Ֆրանե Սելակ (խորվ.՝ Frane Selak, հունիսի 14, 1929(1929-06-14), Խորվաթիա - նոյեմբերի 30, 2016(2016-11-30)[1]), խորվաթ երաժիշտ և երաժշտության ուսուցիչ։ Հայտնի է նրանով, որ կարողացել է խուսափել մահից յոթ դժբախտ պատահարներից հետո, իսկ այնուհետև վիճակախաղով շահել է խոշոր գումար, որի համար լրագրողները նրան անվանել են «աշխարհի ամենահաջողակ մարդ»[2]։

Ֆրանե Սելակ
խորվ.՝ Frane Selak
Դիմանկար
Ծնվել էհունիսի 14, 1929(1929-06-14)
ԾննդավայրԽորվաթիա
Մահացել էնոյեմբերի 30, 2016(2016-11-30)[1] (87 տարեկան)
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունուսուցիչ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1929 թվականի փետրվարի 7-ին։ Դպրոցն ավարտելուց հետո ստացել է երաժշտական կրթություն. դառնալով դիրիժոր՝ նա աշխատանքի է անցել որպես մանկական երգչախմբի ղեկավար[3]։

Դժբախտ պատահարներ խմբագրել

1962 խմբագրել

1962 թվականի հունվարին Սելակն ունեցել է իր առաջին վթարը։ Սարաևոյից Դուբրովնիկ ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից և սուզվել գետը։ Մի անհայտ անձ Սելակին հանել է ջրից, իսկ մյուս 17 ուղևորները խեղդվել են։ Ինքը՝ Ֆրանեն, ձեռքի կոտրվածք է ստացել և հիպոթերմիա[4]։

1963 խմբագրել

1963 թվականին Սելակն օդանավով Զագրեբից Ռիեկա է ուղևորվել։ Թռիչքի մեկնարկից որոշ ժամանակ անց օդանավի սրահի հերմետիկությունը խախտվել է, ինչի հետևանքով 19 մարդ դուրս է ընկել օդանավից, այդ թվում՝ Սելակը։ Նրան հաջողվել է ողջ մնալ, քանի որ ընկել է խոտի դեզի վրա։ Մնացած ուղեւորները մահացել են[4]։

1966 խմբագրել

Ավիավթարից երեք տարի անց՝ 1966 թվականին, ավտոբուսը, որով Սելակը մեկնել է Սպլիտ, վթարի է ենթարկվել։ Վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոմեքենան գլորվել է գետը։ Չորս ուղևոր խեղդվել է. Ֆրանեն կարողացել է դուրս գալ և լողալով հասնել ափ՝ ստանալով մի քանի թեթև վերք և կապտուկներ[5]։

1970 խմբագրել

1970 թվականին Սելակի մեքենան ընթացքում բռնկվել է։ Նրան հաջողվել է լքել մեքենան վառելիքի բաքի պայթելուց վայրկյաններ առաջ[6]։

1973 խմբագրել

Երեք տարի անց, մեկ այլ ճանապարհատրանսպորտային պատահարի ժամանակ, նրա մեքենայի վառելիքի պոմպի անսարքության պատճառով շարժիչը լցվել է տաք յուղով, ինչի հետևանքով կրակ է բռնկվել, որը ավտոխցիկ է ներթափանցել օդանցքների միջով։ Կրակը վառել է Սելակի մազերը, բայց նա էապես չի տուժել[7]։

1995 խմբագրել

1995 թվականին Սելակին հարվածել է Զագրեբի քաղաքային ավտոբուսը, սակայն նա ստացել է միայն թեթև վնասվածքներ[8]։

1996 խմբագրել

1996 թվականին Սելակը իր մեքենայով բախվելով ցանկապատին կարողացել է խուսափել լեռան ոլորանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի բեռնատարի հետ ճակատային բախումից։ Սելակը ամրագոտի կապած չի եղել և հարվածից դուրս է շպրտվել մեքենայից։ Սելակը կառչել է ծառի ճյուղից, իսկ նրա մեքենան գլորվել է 100 մ խորությամբ անդունդը[9]։

Վիճակախաղի շահում խմբագրել

Իր 73-ամյակից երկու օր անց Սելակը վիճակախաղով շահել է 900 000 եվրո։ Այդ ժամանակ նա ամուսնացած է եղել հինգերորդ անգամ։ Շահած գումարով Սելակը գնել է երկու տուն և նավակ, ինչպես նաև տնից ոչ հեռու կառուցել է Մարիամ Աստվածածնին նվիրված մատուռ, օգնել է տեղի տաճարի վերանորոգմանը և նոր գործիքներ գնել իր ծանոթ երաժիշտների համար[10]։ 2010 թվականին նա որոշում է կայացրել իր մնացած միջոցների մեծ մասը բաժանել հարազատներին և ընկերներին՝ պլանավորելով համեստ կենսակերպ վարել[11]։

Մահ խմբագրել

Ֆրանե Սելակը մահացել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին 87 տարեկան հասակում։ Վերջին տարիներին նա ապրել է Պետրինյա քաղաքում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://story.hr/Lifestyle/a77877/Supruga-loto-milijunasa-Svima-je-pomogao-a-umro-je-razocaran.html
  2. «Самый счастливый человек на свете живет в Хорватии. Новости. Первый канал» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  3. Егор Енотов (2022 թ․ սեպտեմբերի 16). «Учитель музыки выпадал из самолета, дважды горел и тонул. Выжил — и выиграл в лотерею $1 миллион - Лайфстайл Onlíner». Onlíner (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  4. 4,0 4,1 Goos, Hauke (2003 թ․ հունիսի 15). «Stirb langsam». Der Spiegel. 2195-1349. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  5. ««Самый везучий человек в мире»: он пережил 7 катастроф и выиграл миллион долларов». Рамблер/авто (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  6. «Видео: Самый везучий человек в мире». TravelAsk (ռուսերեն). 2021 թ․ փետրվարի 20. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  7. «Самый везучий человек в мире — Фране Селак». media.stoloto.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  8. ««Перед реальной судьбой меркнут даже самые яркие экранные истории»». www.kommersant.ru (ռուսերեն). 2020 թ․ մարտի 12. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Frano Selak: The World's Luckiest Unlucky Man Who Defied Death Seven Times». Look4ward (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  10. Paranormal-news.ru. «Самый везучий человек в мире Фране Селак раздал свой лотерейный выигрыш: не в деньгах счастье». paranormal-news.ru. Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  11. Редакция Правда.Ру (2003 թ․ հունիսի 18). «Человек, выживший в 7 крупных катастрофах, выиграл миллион долларов». Правда.Ру (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.
  12. «ONI SU ČUDOM PREŽIVJELI ZRAKOPLOVNE NESREĆE Otkrivamo koje je najsigurnije mjesto u avionu». Dnevnik.hr (խորվաթերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 28-ին.