Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ

Ֆոլկլենդյան կղզիների ճակատամարտ կամ Ֆոլքլենդյան ծովամարտ (անգլ.՝ Battle of the Falkland Islands, գերմ.՝ Seegefecht bei den Falklandinseln), Առաջին աշխարհամարտի ծովամարտերից, որը տեղի է ունեցել Ֆոլքլենդյան կղզիների մոտ 1914 թվականի դեկտեմբերի 8-ին՝ փոխծովակալ Մաքսիմիլիան ֆոն Շփեեի գլխավորած գերմանական հածանավային էսկադրայի և Ֆրեդրիք Դովեթոն Սթըրդիի գլխավորած բրիտանական էսկադրայի միջև:

Ֆոլքլենդյան ծովամարտ
Առաջին աշխարհամարտ
Battle of the Falkland Islands, 1914 (retouched).jpg
«Ֆոլքլենդյան ծովամարտը» գեղանկար
Թվական դեկտեմբերի 8, 1914
Վայր Ֆոլքլենդյան կղզիներ
Արդյունք Բրիտանացիների վճռական հաղթանակ[1][2][3]
Հակառակորդներ
Բրիտանական կայսրություն Գերմանական կայսրություն
Հրամանատարներ
Դովեթոն Սթըրդի Մաքսիմիլիան ֆոն Շփեե
Կողմերի ուժեր
1 աջակցող հածանավ, 2 գծային հածանավ, 3 զրահապատ հածանավեր, 2 թեթև հածանավեր 2 զրահակիր հածանավեր, 3 փոքր հածանավեր
Կորուստներ
10 սպանված, 19 վիրավոր 1871 սպանված. 215 գերեվարված, 2 խորտակված հածանավ, 2 խորտակված փոքր հածանավեր, 2 գրավված (ապա ջրասույզ արված) օժանդակ նավեր

Գերմանիայի ծովային նավատորմը բաղկացած էր երկու զրահակիր (Scharnhorst, Gneisenau) և երեք փոքր (Nürnberg, Dresden, Leipzig) հածանավերից: Բրիտանական նավատորմիղը բաղկացած էր մեկ կործանիչ զրահակիր հածանավից (Macedonia), երկու գծային հածանավից (Invincible, Inflexible), երեք զրահակիր (Carnarvon, Cornwall, Kent) և երկու թեթև հածանավերից (Bristol, Glasgow):

Ծովը հանդարտ էր, առկա էր թեթև զեփյուռ, օրն՝ արևոտ և պայծառ: Գերմանական նավատորմի առաջապահ հածանավերը հայտնաբերվեցին շատ արագ: Առավոտյան բրիտանական նավերը խորտակեցին գերմանական նավերի մեծ մասը: Փրկվեցին միայն Seydlitz հիվանդանավը և փախուստի դիմած Dresden հածանավը:

ՆախապատմությունEdit

1914 թվականի նոյեմբեր 1-ին կոմս Մաքսիմիլիան ֆոն Շփեեի գլխավորած Գերմանական արևելաասիական հածանավային նավատորմիղը Կորոնելի ծովամարտում ջախջախեց գերծովակալ Քրիսթոֆեր Քրեդոքի գլխավորած բրիտանական նավատորմիղը և խորտակեց երկու զրահապատ հածանավեր (Good Hope, Monmouth): Բրիտանական կողմի կորուստներն այդ ծովային ճակատամարտում կազմել են 1654 հոգի, այդ թվում` գերծովակալ Քրիսթոֆեր Քրեդոքը: Գերմանական նավատորմը զոհեր չկրեց և դա լուրջ հարված հասցրեց Բրիտանական թագավորական նավատորմի հեղինակությանը: Գերմանական հածանավերը ստացան հնարավորություն՝ շարժվել դեպի հարավային Ատլանտիկա, ստեղծելով սպառնալիք Մեծ Բրիտանիային և՛ առեւտրային գործունեության ոլորտում, և՛ ծովով Հարավային Աֆրիկայից Եվրոպա տեղափոխվող բրիտանական զորքերի համար:

Հոկտեմբերի 29-ին՝ ճակատամարտի նախօրեին փոփոխություններ էին եղել Մեծ Բրիտանիայի ռազմածովային հրամանատարության կազմում. Առաջին ծովակալ Լուի Բատենբերգցուն փոխարինեց Սըր Ջոն Ֆիշերը[4]: Լուիս Բատենբերգցու օրոք ծովային շտաբի պետը Ֆ. Սթըրդին էր, ում համարում էին գերմանական U-9 սուզանավի կողմից բրիտանական երեք զրահապատ հածանավերի (Hogue, Aboukir, Cressy) կործանման գլխավոր մեղավորը: Նրան նաև մեղադրում էին Քրեդոքին սխալ հրահանգներ տալու և ժամանակին աջակցություն չուղարկելու համար: Ֆիշերը Սթըրդիի հետ բարդ հարաբերությունների մեջ էր, եւ Առաջին ծովակալի պաշտոնին վերադառնալուց անմիջապես հետո նրան շտաբի ղեկավարի պաշտոնից ազատելու հրաման տվեց: Հետագա թշնամանքից խուսափելու համար որոշվեց նրան նշանակել Շփեեի նավատորմի հայտնաբերման և ոչնչացման համար հատկացված ռազմածովային նավատորմիղի գլխավոր հրամանատար, իսկ նրա թափուր պաշտոնը հատկացվեց դերծովակալ Օլիվերին: Նոյեմբերի 4-ին Սթըրդիի նավատորմիղը համալրվեց երկու հածանավերով (Invincible, Inflexible): Դրանց հանձնարարված էր առաջանալ դեպի Դևենպորտ: Դրանք պետք է անցնեին հարավային Ատլանտիկա: Մեկ այլ գծային հածանավ (Princess Royal) ուղարկվեց Կարիբյան ծով, որպեսզի կանխի Շփեեի առաջխաղացումը՝ նրա կողմից Պանամայի ջրանցքի ճեղքման դեպքում: Նոյեմբերի 12-ին Princess Royal հածանավը դուրս եկավ Քրոմարթիից և ուղևորվեց Հալիֆաքս: Այս տեղաշարժերը շատ ռիսկային էին, քանի որ Հյուսիսային ծովում տեղակայված գերմանական չորս գծային հածանավերի (Von der Tann, Moltke, Seydlitz, Derfflinger)[5] դեմ բրիտանական կողմն ուներ ընդամենը երեք մարտունակ գծային հածանավ (Lion, Queen Mary, New Zealand): Բրիտանական Մեծ նավատորմի հրամանատար Դեվիդ Բիթիի մտավախություններին ի պատասխան բրիտանական ռազմածովային ուժերի ընդհանուր հրամանատար Ուինսթոն Չերչիլը նկատեց, որ Derfflinger հածանավը դեռ լրիվ մարտունակ չէ, իսկ Բիթիի տրամադրության տակ է Tiger գծային հածանավը, իսկ Queen Elizabethգծանավը շուտով կմտնի ծառայության:

Բրիտանական ռազմածովային հրամանատարությունը մոբիլիզացրեց նաև այլ զրահանավեր: Դաշնակից Ճապոնիան տրամադրեց 305մմ-ոց հրանոթներով զինված երեք զրահապատ հածանավեր (Քուրամա, Ցուքուբա, Իկոմա): Նրանք տեղաշարժվում էին Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասով, դեպի Պանամայի ջրանցք: Բրիտանական Australia գծային հածանավը ուղևորվեց դեպի Հոռն հրվանդան: Defence զրահապատ հածանավին հրամայված էր ուղևորվել Բարեհուսո հրվանդան և միանալ Minotaur, Dartmouth, Weymouth հածանավերի և Albion զրահակրի հետ: Արևմտյան Աֆրիկայի ջրային տարածքում տեղակայված էին Vengeance զրահակիրը, Warrior, Black Prince, Donegal և Cumberland զրահապատ հածանավերը և Highflyer հածանավը: Կարիբյան ծովը պաշտպանում էին Glory զրահակիրը և Berwick, Lancaster, Condé զրահապատ հածանավերը: Canopus զրահանավը ուղարկվել էր Ֆոլքլենդյան կղզիների վրայի ռազմաբազան պաշտպանելու, իսկ Բրազիլիայի պաշտպանության համար Սթեդին ակնկալում էր Defence, Carnarvon, Cornwall, Kent, Glasgow և Bristol ռազմանավերի ժամանումը: Գերմանական էսկադրայի ոչնչացման համար, չհաշված ֆրանսիական և ճապոնական նավերը, բրիտանական ռազմածովային հրամանատարությունը ստիպված էր ներգրավել մոտ 30 նավեր, որոնցից 21-ը զրահանավեր էին, չհաշված այն օժանդակ նավերը, որոնք նախատեսված էին հետախուզության համար:

Գերմանական նավերի տեղաշարժEdit

 
Մաքսիմիլիան ֆոն Շփեե

Շփեեն երկմտանքի մեջ էր. Խաղաղ օվկիանոսը հատելիս նա շատ չէր էր մնում նավահանգիստներում, սակայն Մաս Աֆուերայում գերմանացիները երկար մնացին: Շփեեն հասկացավ, որ իր շրջափակման օղակը փոքրանում է, և Բրիտանիան պետք է նավ ուղարկի դեպի հարավային Ատլանտիկա իրեն որսալու համար: Ոչ ոք ոչինչ չգիտեր Շփեեի ծրագրերի մասին, բայց երթադրաբար նա պատրաստվում էր նավարկել մինչև վերջ, քանի դեռ չէր բռնվել, հասկանալով այն բոլոր դժվարությունները, որոնք սպասվում էին Գերմանիա վերադառնալու դեպքում: Նրա հապաղման հիմնական պատճառը կարող էր լինել այն, որ լուրեր էին տարածվել, թե Ատլանտիկայում հայտնվել են Moltke և Seydlitz նավերը` իր համար ռազմամթերք հասցնելու նպատակով: Շփեեն լուր ուղարկեց այն մասին, որ զրահանավերը պաշարը կիսով չափ սպառել են, իսկ թեթև հածանավերը առավել ևս, և նրանք հարկադրված են հայրենիք վերադառնալ: Գերմանական հետախույզների հաղորդագրության համաձայն դերծովակալ Սթոդդարթի խմբավորումն ուղարկվել էր Հարավային Աֆրիկա` տեղի ապստամբությունը ճնշելու նպատակով: Շփեեն այդ տեղեկությունն ընդունեց որպես հավաստի և դադարեցրեց այդ հատվածի պաշտպանությունը: Գերմանական էսկադրայի հրամանատար Մաքսիմիլիան ֆոն Շփեեն միայն նոյեմբերի 15-ին դուրս եկավ Մաս Աֆուերայից:

Բրիտանական նավերի տեղաշարժEdit

 
Ֆ. Դ. Սթըրդին

Բրիտանական նավերից մի քանիսը կանգնած էին վերանորոգման, սակայն Ֆիշերը հրահանգեց նավերի վերանորոգումն ավարտել մինչև նոյեմբերի 11-ը:

Նախօրոք տեղեկանալով ֆոն Շփեեի տեղաշարժերի մասին Ֆիշերը Սթըրդիին ուղարկեց Ֆոլքլենդյան կղզիների ուղղությամբ: Նոյեմբերի վերջին օրերին Սթըրդիի էսկադրան համալրվեց ևս մի քանի հածանավերով:

Բրիտանական էսկադրան զբաղված լինելով գերմանական հածանավերից մեկի որոնման աշխատանքներով` Ֆոլքլենդներից դուրս եկավ միայն դեկտեմբերի 7-ին, այլ ոչ դեկտեմբերի 3-ին, ինչպես նախօրոք ծրագրավորվել էր:

ՃակատամարտEdit

Գերմանական նավերն օգտագործելով քամու առավելությունը կարողացան բավական անախորժություններ պատճառել անգլիացիներին, սակայն թեթև վնասներից բացի ոչինչ անել չկարողացան: Գերմանական կողմը չէր հասցրել ճիշտ դասավորել նավերը և արդեն երեկոյան ժամը 7-ի դրությամբ գլխովին ջախջախվեցին: Փրկվեցին միայն Seydlitz և Dresden նավերը:

Տես նաևEdit

ԾանոթագրություններEdit

  1. Jaques։ Dictionary of Battles and Sieges։ էջ 346 
  2. Scott & Robertson։ Many Were Held by the Sea: The Tragic Sinking of HMS Otranto։ էջ 16 
  3. «The Battle of the Falkland Islands»։ History.com This Day in History 
  4. Вильсон Линкоры в бою, Глава III
  5. [Boat Painting, Ship Art, and more!]