Ֆրեդերիկ Մայքլ Ռաֆայել (օգոստոսի 14, 1931(1931-08-14)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), բրիտանական ծագմամբ ամերիկաբնակ սցենարիստ, կենսագիր, ոչ-գեղարվեստական գրող, վիպասան և լրագրող։

Ֆրեդերիկ Ռաֆայել
Ծնվել էօգոստոսի 14, 1931(1931-08-14)[1][2][3] (92 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՍուրբ Ջոնի քոլեջ, Copthorne Preparatory School? և Չարտերհաուս դպրոց
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, գրող, լրագրող և կինոռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԹագավորական գրական ընկերություն և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Վաղ կյանք խմբագրել

Ռաֆայելը ծնվել է հրեաների ընտանիքում[4] Չիկագոյում, Իռեն Ռոուզի (օրիորդական ազգանունը Մաուզեր) և Shell Oil Co ընկերության աշխատակից Սեդրիկ Մայքլ Ռաֆայելի որդին է[5]։ 1938 թվականին նա 7 տարեկանում տեղափոխվել է Անգլիայի Պաթնի քաղաք, երբ նրա ծնողները ներգաղթել են Մեծ Բրիտանիա։

Ռաֆայելը սովորել է Կոպթորնի նախապատրաստական դպրոցում, Չարտերհաուս դպրոցում և Քեմբրիջի Սենթ Ջոնի քոլեջում։

Կարիերա խմբագրել

1965 թվականին «Թանկագինս» ֆիլմի սցենարի համար արժանացել է Օսկար մրցանակի, իսկ երկու տարի անց առաջադրվել է Օսկարի «Երկուսով ճանապարհին» ֆիլմի սցենարի համար։ Նա նաև սցենար է գրել 1967 թվականին Թոմաս Հարդիի և ռեժիսոր Ջոն Շլեզինգեր «Խելագար ամբոխից հեռու» ֆիլմի համար։

Նրա հոդվածներն ու գրքերի մասին ակնարկները տպագրվել են մի շարք թերթերում և ամսագրերում, այդ թվում «Լոս Անջելես Թայմս» և «Սանդեյ Թայմս» թերթերում։ Նա հրատարակել է քսանից ավել վեպ, որոնցից ամենահայտնին՝ կիսա-ինքնակենսագրական «Փայլուն մրցանակներ» է (1976), որը նկարագրում է հետպատերազմյա Բրիտանիայում գտնվող Քեմբրիջի համալսարանի մի խումբ ուսանողների կյանքը, երբ նրանք համալսարանն ավարտելով մտնում են ավելի մեծ աշխարհ։ Օրիգինալ վեց մասից բաղկացած BBC հեռուստասերիալի համար նրան շնորհվել է «Թագավորական հեռուստատեսության տարվա գրող» մրցանակը[6]։ «Համբավ և հաջողություն» գիրքը շարունակում է 1979 թվականի պատմությունը, որը վերամշակվել է 2007 թվականին և հեռարձակվել BBC Radio 4-ով, քանի որ հեռուստաալիքները հրաժարվել էին դրա թողարկումից։ 2010 թվականին BBC Radio 4 հեռարձակել է հերթական շարունակությունը՝ «Վերջնական պահանջներ» վերնագրով, որտեղ Թոմ Քոնթին կատարում է գլխավոր հերոս Ադամ Մորիսի դերը։

Ռաֆայելը հրատարակել է մի քանի պատմական գրքեր, էսսեների և թարգմանությունների ժողովածուներ։ Նա նաև գրել էՍոմերեսթ Մոեմի և Լորդ Բայրոնի կենսագրությունները։ Նա 1964 թվականին դարձել է «Գրականության Թագավորական ընկերության» անդամ։

1999 թվականին Ռաֆայելը հրատարակել է «Լայն բացված աչքերով» հուշագրությունը, որը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի հետ «Լայն փակված աչքերով» ֆիլմի սցենարի վրա համագործակցության արդյունքն էր։ Ռաֆայելը մանրամասն նկարագրել է Կուբրիկի հետ իր աշխատանքը, բայց գիրքը հրատարակելուց հետո քննադատվել է ռեժիսորի ընկերների և ընտանիքի անդամների կողմից, այդ թվում՝ Քրիստիանա Կուբրիկը[7], Յան Հարլանը[8] և Մայքլ Հերրը[9]։

Իր գրքի վերաբերյալ Ռաֆայելի հոդվածը քննադատել են նաև Սթիվեն Սփիլբերգը և Թոմ Քրուզը[10][11]։

Այդ նույն տարվա մեջ Penguin Books հրատարակչությունը տպագրել է Արթուր Շնիցլերի Dream Story-ի նոր թարգմանությունը, որի նախաբանը գրել էր Ռաֆայելը։

Անձնական կյանք խմբագրել

1955 թվականի հունվարի 17-ին նա ամուսնացել է Սիլվիա Բեթի Գլաթի հետ և ունեցել է երեք երեխա։

Գործեր խմբագրել

Արձակ խմբագրել

  • Օբլիգատո 1956
  • Էրլդսոնի ճանապարհը 1958
  • Սիրո սահմանները 1960
  • Վայրի արշալույս 1961
  • Շրջանավարտ կինը 1962
  • Խնդիրն Անգլիայի հետ 1962
  • Լինդման 1963
  • Նվագախումբ և Սկսնակներ 1967
  • Մարդկանց դավաճանության նման 1970
  • Ո՞վ էիր անցյալ գիշեր 1971
  • Ապրիլ, Հունիս և Նոյեմբեր 1972
  • Ռիչարդի փաստերը 1973
  • Կալիֆոռնիայի ժամանակ 1975
  • Փայլուն մրցանակներ 1976
  • Օքսիբրիջի շռայլը 1979
  • Երկինք և երկիր 1985
  • Մտածեք Անգլիայի մասին 1986
  • Պատերազմից հետո 1990
  • Լայն բացված աչքեր 1990
    • Աստվածներ և մարդիկ 1992
    • Հիշարժան ուղևորություն 1998
    • Համբավ և հաջողություն (շարունակությունը Փայլուն մրցանակներ) 2007
    • Վերջնական պահանջներ (շարունակությունը Հանրաճանաչություն և Բախտավորություն) 2010
  • Անձնական դիտումներ 2015

Գեղարվեստական արձակ խմբագրել

  • Սոմերեսթ Մոեմը և նրա աշխարհը (1976)
  • Կատուլուսի բանաստեղծություններ (Քենեթ ՄաքԼեյշի հետ) (1979)
  • Գրքերի ցանկը․ Ավելի քան 3000 աշխատությունների գրադարան (Քենեթ ՄաքԼեյշի հետ) Harmony գրքեր, Նյու Յորք, 1981։ 0-517-54017-7.
  • Հակահրեականության անհրաժեշտությունը (1998)
  • Փոփփեր. Պատմագիտություն և դրա աղքատացումը 1998
  • Լայն բացված աչքեր (1999)
  • Անձնական սահմաններ (2001)
  • Կասկածի առավելություն․ Ակնարկներ (2003)
  • Վատ տղա. Մանկության հուշ (2003)
  • Հասարակ նմուշ․ Անձնական սահմաններ 2 (2004)
  • Կտրվածքներ և վնասվածքներ․ Անձնական սահմաններ 3 (2006)
  • Զրույց Ալեքսանդրի հետ. ճանապարհորդությունը տարածության և ժամանակի միջով հունական աշխարհում (2006)
  • Գրական հանճար․ 25 դասական գրող, ովքեր սահմանում են անգլերեն և ամերիկյան գրականությունը (2007) (նկարազարդված է Բերի Մոզերի կողմից)
  • Ifs and Buts (ամսագրեր) (2011)
  • Ինչպե՞ս է Սթենլի Կուբրիկը հանդիպել Ուոթերլոյին (2011)[12]
  • Հրեա Հռոմեացիների միջև. Ֆլավիոս Հովսեփոսի կյանքը և ժառանգությունը (2013)
  • Հեռավոր մտերմություն. Ընկերություն ինտերնետի դարաշրջանում (2013)
  • Բարձրացում, ինքնակենսագրություն, Քեմբրիջ և դրանից հետո (2015)
  • Հակահրեականություն (2015)

Սցենարներ (մասնակի ցուցակ) խմբագրել

  • Ոչինչ, քան լավագույն 1964
  • Թանկագինս 1965
  • Խելագար ամբոխից հեռու 1967
  • Երկուսով ճանապարհին 1967
  • Դեյզի Միլլեր 1974
  • Փայլուն մրցանակներ 1976
  • Ռուժ մեյլ 1976
  • Ռիչարդի փաստեր 1980
  • Օքսիբրիջի շռայլը 1984
  • Պատերազմից հետո 1990
  • Մարդը Բրուքս եղբայրների կոստյումով 1991
  • Լայն փակված աչքերով 1999
  • Հիշարժան ուղևորություն 2003

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. Erens, Patricia (August 1988). The Jew in American Cinema. Indiana University Press. ISBN 978-0-253-20493-6.
  5. «Frederic Michael Raphael Biography (1931–)». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. Dust jacket notes to The Glittering Prizes (London: Allen Lane, 1976) 0-7139-1028-3
  7. «Christiane Kubrick's Website». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  8. «Those Close to Kubrick – IGN». IGN. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  9. «The Kubrick FAQ Part 3». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  10. https://variety.com/1999/voices/columns/kubrick-memoir-shocks-spielberg-1117503222/
  11. Roger Ebert. «Cruise opens up about working with Kubrick – Interviews – Roger Ebert». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. Raphael, Frederic (2011 թ․ օգոստոսի 13). «How Stanley Kubrick Met His Waterloo». The Wall Street Journal.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են