Վիճակախաղ, կազմակերպված դրամախաղի տեսակ, որում մրցանակը տրվում է ըստ թվերի կամ խաղատոմսերի պատահական ընտրության։ Խաղացողների մասնակցության համար կատարած (սովորաբար խաղատոմսերի գնման միջոցով) վճարումների մի մասը ետ է վերադարձվում շահողներին մրցանակների տեսքով, մի մասը գանձվում է պետության կողմից հարկերի տեսքով, մնացածն էլ՝ կազմում է վիճակախաղի անցկացնողների շահույթը։

Հայտնի շահումներ

խմբագրել

Տարբեր մայրցամաքներում հայտնի շահումներն են՝

Շահում

(տեղական արժույթ)

Վիճակախաղ Երկիր Շահող Ամսաթիվ Նշումներ
$1.586 միլիարդ մինչև հարկերը Powerball   ԱՄՆ Երեք շահող 2016 թվականի հունվարի 13 Աշխարհի ամենախոշոր ջեքփոթը
€185 միլիոն կամ £161 միլիոն EuroMillions   Մեծ Բրիտանիա Մեկ շահող Շոտլանդիայից[1] 2011 թվականի հուլիսի 12 Եվրոպայի ամենախոշոր ջեքփոթը
RMB¥ 570 միլիոն China Welfare Lottery   Չինաստան Մեկ շահող Պեկինից 2012 թվականի հունիսի 12 Ասիայի ամենախոշորը շահումը
R$244 միլիոն Mega-Sena   Բրազիլիա Երեք շահող Ֆրանկայից (ՍՊ), Ապարեսիդա դի Գոյանիայից (Գոյաս) և Սան Պաուլոից 2012 թվականի դեկտեմբերի 31 Հարավային Ամերիկայի ամենախոշոր շահումը
A$112 միլիոն OZ lotto   Ավստրալիա Չորս շահող 2012 թվականի նոյեմբերի 6 Ավստրալիայի ամենախոշոր վիճակախաղով շահումը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Putman, Charlie (2012 թ․ սեպտեմբերի 20). «Euro Millionswinners continue their run of generous donations ("News" blog)». Lottobytext.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.