Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտ (անգլ.՝ Rome Statute of the International Criminal Court) — միջազգային պայմանագիր, որով հիմնվել է Միջազգային քրեական դատարանը՝ ՄՔԴ։ Ընդունվել է Հռոմում 1998 թվականի հուլիսի 17-ին կայացած դիվանագիտական կոնֆերանսում[1] և ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ից[2][3]։

     Մասնակից պետություններ, 2015 թվականի հունվարի 6-ի դրությամբ      Մասնակից-պետություններ, որոնց համար ուժի մեջ չի մտել, 2015 թվականի հունվարի 6-ի դրությամբ      Մասնակիցներ, որոնք չեն վավերացրել, 2015 թվականի հունվարի 6-ի դրությամբ      Ոչ մասնակից, չստորագրած պետություններ, 2015 թվականի հունվարի 6-ի դրությամբ
Միջազգային քրեական դատարանի՝ ՄՔԴ կենտրոնակայանը Հաագա քաղաքում, Նիդերլանդներ

ՊատմությունԽմբագրել

1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (Նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ ցեղասպանությանը, ռազմական հանցագործություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող գործերի որոշման համար անհրաժեշտ է ստեղծել անկախ և մշտական դատարան։ 1998 թվականի հունիսին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոնֆերանս հրավիրեց՝ «միջազգային քրեական դատարան ստեղծելու նպատակով կոնվենցիայի ավարտման և ընդունման համար»։ 1998 թվականի հուլիսի 17-ին Հռոմի ստատուտն ընդունվեց քվեարկության միջոցով, որի ընթացքում 120 պետություն քվեարկեց «կողմ», 7-ը՝ «դեմ»(ԱՄՆ,Չինաստան, Իրաք, Յեմեն, Կատար,Լիբիա և Իսրայել) և 21 պետություն ձեռնպահ մնաց։

ՄՔԴ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելու համար պայման էր հանդիսանում Կանոնադրության վավերացումը ոչ պակաս, քան 60 պետության կողմից։ Այդ «խոչընդոտը» հաղթահարվեց 2002 թվականի ապրիլի 11-ին։ Համաձայնագիրն ուժի մեջ մտավ 2002 թվականի հուլիսի 1-ին։

Դատարանի իրավասությունըԽմբագրել

Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետևյալ հանցանքների նկատմամբ՝

  • ցեղասպանություն
  • մարդկության դեմ հանցագործություններ
  • պատերազմական հանցագործություններ
  • ագրեսիա

Դատարանի իրավասությունը ժամանակի մեջԽմբագրել

Հռոմի ստատուտի 11-րդ հոդվածի համաձայն՝ Դատարանը իրավասություն ունի միայն այն հանցանքների նկատմամբ, որոնք կատարվել են ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ 2002 թվականի հուլիսի 1-ից հետո։

Եթե պետությունը դառնում է ստատուտի կողմ դրա ուժի մեջ մտնելուց հետո, ապա Դատարանը իր իրավասությունը կարող է տարածել այդ պետության համար ստատուտի ուժի մեջ մտնելուց հետո կատարված հանցանքների նկատմամբ, բացառությամբ ստատուտի 12-րդ հոդվածի 3-րդ պարագրաֆով սահմանված դեպքի։

Պայմանագիրը վավերացրած պետություններըԽմբագրել

2015 թվականի փետրվարի դրությամբ, պայմանագիրը վավերացրել են 123 պետություններ (Պաղեստինը վավերացրել է Հռոմի ստատուտը 2015 թվականի հունվարի 2-ին)։

Պայմանագիրը ստորագրած պետություններըԽմբագրել

Ընդհանուր առմամբ Հռոմի ստատուտը ստորագրել են 139 պետություններ, բայց համաձայնագիրը վավերացրել են ոչ բոլորը։ 115-րդ մասնակից-պետությունը 2011 թվականի օգոստոսի 1-ից դարձավ Գրենադան[4]։ 2019թ. նոյեմբերի դրությամբ ստատուտի մասնակից են 123 պետություններ։

Հռոմի Ստատուտի ստորագրումը Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի կողմիցԽմբագրել

Հայաստանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Սակայն մինչև այժմ Հայաստանը չի վավերացրել այս պայմանագիրը։ Ռուսաստանը ստորագրել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին։ Սակայն մինչև այժմ Ռուսաստանը չի վավերացրել այս համաձայնագիրը։ Հայաստանի հարևաններից Իրանը ստորագրել է Հռոմի Ստատուտը 1999 թվականի հոկտեմբերի 1-ին։ Սակայն մինչև այժմ Իրանը չի վավերացրել այս համաձայնագիրը։

Ցեղասպան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը չեն միացել Հռոմի ՍտատուտինԽմբագրել

Թուրքիան ու Ադրբեջանը նույնիսկ չեն ստորագրել Հռոմի Ստատուտը։

Վրաստանի միանալը Հռոմի ՍտատուտինԽմբագրել

Հայաստանի հարևան պետություններից միակը, որը ոչ միայն ստորագրել, այլև վավերացրել է Հռոմի Ստատուտը՝ Վրաստանն է, որը ստորագրել է այն 1998 թվականի հուլիսի 18-ին, իսկ վավերացրել՝ 2003 թվականի սեպտեմբերի 5-ին՝ Շևարդնաձեի կառավարման օրերին։ Ի շարս այլոց, Կանոնադրությունը սահմանում է դատարանի գործառույթները, իրավազորությունը և կառուցվածքը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.asil.org/insights/insigh23.htm%7CResults of the Rome Conference for an International Criminal Court. Scharf, Michael P. 1998-08. ASIL Insights. The American Society of International Law. 2011-05-25. 2012-04-15
  2. ««Римский статут Международного уголовного суда» (Вместе с «Пособием для ратификации и имплементации…») (Принят в г. Риме 17.07.1998 Дипломатической конференцией полномочных представителей под эгидой ООН по учреждению Международного уголовного суда)» (ռուսերեն)։ 2009-05-15։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2011-05-24 
  3. «United Nations Treaty Database entry regarding the Rome Statute of the International Criminal Court»։ United Nations Treaty Database (անգլերեն)։ ООН։ 2013-12-09։ Արխիվացված օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2013-12-10 
  4. «Global NGO Coalition Welcomes Grenada’s Accession to the Rome Statute» (PDF) (անգլերեն)։ Coalition for the International Criminal Court։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-15-ին։ Վերցված է 2011-05-20 

ՀղումներԽմբագրել