Պետրինյա

քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում

Պետրինյա (խորվ.՝ Petrinja), քաղաք Խորվաթիայի կենտրոնական մասում։ Սիսացկո-Մոսլավինսկայա ժուպանության երրորդ ամենամեծ քաղաքն է։ Բնակչությունը կազմում է 15683 մարդ (2011), որոնցից 84,8 %-ը խորվաթներ են, 11 %-ը՝ սերբեր[1]։

Քաղաք
Պետրինյա
խորվ.՝ Petrunja
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԺուպանությունՍիսացկո-Մոսլավինսկայա
ՀամայնքSisak-Moslavina?
ՂեկավարՄիրոսլավ Գրեգուրինչիչ
Առաջին հիշատակում1240
Մակերես379,3 կմ², 39,4 կմ²
ԲԾՄ106 մ
Բնակչություն15683 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Փոստային դասիչ44250
Պաշտոնական կայքpetrinja.hr
Պետրինյա (Խորվաթիա)##
Պետրինյա (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել

Պետրինյան գտնվում է Զագրեբի հարավ-արևելքում (հեռավորությունը մայրաքաղաքից 50 կմ), 10 կմ հարավ-արևմուտք Սիսակ քաղաքն է։ Պետրինյայից 20 կմ հարավ-արևմուտք գտնվում է Գլինա քաղաքը։ Քաղաքի միջով հոսում է Պետրինչիցա գետակը։ Քաղաքի միջոցով անցնում է Սիսակ-Կարլովաց երկաթուղին և Պետրինյան բոլոր հարևան քաղաքների հետ կապող Զագրեբ-Խրվաթսկա-Կոստայնիցա և Սիսակ-Գլինա մայրուղիները։

Պետրինյան գտնվում է Բանովինա պատմական տարածաշրջանում։ Այստեղ պատմականորեն զարգացած է եղել գյուղատնտեսությունը։ Պետրինյայի արևմուտքում գտնվում է Պետրովի լեռը, որը նախկինում կոչվել է Գվոզդ լեռ։ Լեռը իր ներկայիս անունը ստացել է 1097 թվականին Գվոզդ լեռան վրա զոհված Խորվաթիայի թագավոր Պետար Սվաչիչի անունից։

Պատմություն

խմբագրել

Քաղաքը առաջին անգամ հիշատակվել է 1240 թվականին։ 16-րդ դարի վերջում Պետրինյան գրավվել էր թուրքերի, 17-րդ դարում՝ ավստրիական բանակի կողմից։ 1744 թվականին քաղաքում գործում էր մսի վերամշակման ֆաբրիկա։ 19-րդ դարում արդեն գույություն ուներ սննդի զարգացած արդյունաբերություն։

Պետրինյան խիստ տուժել է 20-րդ դարի 90-ական թվականների քաղաքացիական պատերազմների ժամանակ։ Խորվաթական բնակչության մոտ 44 %-ը աքսորվել են։ Քաղաքի վերականգման աշխատանքները ներկայումս գրեթե ավարտված են։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պետրինյա» հոդվածին։