Ֆրեդերիկ Ռեյնես

Ամերիկացի ֆիզիկոս և պրոֆեսոր

Ֆրեդերիկ Ռեյնես (անգլ.՝ Frederick Reines, մարտի 16, 1918(1918-03-16)[1][2][3][…], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 26, 1998(1998-08-26)[1][2][3][…], Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և պրոֆեսոր։ 1995 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է նեյտրինոի հայտնաբերման համար։

Ֆրեդերիկ Ռեյնես
Ծնվել էմարտի 16, 1918(1918-03-16)[1][2][3][…]
Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 26, 1998(1998-08-26)[1][2][3][…] (80 տարեկան)
Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Քեյսի արևմտյան ռեզերվային համալսարան, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերՆյու Յորքի համալսարան, Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ և Union Hill High School?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Եղել է գիտական ղեկավարMichael K. Moe?
Պարգևներ
 Frederick Reines Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում, Ռուսաստանից արտաֆգաղթած հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները արտագաղթել են Ռուսական Կայսրության միևնույն Լիդա քաղաքից, և ամուսնացել են ԱՄՆ-ում։

Ֆրեդերիկ Ռեյնեսը ստացել է ֆիզիկայի դոկտորի կոչում Նյու Յորքի համալսարանում (1944), ապա սկսել է աշխատել Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որտեղ իրականացվում էին ատոմային հետազոտություններ (1951)։ 1951 թվականին Ռեյենսը դարձավ Պիթսբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր և ֆիզիկայի բաժնի դեկան։ 1966-ի 1988 թվականները դասավանդել է Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում։

Քոեն Կլայդի հետ համատեղ Ռեյենսը զբաղվում էր նեյտրինոյի տեսության հետազոտությամբ։ Նրանք ապացուցեցին նեյտրինոյի գոյության հավանականութունը, որը կանխատեսել էր Վոլֆգանգ Պաուլին 1930 թվականին։ 1951 թվականին գիտնականները առաջարկ էին ներկայացրել նեյտրինոյի հայտնաբերման նպատակով օգտագործել ատոմային ռումբի պայթյունը, սակայն այս նախագիծը փոխարինվեց Հարավային Կարոլինայում միջուկային ռեակտորում կատարվելիք փորձով։ 1955 թվականին այդ փորձերի ընթացքում էլ գիտնականները հայտնաբերեցին և ապացուցեցին նեյտրինոյի գոյությունը։

Նեյտրինոյի հայտնաբերման համար, 1995 թվականին Ռեյենսը (համատեղ Մարտին Պեռլի հետ) ստացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (նրա համահեղինակ Կոենը մահացել էր 1974 թվականին)։

Ռեյենսը նաև եղել է բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր, որոնցից են՝ Ռոբերտ Օպենհեյմերի հիշատակի մրցանակը (1981) և ԱՄՆ ազգային գիտության մեդալ (1983), Ամերիկյան ֆիզիկական միության և Գուգենհայմի հիմնադրամի մրցանակները։

Ռեյենսը հանդիսանում էր Ամերիկյան ֆիզիկայի ուսուցիչների միության և Ամերիկյան գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել բազմաթիվ հեղինակավոր համալսարաններում և կազմակերպություններում՝ Իսրայելի գիտությունների և արվեստների ակադեմիայում, Սթենֆորդի համալսարանում և Մերիլենդի Քոլեջ Պարկ համալսարանում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել