Ֆրասասի քարանձավներ (իտալ.՝ Grotte di Frasassi), կարստային քարանձավների համակարգ Իտալիայի Ջենգա կոմունայում, Մարկե մարզ, Անկոնա գավառ։ Սրանք Իտալիայի ամենահայտնի էքսկուրսիոն քարանձավներից են։

Ֆրասասի քարանձավներ
Տեսակէքսկուրսիոն անձավ
Երկիր Իտալիա
ՎարչատարածքՋենգա
Հարաբերական
բարձրություն
300 մ
Երկարություն5000 մետր
Հայտնաբերման տարի1971
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ֆրասասի քարանձավները հայտնաբերվել են 1971 թվականին[1] Անկոնայի սպելեոլոգների խմբի կողմից։ Քարանձավները գտնվում են Ջենգա կոմունայից 7 կիլոմետր (4 մղոն) հարավ՝ Սան Վիտտորեի քաղաքացիական ծխական համայնքի և Գենգա-Սան Վիտտոր երկաթուղային կայարանի մոտ (Հռոմ-Անկոնա ուղղությամբ)։

Ջրերով հարուստ քարանձավային համակարգը հատկապես հարուստ է ստալակտիտներով և ստալագմիտներով[2]։

Քարանձավների մուտքի մոտ երկու սրբատեղի-մատուռ կա։ Դրանցից մեկը` «Սուրբ Մարիամի սրբավայրը ժայռի տակ» (Santuario di Santa Maria infra Saxa) կառուցվել է 1029 թվականին, երկրորդը` նեոդասական ճարտարապետության պաշտոնական տաճարը, որը հայտնի է Tempietto del Valadier անվամբ, կառուցվել է 1828 թվականին։

Պալատներ խմբագրել

Ֆրասասի քարանձավային համակարգը ներառում է մի քանի անվանի պալատներ, ներառյալ հետևյալները․

  • «Չղջիկների քարանձավ» (Grotta delle Nottole), որն իր անունը ստացել է քարանձավի ներսում ապրող չղջիկների մեծ գաղութի պատճառով[2]
  • «Քամու մեծ քարանձավ» (Grotta Grande del Vento), որը հայտնաբերվել է 1971 թվականին՝ մոտավորապես 13 կիլոմետր (8,1 մղոն) անցումներով[2]
  • «Անկոնայի անդունդ» (Abisso Ancona), որը հսկայական տարածք է մոտ 180 x 120 մետր լայնությամբ և մոտ 200 մ բարձրությամբ[2]
  • «Մոմերի սենյակ» (Sala delle Candeline), որն իր անվանումը ստացել է մոմ հիշեցնող բազմաթիվ ստալագմիտների պատճառով[2]
  • «Անսահմանության սենյակ» (Sala dell'Infinito), որը տանիքը պահող զանգվածային սպելեոտեմային սյուներով բարձր պալատ է[2]։

Գիտական փորձեր խմբագրել

Քարանձավն օգտագործվել է քրոնոկենսաբանության մեջ փորձեր կատարելու համար։ Քարանձավագետների մեջ առանձնանում են մարդիկ, ովքեր զգալի ժամանակ են անցկացրել քարանձավի ներսում, այդ մարդկանցից է իտալացի սոցիոլոգ Մաուրիցիո Մոնտալբինին, որը մահացել է 2009 թվականին։

Քույր քարանձավներ խմբագրել

Ամբողջ աշխարհում Ֆրասասի մի քանի քույր քարանձավներ կան[3]

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «La storia delle grotte di frasassi». anconanetwork.it (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. էջեր 149. ISBN 0-89577-087-3.
  3. «Grotte di Frasassi». web.archive.org. 2009 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրասասի քարանձավներ» հոդվածին։