Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակագրություն

Սիրիական ճգնաժամ` հակամարտություն, որը սկսվել է 2011 թվականի գարնանը տեղական քաղաքացիական դիմակայություն, վերաճելով Բաշշար Ասադի վարչակարգի դեմ ապստամբության, որում ժամանակի ընթացքում ներգրավվեցին ոչ միայն տարածաշրջանի հիմնական պետությունները, այլ նաև միջազգային կազմերպություններ, ռազմա-քաղաքական խմբավորումներ և համաշխարհային տերություններ:

Հակամարտության ներկայիս քարտեզը

Հակամարտության հիմնական մասնակիցները համարվում են կանոնավոր զինվորականներն ու ռազմականացված ձևավորումները, հանդես գալով երկրում գործող նախագահ` Բաշշար Ասադի (Սիրիական արաբական բանակ, Պաշտպանության ազգային ուժեր և այլն), «չափավոր» ձևավորումները սիրիական ընդդիմություն (Սիրիական ազատ բանակ, արաբական սուննիական ցեղային ձևավորումները), քրդական ձևավորումները (Պաշտպանության ազգային ջոկատներ), ինչպես նաև տարբեր տեսակի իսլամական ու ջիհադիստական ահաբեկչական խմբավորումներ (ԻՊ, Ջաբաթ ալ Նուսրա և այլն):

Հակամարտությունը աչքի է ընկնում կատաղի ռազմական գործողություններով, բնակավայրերի անկանոն գնդակոծումներով, մասսայական սպանություններով ու խաղաղ բնակչության դեմ բազմաթիվ ռազմական հանցագործություններով: Իսլամիստների վերահսկողության տակ գտնվող տարածքներում գործում է շարիաթի օրենքները, որի հետևանքով էլ հալածանքների են ենթարկվում տարբեր կրոնական փոքրամասնություններ, ինչպես նաև ավերվում են մշակութային ժառանգության օբյեկտներ:

«Իսլամական պետության» սրընթաց հարձակումներն ու Սիրիայի ու Իրաքի զգալի տարածքների գրավումը 2014 թվականի ամռանը առիթ դարձավ ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների ինտերվացիային, որոնք 2014 թվականի սեպտեմբերից ավիահարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին, ինչպես նաև զինում ու ուսուցանում են այսպես կոչված «չափավոր ընդդիմության» ջոկատներին: 2015 թվականի սեպտեմբերի 30-ից նախագահ` Բաշշար Ասադի խնդրանքով Սիրիայում ռազմական գործողություններ են անցկացնում Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը, որոնք համակարգում են իրենց գործողությունները կառավարական զորքերի հետ:

2017 թվականը բերեց Սիրիայում իրավիճակի արմատական փոփոխություններ: Տարվա գլխավոր արդյունքը դարձավ «Իսլամական պետություն» խմբավորման ջախջախումը, որը դեռ 2015 թվականին վերահսկում էր ծավալուն տարածքներ Սիրիայում ու Իրաքում: ԻՊ-ի հիմնական ուժերի ջախջախումը թույլ տվեց Ռուսաստանին հայտարարել ռուսական ՕԴՈՒ-ի հաջող գործողությունների մասին: Մինչդեռ ռազմական գործողությունների ակտիվ փուլի ավարտը խաղաղություն չբերեց տարածաշրջանում` սիրիական ընդդիմությունը ու իրեն աջակցող արտաքին ուժերը ցույց տվեցին, որ չեն պատրաստվում մասնակցել երկրի հետպատերազմյան վերականգմանը, եթե երկիրը շարունակի կառավարել Բաշշար Ասադը[1]:

Սիրիայի պաշտոնական դրոշը
Դրոշ, որն օգտագործվում է ընդդիմության կողմից

Առաջին ցույցերըԽմբագրել

 
Հակաասադյան գրաֆֆիտի «Բաշշարը կընկնի! (Բաշարը կհեղաշրջվի)» 2011 թ.

2011 թվականի մարտի 15` մի քանի հարյուր մարդ արձագանքեցին սոցիալական ցանցերի կոչերին ու դուրս եկան փողոց Դամասկոսում, Հալեպում, Դեր Զորում, Ալ-Հասաքայում, Դառաայում, Համայում: Ցուցարարները պահանջում էին դադարեցնել 1963 թվականից գործող արտակարգ դրությունը, քաղբանտարկյալների ազատում, անձնական, քաղաքական ու տնտեսական ազատության վերականգնում, կաշառակերության լիկվիդացիա: Հակակառավարական ցույցերն ավարտվեցին ոստիկանության հետ բախումներով ու մասնակիցների ձերբակալություններով[2][3]

Մարտի 16` Դամասկոսում անվտանգության ուժերն ու իշխանությունների կողմնակիցները` զինված մահակներով ցրեցին Մարժե հրապարակում` Սիրիայի ներքին գործերի նախարարության շենքի շրջանում տեղի ունեցող ցույցի մասնակիցներին, ովքեր պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին[2][4][5][6][7]:

Արյունահեղության սկիզբըԽմբագրել

Մարտի 18` Անցկացվեցին հակակառավարական ցույցեր, որի արդյունքում անվտանգության ուժերի հետ բախումներ տեղի ունեցան` Դամասկոսում, Դեր Զորում, Ալ-Կամիշլիում, Հոմսում, Բանիասում: Ցուցարարները պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, չեղարկել արտակարգ դրությունը, քաղաքացիական ազատություն ու կառավարության պաշտոնյաների շրջանում համատարած կաշառակերության վերացում[8]:

Մարտի 18` սկսվեց բազմօրյա անկարգությունները Դառաայում` համանուն մարզում` Սիրիայի հարավ-արևմուտքում, Հորդանանի հետ սահմանին[9]: Անկարգություններին աջակցում էին Սիրիայում արգելված «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմից: Արդեն առաջին օրը անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվեց երեք մարդ, ևս մեկը ավելի ուժ զոհվեց ստացած վիրավորումներից: Նրանց թաղումը դարձավ նոր անկարգությունների պատճառ[10]: Մարտի 20-ին ցուցարարների ամբոխը այրեցին կառավարող ԲԱԱՍ կուսակցության գրասենյակը, արդարադատության դղյակն ու մի քանի ոստիկական բաժանմունքներ և ավերեցին երկու հեռուստահաղորդակցության ընկերություն: Անվտանգության ուժերը կրակ բացեցին ամբոխի վրա[11]: Քաղաք տանող ճանապարհները, ինչպես նաև հենց քաղաքում տեղադրվեցին զինվորական ու ոստիկանական բլոկպոստեր: Մարտի 22-ին ոստիկանությունը կրակ բացեց Դառաա շարժվող ցուցարարների վրա, ովքեր ցանկանում էին միանալ մնացած ցուցարարներին: Լարվածությունը տարածվեցին Դառաայի հարևան բնակավայրերի վրա: Մարտի 23-ի գիշերը անվտանգության ուժերը գրոհեցին ալ-Օմարի մզկիթը, որը համարվում էր ցուցարարների հենարան[12]: Սիրիական պետական հեռուստատեսությունը ցուցադրեց զենքի պաշարները, որոնք, ինչպես հաղորդվում է հայտնաբերվել են մզկիթի մեջ գրոհի ժամանակ` հրազեն, նռնակներ, զինամթերք[13]: ԶԼՄ-ների հաղորդմամբ այդ օրը ոստիկանության հետ բախումների հետ պատճառով զոհվել է 15 մարդ[14]: Ցերեկը, պետական հեռուստատեսությամբ պաշտոնապես հայտարարվեց, որ Բաշշար Ասադը պաշտոնից հեռացրել է մարզի մարզպետին[15]:

Մարտի 25` ընդդիմությունը անկացրեց հերթական ցույցը: Ամենաքիչը 20 մարդ զոհվեց Դամասկոսից հարավ գտնվող` Աս Սանամեին քաղաքում[16]:

Մարտի 26` անկարգություններ բռնկվեցին Լաթակիայում` ոստիկանությունը գնդակահարեց 2 մարդու, ովքեր փորձում էին այրել կառավարող Բաաս կուսակցության շտաբ-բնակարանը[17], սառը զենքով զինված երիտասարդական խմբավորումները հարձակում գործեցին իրավապահների վրա[18]: Տուգասում այրեցին կառավարող կուսակցության շտաբը: Համաներում շնորհվեց 70 քաղբանտարկյալների, ովքեր խստացված ռեժիմով իրենց պատիժը կրում էին Դամասկոսի շրջակայքում գտնվող` Սեիդնայայում[19]:

Մարտի 29` Սիրիայի կառավարությունը հրաժարական տվեց[20]: Անցկացվեցին նախագահին աջակցող մասսայական ցույցեր երկրի ամբողջ քաղաքներում:

Ապրիլի 3` Նախագահ` Ասադը Ադել Սաֆարին նշանակեց վարչապետ[21]:

Ապրիլի 14` Կազմավորվեց նոր կառավարություն[22]:

Ապրիլի 20` Բաշշար Ասադը պաշտոնապես հաստատեց երկրում արտակարգ դրության չեղարկումը, որը արդեն գործում էր 48 տարի: Ընդդիմությունը այդ միջոցներն անվանեց «ուշացած»[23]:

Ապրիլի 21-ին Հոմսում անհայտ մարդիկ այրունոտ հաշվեհարդար տեսան սիրիական գեներալներ` Աբո ալ-Տելլավիի և Իյադա Հարֆուշայի ընտանիքների նկատմամբ: Իշխանությունները այս հանցագործություններում մեղադրեցին ընդդիմադիրներին, իսկ ընդդիմադիրները իշխանություններին[24]: Մայիսից սկսած Հոմսում և քաղաքի մոտակայքում ցույցերից բացի պարբերաբար գրանցվում էին հարձակումներ, դիվերսիաներ ու սպանություններ, որոնք կատարվում էին զինված գրոհայինների կողմից: Այսպես, մայիսի 7-ին զինված խմբավորումը հարձակվեց հենակետի վրա, ինչի արդյունքում զոհվեց 1 սպա ու 4 ոստիկան, մի քանի մարդիկ վիրավորվեցին[25]:

Հունիսի սկզբին արյունալի բախումներ տասնյակ զոհերով տեղի ունեցան` Համա, Ջիսր ալ-Շուղուր (Իդլիբի մարզ), Դեր Զոր քաղաքներում[26]:

Հունիսի 5` Օգտվելով Սիրիայում տիրող քաոսից, պաղեստինցի փախստականները փորձ կատարեցին վերադառնալ Իսրայելի կողմից օկկուպացված Գոլանի բարձունքներ[27]:

Հունիսի սկիզբ` Ջիսր ալ-Շուղուրի ճակատամարտ, որի ժամանակ, սիրիական ԶԼՄ-ների հաստատմամբ, ապստամբները սպանեցին 120 ոստիկանի:

Հուլիսի վերջին Հոմսում տեղի ունեցան առաջին բախումները կառավարական զորքերի ու ապստամբների միջև[28]: Հուլիսի 23-ին երկու պայթյուն տեղի ունեցավ տեղի զինվորական ուսումնարանում[29]: Հենց այդ օրը Հոմսում կանխամտածված երկաթգծերի վնասումից[30] դուրս եկավ ռելսերից ու այրվեց քաղաքացիական գնացք, զոհվեց մեքենավարը, մի քանի ուղևոր վիրավորվեց[31]:

Հուլիսի 29-ին հայտարարվեց Սիրիական ազատ բանակի ստեղծման մասին, որի մեջ մտնում էին ապստամբների կողմն անցած սիրիական բանակի նախկին զինծառայողները: ՍԱԲ-ն հայտարարեց իր գլխավոր նպատակը` իշխանությունից հեռացնել Բաշշար ալ-Ասադին:

Հուլիսի 31-ին 142 մարդ զոհվեց Համա քաղաքում: Սա դարձավ ապստամբությունը սկսելու հետ ամենաարյունալի մարտերից մեկը[32]

Օգոստոսի 9-ին Համա ու Բինիշ քաղաքներում սպանվեց ամենաքիչը 30 մարդ, հայտնում է Ռոյթերս գործակալությունը[33]:

Օգոստոսի 23-ին Ստամբուլում ստեղծվեց Սիրիական ազգային անցումային խորհուրդը: Խորհուրդը պետք է փաստացի խաղար Սիրիական կառավարության դերը աքսորում, սակայն նրա գործունեությունը կախված էր անձնական ամբիցիաներից ու տարբեր ընդդիմական խմբերի առաջնորդների միջև փոխհարաբերություններից:

Օգոստոսի 25-ին Դեր Զոր քաղաքում սպանվեց 17 մարդ: Եվրոպական Միությունն ու ՄԱԿ-ը պատրաստվում են լրացուցիչ սանկցիաներ պատժամիջոցներ կիրառել Ասադի կառավարության նկատմամբ[34]:

Օգոստոսի 27-ին ցույցեր սկսվեցին Դամասկոսում, մզկիթների մեկի մոտ ուրբաթօրյա աղոթքից հետո: Ականատեսը Ալ-Ջազիրա հեռուստատեսության պատմեց, որ ոստիկանությունը ցույցը ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Ցուցարարները սկսեցին քարեր նետել ոստիկանության ուղղությամբ, վերջիններս էլ իրենց հերթին պատասխանեցին հրազենային կրակով, վիրավորելով ութ մարդու[35]:

Սեպտեմբերի 5-ին Հոմս մուտք գործեցին սիրական բանակի ստորաբաժանումները: Քաղաքի հին մասից մի քանի թաղամաս գրաված գրոհայինների դեմ ռազմական գործողությունների ժամանակ մինչև սեպտեմբերի 10-ը զոհվեց 8 և վիրավորվեց մի քանի տասնյակ զինծառայող[36]:

Սեպտեմբերի 13-ին Սիրիայում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի դեսպանները երեքշաբթի այցելեցին ընդդիմադիր ակտիվիստ` Գիյատ Մատարի հրաժեշտի արարողությանը, ով իրավապաշտպանների տվյալներով, մահացել է անազատության մեջ կտտանքներից: Նա ձերբակալվել էր իշխանությունների կողմից սեպտեմբերի 6-ին:[37][38]

Հոկտեմբերի 18-ին կառավարական ուժերը Հոմսում անցկացրեցին հատուկ գործողություն: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով, բախումների հետևանքով զոհվեց 21 մարդ (որոնց թվում կային խաղաղ բնակիչներ ու անվտանգության ուժերի աշխատակիցներ)[39]

Հոկտեմբերի 30-ին Հոմսում սիրիական բանակի ու զինված անձանց միջև բախման հետևանքով սպանվեց 20 ու վիրավորվեց սիրիական բանակի 53 զինծառայող, բացի դրանից սպանվեց 10 քաղաքացիական անձ[40]:

Նոյեմբերի 7-ի գիշերը սիրիական զորքերը մտան քաղաքի կենտրոն, ապստամբները լքեցին Բաբ Ամրո շրջանը[41]:

Նոյեմբերի 11-ին Ալ Բայադա շրջանում զինված գրոհայինների հետ բախման արդյունքում զոհվեց 2 և վիրավորվեց ևս 2 սիրիացի ոստիկան[42]:

Նոյեմբերի 28-ին Բուստան թաղամասում կառավարական զորքերը կանխեցին խոշոր ահաբեկչություն` բացահայտվեցին ու վնասազերծվեցին ռումբեր, որոնք տեղադրված էին Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ[43]

Բռնության երկրորդ ալիքը, արտասահմանյան կամավորների միացումըԽմբագրել

Դեկտեմբերի 23` Դամասկոսում մահապարտների կողմից ղեկավարվող երկու ականապատված ավտոմեքենաներ պայթեցին Սիրիայի պետանվտանգության ուժերի շենքի մոտ[44]: Չհաշված հարձակումը կատարողներին, զոհվեց 44 մարդ, ևս 166-ը վիրավորվեցին[45]:

Դեկտեմբերի 26` Ինչպես վկայում է հեղափոխականի վիդեոձայնագրությունը կառավարական զորքերի տանկերը Հոմսում կրակ բացեցին բնակելի տների վրա: Տեսահոլովակում ցուցադրվում է, որ Բաբ Ամր շրջանի նեղ փողոցում պարկած են չորս խաղաղ բնակիչների այլանդակված մարմիններ, հետին պլանում ընթանում են տանկերն ու ռմբակոծում են բնակելի տները:

2012 թվականի հունվարի 6` Դամասկոսում մահապարտը պայթեցրեց ինքն իրեն: Պայթյունի արդյուքնում զոհվեց 25 մարդ, ևս 50-ը ստացան վիրավորում[46]:

Հունվարի 11` Բաշար Ասադը Դամասկոսում ցույցի ժամանակ հայտարարեց` «Մենք հաղթանակ կտանենք դավադրության դեմ, որը ապրում է իր վերջին օրերը»[47]: Հենց այդ օրը Հոմսում ապստամբները[48][49] ռմբակոծեցին ցուցարարներին, ովքեր դուրս էին եկե ցույցի ի աջակցություն Սիրիայի նախագահ` Բաշար Ասադի Ակրամա ալավիական թաղամասում[50]: Արդյունքում զոհվեց 8 և վիրավորվեց 25 մարդ[51], ականանետի ականի պայթյունից զոհվեց ֆրանսիական «France 2» հեռուստաալիքի լրագրող Ժիլ Ժաքեն[52]

Հունվարի 21` Նախկին զինվորականներից կազմված ապստամբների ջոկատները, գրավեցին 120 հազ. բնակչություն ունեցող Դումա քաղաքը, որը գտնվում է Դամասկոսից 20 կիլոմետր հեռավորության վրա: Կատաղի բախումներ են ընթանում Դեր Զորում ու Հոմսում[53]:

Փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը` Սիրիական բանակը ի պատասխան փետրվարի 3-ի Սիրիական ազատ բանակի կողմից իրականացված հարձակման, որի հետևանքով սպանվեց 10 զինվոր իրագործեց Հոմսի մի քանի շրջանների առաջին հրետանային ռմբակոծումը[54][55]: Ռմբակոծության հենց առաջին օրը զոհվեց ավելի քան 200 մարդ: Եվս 97 բնակիչներ սպանվեցին փետրվարի 6-ի ռմբակոծության արդյունքում: Հարյուրավորները վիրավորվեցին: Սիրիայի իշխանությունները սկզբում հերքեցին մասնակցությունը Հոմսի ռմբակոծությանը, գցելով տեղի ունեցածի պատասխանատվությունը իրենց հակառակորդների վրա: Հետո նրանք հայտարարեցին, որ քաղաքում անցկացվում են «հակաահաբեկչական գործողություններ»: Հոմսում խաղաղ բնակչության սպանությունը դատապարտեցին մի շարք միջազգային առաջնորդներ: Բաշար Ասադի հրաժարականը, մասամբ, պահանջում էր ԱՄՆ նախագահ` Բարաք Օբաման: Մի շարք երկրներում անցկացվեցին ցույցեր ընդդեմ Ասադի կառավարության: Փետրվարի 4-ին հարձակում տեղի ունեցավ Աթենքի, Բեռլինի, Կահիրեյի, Քուվեյթի ու Լոնդոնի Սիրիայի դեսպանատան վրա[56]: ՄԹ-ն ու ԱՄՆ-ին Դամասկոսից հետ կանչեցին իրենց դեսպաններին[57][58]:

Փետրվարի 10` Հալեպ քաղաքում տեղի ունեցավ երկու պայթյուն, որի արդյունքում զոհվեց 28 մարդ, ևս 235-ը վիրավորվեցին[59]: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնեց Սիրիական Ազատ Բանակը[60]:

Փետրվարի 29` Սիրիական բանակը իր վերահսկողության տակ վերցրեց Բաբ Ամր շրջանը Հոմսի կենտրոնում[61][62]:

Մարտի 13` Սիրիական իշխանությունները հայտարարեցին Իդլիբ քաղաքի գրավման մասին[63]:

Մարտի 17` Դամասկոսում երկու պայթյունների հետևանքով զոհվեց 27 մարդ, 97-ը վիրավորվեցին: Դամասկոսում գտնվող BBC-ի թղթակցի կարծիքով, ահաբեկչությունները համարվում են վարչակարգը թուլացնելու փորձ, որը վերականգնում է երկրի նկատմամբ վերահսկողությունը[64]:

Մարտի 18` Հալեպում պայթեց ականապատված ավտոմեքենա: Նախնական տվյալներով, երեք մարդ սպանվեց, տասյնակները վիրավորվեցին[65]:

Մարտի 19` Դամասկոսում մարտերի ժամանակ սպանվեց 80 սիրիական զինվոր[66]:

Մարտի 19-ի ցերեկը կառավարական բանակի ստորաբաժանումները անցան Դեր Զոր քաղաքի գրոհին Սիրիայի արևելքում[67]:

Մարտի 28` Սիրիական կառավարական զորքերը անցան երկրի կենտրոնում տեղակայված Քալատ ալ-Մադիկ քաղաքի ու մոտակա գյուղերի գրոհին[68]:

Մարտի 30-ի ցերեկը սիրիական կառավարական զորքերը վերսկսեցին Հոմսի բնակելի թաղամասերի ականանետա-հրետանային ռմբակոծումը[69]:

Ապրիլի 7` Agence France-Presse-ը հղում կատարելով իրավապշտպան կազմակերպությունների, տարածեց տեղեկատվություն այն մասին, որ Սիրիայում կառավարական զորքերի ու ապստամբների միջև բախումների արդյուքնում սպանվել է ավելի քան 100 մարդ, նրանցից 74-ը խաղաղ բնակիչներ[70]:

Ապրիլի 9` Սիրիայում ավելի քան 100 մարդ զոհվեց կառավարական զորքերի կողմից ապստամբների դիրքերի վրա կատարված հարձակումներից[71]:

Ապրիլի 11` Ամենաքիչը 20 միավոր զինտեխնիկա մտավ Հոմսի կենտրոնական փողոցներ: Փաստացի դրա հետ միաժամանակ սկսվեց Ռաստան քաղաքի հրետանային ռմբակոծումը[72]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Война и мир Сирии. Восстановлению страны мешает раскол между двумя «антитеррористическими коалициями» // «Коммерсантъ», 29.12.2017
  2. 2,0 2,1 Lina Khatib, Ellen Lust. Taking to the Streets: The Transformation of Arab Activism. JHU Press ISBN 1421413132
  3. «Mid-East unrest: Syrian protests in Damascus and Aleppo»։ BBC։ մարտի 15, 2011։ Վերցված է 5 декабря 2017 
  4. Iddon Paul (30 July)։ «A recap of the Syrian crisis to date»։ Digital Journal։ Վերցված է 6 декабря 2017 
  5. «Syrian Security Forces Break Up Damascus Protest»։ Voice of America։ մարտի 16, 2011։ Վերցված է 06 декабря 2017 
  6. «Rare protest quashed in Syria»։ Al Jazeera։ մարտի 16, 2011։ Վերցված է 06 декабря 2017 
  7. Полиция в Сирии применила дубинки против демонстрантов // «Росбалт» от 16 марта 2011
  8. «In Syria, Crackdown After Protests»։ New York Times։ մարտի 18, 2011։ Վերցված է 06 декабря 2017 
  9. Clanet Christian (հունիսի 10, 2011)։ «Inside Syria's Slaughter: A Journalist Sneaks into Dara'a, the 'Ghetto of Death'»։ Time։ Վերցված է 5 декабря 2017 
  10. Middle East unrest: Silence broken in Syria // BBC News, 19 March 2011
  11. Holliday, Joseph (December 2011)։ «The Struggle for Syria in 2011»։ Institute for the Study of War 
  12. В Сирии убиты пятеро участников антиправительственных выступлений // LENTA.RU, 23 марта 2011
  13. «15 killed in clashes in southern Syria»։ Chicago Sun-Times։ մարտի 23, 2011։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 25, 2014-ին։ Վերցված է 13 декабря 2017 
  14. В противостояниях сирийской полиции и манифестантов в Даръа 23 марта погибли 15 человек — оппозиция // ISLAM.RF от 24 марта 2011
  15. Президент Сирии уволил губернатора мятежного города // LENTA.RU от 23 марта 2011
  16. «Сирийская армия начала штурм двух городов»։ Lenta.ru։ 11 апреля 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-09-18 
  17. Два человека были застрелены при попытке поджечь отделение партии «Баас» в сирийском городе Латакия
  18. Дамаск подтвердил гибель 12 человек в Латакии
  19. В Туфасе сирийские мятежники сожгли здание горкома правящей партии
  20. Правительство Сирии ушло в отставку
  21. «Президент Сирии назначил нового премьер-министра»։ Lenta.ru։ 3 апреля 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-10-26-ին։ Վերցված է 2012-09-18 
  22. Сирия получила новое правительство
  23. В Сирии отменен режим чрезвычайного положения
  24. Двух сирийских генералов с семьями порезали на куски
  25. В некоторых районах Сирии вспыхнули акции протеста // «Синьхуа» от 7 мая 2011
  26. «Syria unrest: 'Deadly clashes' in Jisr al-Shughour»։ Bbc.co.uk։ 2011-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2011-06-12 
  27. «Прорыв» превратился в бойню
  28. Сирийские войска продолжают операции в городе Хомс // «Радио Свобода» от 22 июля 2011
  29. Взрывы прогремели в военном училище в сирийском Хомсе, количество пострадавших неизвестно // «Синьхуа» от 23 июля 2011
  30. Срочно: В Сирии в результате атаки перевернулся поезд, погиб его машинист // «Синьхуа» от 23 июля 2011
  31. В Сирии совершён теракт против поезда, перевозившего горючее // «Синьхуа» от 15 января 2012
  32. Что происходит в Сирии?
  33. Syria pursues army offensive despite Turkish talks
  34. Syrian tanks 'resume shelling' eastern town, Al Jazeera English
  35. В Сирии силы безопасности открыли огонь по мятежникам
  36. Сирийские войска штурмуют мятежный Хомс // «Вести» от 10 сентября 2011
  37. Послы США и Франции участвовали в прощании с сирийским активистом
  38. 11 September 2011 (սեպտեմբերի 11, 2011)։ «Urgent – Syria: Death in detention of activist Ghiyath Matter, Fear for the life of fellow activist Yahya Sharbaji»։ Supportkurds.org։ Արխիվացված օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է հունվարի 26, 2012 
  39. Более 20 человек погибли при столкновениях в Сирии — правозащитники // РИА «Новости» от 18 октября 2011
  40. Бои армии Сирии с оппозиционными военными унесли жизни 20 солдат // РИА «Новости» от 30 октября 2011
  41. Сирийские власти ввели войска в Хомс
  42. .Столкновения происходят в Сирии, двое полицейских погибли // РИА «Новости» от 11 ноября 2011
  43. Сирия // «Зарубежное военное обозрение», № 1 (778), 2012. стр.101
  44. «В Дамаске взорвали штаб-квартиру спецслужбы»։ Lenta.ru։ 23 декабря 2011։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  45. Боевики в сирийском Туфасе подожгли здание горкома правящей партии
  46. Теракт в Дамаске унес жизни 25 человек, Взгляд
  47. Президент Сирии впервые за все время беспорядков выступил на митинге
  48. Гражданская война в Сирии
  49. Le Figaro — Flash Actu : Gilles Jacquier aurait été victime d’une bavure des insurgés(ֆր.)
  50. Французский журналист Жиль Жакье был убит в январе в Сирии из-за взрыва снаряда, выпущенного оппозиционерами // ИТАР-ТАСС от 18 июля 2012
  51. В сирийском городе Хомс боевики напали на демонстрацию. Есть погибшие, среди них журналист France 2
  52. Gilles Jacquier, un journaliste courageux au plus près des gens — francetv info
  53. Сирийские повстанцы захватили пригород Дамаска
  54. «'Hundreds of casualties in Syria's Homs' in army assault on Syria's Homs»։ Al Jazeera։ հոկտեմբերի 4, 2011։ Վերցված է փետրվարի 6, 2012 
  55. «Syria Live Blog»։ Al Jazeera։ Արխիվացված օրիգինալից 2013-02-04-ին։ Վերցված է փետրվարի 6, 2012 
  56. «protesters stormed Syrian embassies in Athens, Berlin, Cairo, Kuwait and London»
    «Syria mourns "horrific massacre" in Homs»։ DAWN։ Agence France-Presse։ փետրվարի 4, 2012։ Վերցված է փետրվարի 5, 2012 
  57. Хомс: обстрелы днем, похороны по ночам
  58. Syria crisis: Fear and abandonment in under-fire Homs
  59. Сирийская оппозиция запуталась в ответственных за теракт в Алеппо
  60. Сирийские повстанцы стоят за взрывами в Алеппо
  61. Сирийская армия начала наступление на Хомс
  62. Сирийская армия взяла под контроль город Хомс
  63. Сирийские власти заявили о захвате города Идлиб. Lenta.ru (13.03.2012)
  64. «В результате взрыва автомобиля в Алеппо есть убитые» (ռուսերեն)։ BBC։ Արխիվացված օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2012-03-24 
  65. «Взрыв в сирийском городе Алеппо: трое погибших, десятки раненых» (ռուսերեն)։ News.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-23-ին։ Վերցված է 2012-03-24 
  66. «В боях в Дамаске убиты 80 сирийских солдат»։ Lenta.ru։ 19 марта 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  67. «Сирийская армия начала штурм приграничного с Ираком города»։ Lenta.ru։ 19 марта 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  68. «Сирийские войска начали штурм очередного города»։ Lenta.ru։ 28 марта 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  69. «Сирийская артиллерия возобновила обстрел «освобождённого» Хомса»։ Lenta.ru։ 30 марта 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  70. В годовщину создания партии Асада в Сирии убито 100 человек
  71. «В Сирии за день убиты более 100 человек»։ Lenta.ru։ 9 апреля 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-12-13-ին։ Վերցված է 2012-09-18 
  72. Сирийская армия приступила к выполнению мирного плана штурмом двух городов