Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխ

«Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխ» (գերմ.՝ Völkerstrafgesetzbuch, կրճատ անվանմամբ՝ VStGB, գերմաներենից թարգմանությամբ՝ միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների մասին օրենսգիրք կամ բառացի թարգմանությամբ՝ ժողովուրդների իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների մասին օրենսգիրք, Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներպետական օրենսդրության մաս կազմող նորմատիվ իրավական ակտ, որով կարգավորվում են միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունները։ Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխի գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ վերջինիս նախատեսած իրավակարգավորումները հնարավորություն են տալիս միջազգային քրեական օրենսդրության համապատասխանությամբ քրեական գործեր հարուցել այն կասկածյալների նկատմամբ, որոնք փաստացի հանցագործություն կատարել են այլ պետության տարածքում և որի արդյունքում տուժել են օտարերկրացիներ[1]։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինանշան։
Միջազգային քրեական դատարանի պաշտոնական խորհրդանշան։

Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխը ստեղծվել է գերմանական ներպետական քրեական օրենսդրությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին համապատասխանեցնելու նպատակադրմամբ։ Այն օրինական ուժի մեջ է մտել 2002 թվականի հունիսի 30-ին։

Բովանդակություն խմբագրել

«Միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների մասին» Գերմանիայի օրենսգիրքը նախատեսում է հետևյալ հանցագործությունները․

Վերոբերյալ հանցագործություններից որևէ մեկը ենթակա չէ վաղեմության ժամկետի (§ 5)։ Օրենքը նախատեսում է, որ Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխի կողմից կարգավորվող հասարակական հարաբերությունների կապակցությամբ կիրառելի են քրեական իրավունքի ընդհանուր սկզբունքները (օրինականություն, օրենքի առջև հավասարություն, պատասխանատվության անխուսափելիություն, անձնական պատասխանատվություն, ըստ մեղքի պատասխանատվություն, արդարության և պատասխանատվության անհատականացում, մարդասիրություն), եթե այլ բան նախատեսված չէ (§ 2)։ Որպես նորույթ, Օրենքով սահմանվում են դրույթներ, որոնք վերաբերում են «Մեդինայի կանոնին»՝ գերագույն հրամանատարության պատասխանատվությանը (§§ 4, 13, 14)․ վերդասի հրամաններով գործելը կարող է միջազգային հանցագործություն կատարած անձի նկատմամբ պատասխանատվությունը բացառել միայն բացառիկ հանգամանքներում։

Համաձայն Օրենքի § 1-ի ՝ ցեղասպանությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ռազմական հանցագործությունները ենթակա են համընդհանուր իրավասության, ուստի Գերմանիայի դատարանները կարող են քրեական պատասխանատվություն կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ սահմանել արտասահմանում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների նկատմամբ։

Նախադեպային պրակտիկա խմբագրել

2011 թվականի մայիսին Շտուտգարտի բարձրագույն տարածաշրջանային դատարանում մեկնարկում է Ռուանդայի երկու քաղաքացիների՝ Ինյաս Մուրվանաշյակայի և Ստրատոն Մուսոնիի դատավարությունը։ Սա, ինքնին, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում առաջին դատավարությունն էր Միջազգային իրավունքի դեմ ուղղված հանցագործությունների մասին օրենսգրքի կարգավորման ներքո[2][3]։ Գործում ներգրավված դատախազները պահանջում էին ցմահ ազատազրկում Մուրվանաշյակայի համար ՝ առանց պայմանական ազատ արձակման, իսկ Մուսոնիի համար՝ 15 տարվա բանտարկություն[4]։ 2015 թվականի սեպտեմբերին ի վերջո մեղադրյալները դատապարտվում են համապատասխանաբար 13 և 8 տարվա ազատազրկման[5]։

2020 թվականի փետրվարին Մայնի Ֆրանկֆուրտի բարձրագույն շրջանային դատարանում մեղադրանք է առաջադրվում իրաքցի տղամարդու, որը ենթադրաբար իր կնոջ հետ Իրաքում ստրուկի կարգավիճակում պահել է 5-ամյա ազգությամբ եզդի մի աղջկա։ Հանցագործության բացահայտման պահին անչափահաս տուժողը եղել է ծարավից մահանալու շեմին[6][7]։

2021 թվականի մարտին Գերմանիայի գլխավոր դատախազի որոշմամբ Դաշնային ոստիկանությունը կալանք է սահմանում գամբիացի մի տղամարդու նկատմամբ, որը մինչ այդ կասկածվում էր մարդկության դեմ ուղղված հանցագործություններին մասնակցելու, ներառյալ՝ լրագրողի սպանության մեջ որպես Գամբիայի նախկին նախագահ Յահյա Ջամեի էլիտար պահակախմբի վարորդ[8][9]։

2021 թվականի մայիսին Բելառուսի տասնյակ քաղաքացիներ դիմել են Գերմանիայի գլխավոր դատախազին՝ հայցելով քրեական հետաքննություն սկսել նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և անվտանգության աշխատակիցների դեմ՝ բողոքի ցույցերի ընթացքում մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով[10][11]։

Սիրիական ճգնաժամ խմբագրել

 
Սիրիական բանակի զինյալները Սիրիայի քաղաքացիական պատերազմի (Սիրիական ճգնաժամ) ժամանակ։

2017 թվականին Շտուտգարտի բարձրագույն շրջանային դատարանը Ֆյոլքերշթրաֆգեզեթցբուխի կարգավորումների ներքո մեղավոր է ճանաչում Միավորված ազգերի կազմակերպության անջատման դիտորդական ուժի (UNDOF) դեմ հանցագործություն կատարած Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն։ Վերջինս մեղադրվում էր Սիրիայում խաղաղապահ առաքելություն կատարող կանադացի Կառլ Կամպեոյին փրկագնի պայմանով առևանգման, շանտաժի միջոցով կողոպուտի փորձ կատարելու երեք դեպքերի և Սիրիայի քաղաքացիական պատերազմի շրջանակներում մի շարք այլ հանցագործություններ կատարելու մեջ[12][13]։

2020 թվականի ապրիլին Կոբլենցի բարձրագույն շրջանային դատարանում մեկնարկում է նախագահ Բաշշար ալ-Ասադի պաշտոնավարման տարիներին ծառայած անվտանգության երկու աշխատողների՝ Անվար Ռասլանի և Էյադ ալ-Ղարիբի մասնակցությամբ քրեական վարույթ[14]։ Վերջիններս ի թիվս այլնի մեղադրվում էին մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, բռնաբարության, սեռական բնույթի ոտնձգությունների և սպանության մեջ։ Սա դառնում է ալ-Ասադի վարչակազմի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ (որպես ամբաստանյալ) առաջին դատավարությունը։ Այս գործի շրջանակներում Գերմանիայում բնակվող սիրիացի իրավապաշտպան Անվար ալ-Բուննին ցուցմունք է տալիս «Ասադի բանտերի, «խոշտանգումների պալատների» սարսափների և բյուրոկրատական կառույցների մասին»՝ հիմնվելով իր բանտարկության հինգ տարիների ընթացքում ձեռք բերված տեղեկույթի և այլ ականատեսների վկայությունների վրա։ 2021 թվականի փետրվարին դատարանը վճռում է ալ-Ղարիբին դատապարտել չորսուկես տարվա ազատազրկման՝ խոշտանգումների և ազատությունից զրկելու միջոցով մարդկության դեմ ուղղված հանցագործություններին օժանդակելու և դրան նպաստելու մեղադրանքով[15]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tobias Buck (29 October 2019), Germany charges two Syrians with crimes against humanity Financial Times.
  2. «Rwanda: Ignace Murwanashyaka and Straton Musoni tried». BBC. 2011 թ․ մայիսի 4. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  3. «Oberlandesgericht Stuttgart (5. Strafsenat) eröffnet Hauptverfahren gegen zwei mutmaßliche Führungsfunktionäre der "Forces Démocratiques de Libération du Rwanda" (FDLR )». Oberlandesgericht Stuttgart (գերմաներեն). 2011 թ․ մարտի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 5-ին.
  4. Germany finds Rwandan rebel leaders guilty of war crimes Deutsche Welle, 28 September 2015.
  5. «Conviction of FDLR leaders by German Court». Armed Groups and International Law. 2015 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 1-ին.
  6. Germany indicts Iraqi man over death of Yazidi slave girl Associated Press, 21 February 2020.
  7. Higher Regional Court Frankfurt/Main: beginning of the main trial against Taha Al-J. Արխիվացված 2021-07-09 Wayback Machine Higher Regional Court Frankfurt/Main, press release of 24 April 2020.
  8. Joseph Nasr (March 16, 2021), Germany detains former Gambian elite guard suspected of war crimes Reuters.
  9. Gambia: alleged ex-member of 'Junglers' killing squad arrested in Germany Radio France International, March 16, 2021.
  10. Ten Belarusians file criminal case against Lukashenko in Germany Reuters, May 5, 2021.
  11. Hannes Heine (May 5, 2021), Folteropfer klagen Präsidenten von Belarus in Deutschland an Der Tagesspiegel.
  12. Justin Huggler (22 January 2016), Suspected Syrian jihadist arrested in Germany for 'war crime' The Daily Telegraph.
  13. Joseph Nasr (20 September 2017), German court finds Syrian guilty over U.N. peacekeeper abduction Reuters.
  14. Petra Wischgoll (23 April 2020), German court opens first Syria torture trial Reuters.
  15. Loveday Morris and Sarah Dadouch (24 February 2021), German court convicts Syrian ex-intelligence officer in historic torture trial [Washington Post.

Արտաքին հղումներ խմբագրել