Իրավական օրինականություն
Իրավական օրինականություն, գործնականում հայտնի է նաև որպես իրավաօրինականություն կամ պարզապես օրինականություն (լատին․՝ legalitas)՝ պետական ապարատի կազմակերպման և գործունեության սկզբունք, որը ենթադրում է, որ պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքացիների և վերջիններիս կողմից ձևավորված հասարակական կազմակերպությունների կողմից օրենքների և դրանց համապատասխանությամբ այլ իրավական ակտերի անշեղեղ կատարում[1]։ Իրավական օրինականության պետական իշխանությունից պահանջում է իրավունքի արտացոլումն օրենքներում, որի առկայության պայմաններում միայն հնարավոր կարող է լինել սահմանել օրենքի գերակայություն և համապարտադիրություն։
«Օրինականություն» եզրույթն իր տարաբնույթ նշանակությունն ունի նաև քաղաքագիտության մեջ։ Քաղաքագիտական տեսանկյունից օրինականությունը կարող է արձանագրել իշխանության լեգալության և լեգիտիմության փաստական մակարդակը։
Սահմանման հիմնախնդիր
խմբագրելԸստ Վիկին Շուլցի՝ բոլոր մարդիկ, որպես կանոն, ունեն ընդհանրացված գիտելիքներ հասարակական հարաբերությունների ընթացքում ի հայտ եկող տարբեր հասկացությունների մասին։ Ըստ երևույթի, օբյեկտիվ իրականության մասին մեր պատկերացումները ձևավորվում են տարբեր անհատական պատմությունների և առօրեական կենսափորձի միջոցով, որոնք էլ իրենց հերթին հիմք են հանդիսանում որոշակի երևույթների իմաստավորման համար։
Յուրաքանչյուր անհատ ունի միայն իրեն բնորոշ շրջանակ, որը արտահայտում է վերջինիս ըմբռնման, վերլուծական մտածողության սահմանները։ Իրականությունը և դրան զուգակցված փաստերը բավականաչափ սուբյեկտիվ են՝ ենթադրությունների հետևանքով առաջացած։ Ժամանակակից տեսական գրականության մեջ առաջ է քաշվել այն գաղափարը, որ վերոնշյալ շրջանակը ժամանակի ընթացքում «բնության ուժով» ենթարկվում է տրանֆորմացիայի, քանզի մարդու առօրեական կյանքը և կենսափորձը մտահորիզոնի և աշխարհայացի ընդլայնման կարևորագույն աղբյուրն է։ Հիմք ընդունելով այս կոնցեպցիան՝ իրավագիտորեն սահմանվում է օրինականության գաղափարի ծագման հիմքերը։ Այսպիսով, օրինականության և առահասարակ՝ օրենքի մասին մեր պատկերացումները մարդկային փորձառության գործնական հետևանքն է։
Իրավագիտական հայեցակարգը օրինականության մասին ձևակերպումները ընդհանրացներում է հետևյալ կերպ․ «ինչպե՞ս, որտե՞ղ և ինչպիսի՞ ազդեցություն է ունենում օրենքը հասարակական հարաբերությունների վրա, որո՞նք են անհատների դերն ու կարգավիճակը այդ հարաբերությունները, որոնք ըստ երևույթի ծնում են պարտականություններ, նախապատվություններ և պարտականություններ»։
Բարոյականության, էթիկայի և լեգալության նորմատիվ դրևսորումների համատեքստում «օրինականություն» եզրը սահմանելիս հաշվի առնելով պետության առանցքային դերակատարությունը մարդկային կյանքում։ Օրինականությունը ինստիտուցիոնալ տեսանկյունից պետական ապարատի իրավաստեղծ մարմիններից պահանջում է պոզիտիվացնել (դրականացնել) իրավունքի օբյեկտիվ հատկությունները, պահանջները, սկզբունքները և ընդունել բացառապես իրավական բնույթ ունեցող ակտեր։ Ի հավելումն վերոգրյալի՝ միայն ժամանակ իրավական օրինականությունը պետական ապարատի համար սահմանում է հստակ հրամայական․ բարեխղճորեն իրականացնել գործող պոզիտիվ իրավունքի բոլոր նորմերը՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «թույլատրված է այն ամենը, ինչը նախատեսված է օրենքով և արգելված է այն ամենը, ինչը թույլատրված չէ օրենքով»։
Հարակից հասակցություններ
խմբագրելՕրենքի գերակայությունը նախատեսում է օրենքի իրականացման համար համապատասխան պետաիրավական կառուցակարգի (մեխանիզմ) առկայություն, անհրաժեշտության դեպքում՝ հարկադրանքի կիրառման լիազորությամբ։ Օրինականության հիմնախնդիրը վարքագծի՝ օրենքին համապատասխանելու կամ չհամապատասխանելու չափորոշչային ճշգրտումն է, ինչպես նաև ոչ իրավաչափ վարքագծի օրինականացման։
Նպատակի օրինականություն
խմբագրելՍույն հոդվածը կամ ենթաբաժինը բովանդակված է Հայաստանի ներպետական օրենսդրության համապատասխանությամբ։ |
Պայմանագրային իրավունքում նախատեսված է, որ յուրաքանչյուր պայմանագիր պահանջում է նպատակի օրինականություն։ Դա նշանակում է, որ պայմանագիրը, որի ինքնին նպատակամղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացմանը, փոփոխելուն կամ դադարելուն, չի կարող հետապնդել անօրինական նպատակներ։ Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածը նախատեսում է պայմանագրի ազատություն, որը ենթադրում է[2]․
Սահմանադրական օրինականություն
խմբագրելՕրինականության սկզբունքի վրա ամենատարբեր ձևերով իրենց անմիջական ազդեցությունը կարող է ունենալ ինչպես պետաիրավական վարչաձևը, այնպես էլ սահմանադրական մոդելը։ Օրինակ՝ Բրիտանական պառլամենտը իրավասու է ընդունել հետադարձ ուժ ունեցող նորմատիվ-իրավական ակտեր։ Մեծ Բրիտանիայի Սահմանադրության քննարկվող իրավանորմը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (այն վավերացված է Մեծ Բրիտանիայի կողմից) 7-րդ հոդվածին, որը սահմանում է, որ ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել։ Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին։ Ի հակադրություն վերոնշյալի՝ մի շարք երկրների ներպետական օրենսդրությունը (այդ թվում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների) արգելում է հետադարձ ուժ ունեցող օրենքների ընդունումը։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը բովանդակում է օրինականության սկզբունքը։ Ըստ 6-րդ հոդվածի առաջին մասին՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Պետության և իրավունքի տեսություն (մաս առաջին)», Դասախոսություններ, հեղ․՝ պրոֆեսոր Ա․ Վաղարշյան, ԵՊՀ, Եր.: Հեղինակային հրատարակություն, 2016, էջ 197-199
- ↑ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, յոթերորդ բաժին՝ պայմանագրերից ծագող պարտավորություններ, գլուխ 28, «Պայմանագրի հասկացությունը և պայմանները»