Ֆրանցիշեկ Զախարիասևիչ
Ֆրանցիշեկ Քսավերի Զախարիասևիչ (լեհ.՝ Franciszek Ksawery Abgaro Zachariasiewicz[6][7]. դեկտեմբերի 1, 1770 կամ 1770[1][2][3][…], Իվանո-Ֆրանկովսկ, Ռեչ Պոսպոլիտա[4] - հունիսի 12, 1845[1][4], Պշեմիսլ[4]), լեհահայ եկեղեցական գործիչ. Տառնուվի եպիսկոպոս (1.02.1836 — 13.07.1840), Պշեմիսլի արքեպիսկոպոս (13.07.1840 — 1845), Լվովի համալսարանի ռեկտոր 1825—1826 թթ., պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր (1797)։
Ֆրանցիշեկ Զախարիասևիչ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1770 կամ 1770[1][2][3][…] |
Ծննդավայր | Իվանո-Ֆրանկովսկ, Ռեչ Պոսպոլիտա[4] |
Մահացել է | հունիսի 12, 1845[1][4] |
Մահվան վայր | Պշեմիսլ[4] |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա, Վարշավայի դքսություն և Ավստրիական կայսրություն |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[5] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատավայր | Լվովի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | թեմի հովվապետ և Roman Catholic Bishop of Przemyśl? |
Անդամություն | Կրակովի գիտական ընկերություն[4] |
Franciszek Zachariasiewicz Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել ու մեծացել է լեհահայ ազնվականական ընտանիքում։ Սովորել է Ստանիսլավ քաղաքի ճիզվիտական վանքում, այնուհետև փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Լվովի համալսարանում*[8], որից հետո Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Յակուբ Թումանովիչը նրան քահանա է ձեռնադրել[9]։ Զախարիասևիչը շարունակել է ուսումը Յագելոնյան համալսարանում, 1797 թվականին ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան։
1795 թվականից ծառայության է անցել Լվովի հայկական տաճարում։ 1812 թվականին հայկական դավանաբանական ծեսից անցել է լատինականին։ Այդ նույն տարում Ավստրիայի կայսրը նրան ազնվականական տիտղոս է շնորհել։ Կաթոլիկ եկեղեցում իր ծառայությունը կատարելու հետ մեկտեղ եկեղեցու պատմության և իրավունքի թեմաներով դասախոսել է Լվովի համալսարանում, 1800 թվականին ստացել է դոցենտի, 1802 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1826—1827 թվականներին եղել է Լվովի համալսարանի ռեկտորը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Zacharyjasiewicz, Franz Xaver von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 59. — S. 75.
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://tnk.krakow.pl/czlonkowie/zachariasiewicz-franciszek-ksawery/
- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Franciszek Zachariasiewicz» (անգլերեն). catholic-hierarchy.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Franciszek Ksawery Zachariasiewicz». tnk.krakow.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ P. Nitecki (2000). Biskupi Kościoła w Polsce w latach 965–1999. Słownik biograficzny. ISBN 83-211-1311-7.
{{cite book}}
: Unknown parameter|kolumny=
ignored (օգնություն); Unknown parameter|miejsce=
ignored (|location=
suggested) (օգնություն); Unknown parameter|wydawca=
ignored (|publisher=
suggested) (օգնություն) - ↑ «Nota biograficzna Franciszka Zachariasiewicza na stronie diecezji tarnowskiej». diecezja.tarnow.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիշեկ Զախարիասևիչ» հոդվածին։ |