Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան
Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան (ֆր.՝ Musée de l'Amérique francophone, մեկենաս (գիտությունների և արվեստների հովանավոր) Ռոլանդ Լըպաժի խնդրանքով անվանվել է Ճեմարանի թանգարան ֆր.՝ Musée du Séminaire[1]), Կանադայի ամենահին թանգարանը, գտնվում է Քվեբեկում։ Թանգարանի հիմնադրման նպատակն է եղել Հյուսիսային Ամերիկայում ֆրանսիական մշակույթի ներկայացվածությունն ու զարգացումն ապահովելը։ Թանգարանի հավաքածուի պահպանությունն ու կառավարումը 1995 թվականից ի վեր իրականցվում է Քվեբեկի Քաղաքակրթության թանգարանի (ֆր.՝ Musée de la civilisation) կողմից։ Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարանը Քվեբեկի քաղաքակրթության թանգարանների (ֆր.՝ des Musées de la civilisation à Québec) համալիրի մաս է կազմում։
Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Քվեբեկ |
Վայր | Հին Քվեբեկ |
Մասն է | Musée de la civilisation? |
Հիմնադրվել է | 1663 |
Կայք | mcq.org/fr/maf/(ֆր.) |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Հիմնադրվել է 1663 թվականին մոնսենյոր (արիստոկրատիայի և հոգևորականության բարձր դասի ներկայացուցիչներին տրվող կոչում) Ֆրանսուա դը Մոնմորանսի-Լավալի (ֆր.՝ Monseigneur François de Montmorency-Laval) կողմից։ Այդ ժամանակից ի վեր Քվեբեկի ճեմարանի շենքերից մեկի հարկի տակ է գտնվել Ֆրանկոֆոն (ֆրանսախոս) Ամերիկայի թանգարանը։ Թանգարանի գործունեության հիմքում եվրոպական կրթական և հոգևոր ավանդույթներն են։ Թանգարանում կարելի է գտնել տարբեր առարկաների հավաքածուներ, որոնք ներառում են զանազան գործիքներ՝ նախատեսված գիտության տարբեր ճյուղերի դասավանդման համար։ Դրանք թվագրվում են սկսած 1806 թվականից։ Դա է պատճառը, որ այս թանգարանը համարվում է Կանադայի ամենահին թանգարանը[2]։ Թանգարանի հյուրասրահը գտնվում է կլոր ճակատամասով շենքում՝ Կոտ դը լա Ֆաբրիք (ֆր.՝ côte de la Fabrique) և Սեն Ֆամիյ (ֆր.՝ rue Sainte-Famille) փողոցների խաչմերուկում։ Այդ մասնաշենքը հիմնվել է Քվեբեկի ճեմարանի կողմից 1838 թվականին՝ ըստ ճարտարապետ Թոմաս Բելերժեի (ֆր.՝ Thomas Baillairgé) նախագծի[3]։ Մասնաշենքին է միացվել նաև ճեմարանի մատուռը, որն այժմ այլևս սրբատեղի չէ, այլ դարձել է բազմարժեք սրահ, որտեղ իրականցվում են մշակութային միջոցառումներ, համերգներ։ Երբեմն ծառայում է որպես ընդունելությունների կազմակերպման սրահ։
1991 թվականին թանգարանը ձեռնարկել է իր թանգարանային նմուշների թվային գույքագրման գործընթաց։ Մոտ 110000 նմուշ դասակարգվել են հետևյալ հավաքածուներում՝ պատմական, ժողովրդագրական, գիտական նմուշներ, դրամագիտական նմուշներ, գեղարվեստական և դեկորատիվ արվեստի նմուշներ։
1993 թվականին Ճեմարանի թանգարանը պաշտոնապես վերանվանվել է Ֆրանսիական Ամերիկայի թանգարան (ֆր.՝ Musée de l'Amérique française), որը, 1995 թվականից ի վեր լինելով Քաղաքակրթության թանգարանի բաղկացուցիչ մաս, հավաքածուների կառավարումը հանձնել է վերջինիս։ 2013 թվականին վերանվանվել է Ֆրանկոֆոն Ամերիկայի թանգարան ((ֆր.՝ Musée de l'Amérique francophone))[4]:
ՊատկերանիշԽմբագրել
ՑուցադրություններԽմբագրել
Մշտական ցուցադրություններԽմբագրել
Վայրեր, որոնք արժե բացահայտելԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ ici.radio-canada.ca
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-11-ին։ Վերցված է 2021-12-31
- ↑ Carrefour Kairos : La maison du coin : Rénovation qui pose question ?.
- ↑ http://www.journaldequebec.com/2013/04/16/du-changement-pour-ses-25-ans .
- ↑ L'Œuvre du Séminaire de Québec Archived 2008-12-30 at the Wayback Machine..
- ↑ Partir sur la route des francophones Archived 2010-06-12 at the Wayback Machine..
- ↑ Centre de la francophonie des Amérique.