Ստալագմիտներ, պտկաքար (հուն. σταλαγμίτης - կաթիլ), հոսանստվածքային (հաճախ կրաքարային) սյունաձև, կոնաձև գոյացումներ են, որոնք առաջանում են քարայրների հատակին, բարձրից կաթող կալցիումի կարբոնատով հագեցած ջրային կաթիլներից գազերի հեռացման և դրանց գոլորշիացման հետևանքով նստող աղերից։ Ստալագմիտները բարձրանում են ստալակտիտների դեմ հանդիման և երբեմն միանալով նրանց՝ առաջացնում են սյուներ (ստալագնատներ)։

Ստալագմիտներ Սատանայի քարայրում (Teufelshöhle), Գերմանիա
Ստալագմիտ «Վհուկի մատ» Կարլսբադի քարայրում, ԱՄՆ

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։