Ֆաթիմյաններ (արաբ․՝ الفاطميون‎‎) Ֆաթիմայի անվանումից, արաբական խալիֆաների դինաստիա 909-ից 1171 թվականին։

Ֆաթիմյանների կայսրությունը 969 թ.

Իշխել են Հյուսիսային Աֆրիկայում, Արաբական թերակղզում, Ասորիքում։ Հիմնադիրը Ուբայդալլահն էր (իսմաիլական Ֆաթիմյան տոհմից, որի ծագումը կապվում էր Մուհամմեդ մարգարեի դուստր Ֆաթիմայի հետ)։

Ներկայացուցիչներ

խմբագրել

Ֆաթիմյանների ներկայացուցիչներն էին՝

  • Ուբայդալլահ (909 - 934),
  • Կասիմ (934 - 946),
  • Մանսուր (946 - 953),
  • Մուիզզ (953 - 975),
  • Ազիզ (975 - 996),
  • Հաքիմ (996 - 1021),
  • Զահիր (1021 - 1036),
  • Մուսթանսիր (1036 - 1094),
  • Մուստալի (1094 - 1101),
  • Ամիր (1101-1130),
  • Հաֆիզ (1130-1149),
  • Զաֆիր (1149-1154),
  • Ֆայիգ (1154-1160),
  • Ադիդ (1160-1171)։

Գրականություն

խմբագրել
  • Семёнова Л. А., Из истории фатимидского Египта. Очерки и материалы, М., 1974;
  • Hitti Ph., History of the Arabs, 8 ed., L., 1964
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաթիմյաններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 613