Ֆրանսուա Պոմպոն
Ֆրանսուա Պոմպոն (ֆր.՝ Francois Pompon, մայիսի 9, 1855[1][2][3][…], Սոլյե[4] - մայիսի 6, 1933[1][2][3][…], Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][6]), ֆրանսիացի քանդակագործ, անիմալիստ։
Ֆրանսուա Պոմպոն ֆր.՝ François Pompon | |
---|---|
Ծնվել է | մայիսի 9, 1855[1][2][3][…] |
Ծննդավայր | Սոլյե[4] |
Մահացել է | մայիսի 6, 1933[1][2][3][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 7-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[5][6] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Զարդարվեստի բարձրագույն ազգային դպրոց[7] և Դիժոնի Դեկորատիվ արվեստների դպրոց[7] |
Ազդվել է | Օգյուստ Ռոդեն |
Երկեր | Ֆրանսուա Պոմպոնի Բևեռային արջերը |
Մասնագիտություն | քանդակագործ, մեդալագործ և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
François Pompon Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՖրանսուա Պոմպոնը ծնվել է կարմրափայտագործ վարպետի ընտանիքում։ 15 տարեկանում սկսել է զբաղվել մարմարի փորագրությամբ։
1870-ական թվականներին ընդունվել է Դիժոնի Դեկորատիվ արվեստների ազգային դպրոց, որտեղ սովորել է անիմալիստիկա։
Փարիզ տեղափոխվելուց հետո աշխատել է որպես Օգյուստ Ռոդենի օգնական։
Ֆրանսուա Պոմպոնը հանրաճանաչ է դարձել 65 տարեկանում, երբ ստեղծել է յուրաոճ սպիտակ արջին պատկերող քանդակը, որն առանձնահատուկ ուշադրության է արժանացել 1922 թվականին՝ Ֆրանսաիայում բացված «Աշնանային սալոն» փառատոնում։
Սպիտակ արջի վիթխարի քանդակը ստեղծվել է Դիժոնում՝ Դարսի այգում։ Բնօրինակը, որը հայտնի է նաև որպես «Հանգիստ սպիտակ արջ», գտնվում է Փարիզի Օրսե թանգարանում[8]։
Արվեստ
խմբագրելՖրանսուա Պոմպոնի անիմալիստական գործերը հարում են սինթետիզմի և ար-դեկոյի ուղղություններին։ Որպես փորձառու ոճաբան՝ Պոմպոնը տիրապետում էր վիմագրային կառուցվածքները բացահայտելու ունակությանը և կարողանում էր աշխատել մեծածավալ երկրաչափական պատկերների հետ, ընդ որում՝ կարողանում էր խուսափել սեփական բառապաշարով օբյեկտները մանրամասնելուց և մեկնաբանելուց, ինչով նրա սինթետիզմը տարբերվում էր իր ժամանակի մյուս անիմալիստ-քանդակագործների առավել մանրակրկիտ նատուրալիզմից։ Պոմպոնի քանդակները XX դարի երկրորդ կեսի ֆրանսիական անիմալիստական մշակույթի առավել վառ և նրբաճաշակ մեկնաբանության օրինակ են։
Պոմպոնին մեծ հռչակ են բերել նրա երկու աշխատանքները․ «Բադ» (1911) ստեղծագործությունը և «Սպիտակ արջ» (1922) քանդակը, որի վրա Պոմպոնն աշխատել է մինչև իր կյանքի վերջը։ 1929 թվականին «արջը» տեղ է գտել Լյուքսեմբուրգի թանգարանում, այնուհետև՝ Օրսե թանգարանում։ Պոմպոնի ոճի ձևավորման գործում մեծ դեր է խաղացել նրա անդամակցությունը քանդակագործների «Bande à Schnegg» խմբին, որոնց ոճի հիմքում Օգյուստ Ռոդենի արվեստն էր։ «Bande à Schnegg»-ի անդամները մերժում էին ռոմանտիզմը։
Ֆրանսուա Պոմպոնի քանդակներ կրկնօրինակ հուշանվերները վաճառվում են Եվրոպայի խանութնորում։ Ֆրանսուա Պոմպոնը ողջ կյանքի ընթացքում հավատարիմ է մնացել իր ոճին[9][10].
Պատկերասրահ
խմբագրել-
«Ցուլ»
-
«Վազող վարազ»
-
«Բորենի»
-
«Աքաղաղ»
-
«Նիկոլի աղավնի», Chateau de Vascoeuil պալատ
-
«Բևեռային արջ»
-
«Բու»
-
«Եղեգնահավ»
-
«Ազնվացեղ եղջերու»
-
«Ագռավ»
-
Ֆրանսուա Պոմպոնի քանդակների սրահ Դիժոնի գեղարվեստի թանգարանում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 François Pompon (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
- ↑ 6,0 6,1 6,2 Visionneuse - Archives de Paris — P. 21.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 https://www.leonore.archives-nationales.culture.gouv.fr/ui/notice/303541
- ↑ «Leninimports. Francois Pompon. Biography». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «The Art Newspaper. Леонид Соков покажет в Третьяковской галерее любимых художников». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Екатерина Усова. Французская анималистическая скульптура эпохи модернизма» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսուա Պոմպոն» հոդվածին։ |