Յահյա Աբդու-Ազիզ Ջամուս Ջունկունգ Ջամե կամ Յահյա Ջամե (անգլ.՝ Yahya Abdul-Azziz Jemus Junkung Diliu Jammeh, մայիսի 25, 1965, Կանիլայի, Գամբիա), գամբիացի զինվորական, պետական և քաղաքական գործիչ, Գամբիայի Իսլամական Հանրապետության նախագահը` 1996-2017 թվականներին։

Յահյա Աբդու-Ազիզ Ջամուս Ջունկունգ Ջամե
Yahya Abdul-Azziz Jemus Junkung Diliu Jammeh
Գամբիա Գամբիայի նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝1996, հոկտեմբերի 18
Կուսակցություն՝Alliance for Patriotic Reorientation and Construction?
Ծննդյան օր՝ մայիսի 25, 1965(1965-05-25)[1][2] (59 տարեկան) կամ 1965
Ծննդավայր՝Կանիլայի, Արևմտյան ափ, Գամբիա
Ամուսին ՝Զեյնաբ Սումա Ջամե և Ալիմա Սալլահ
Երեխաներ՝Մուհամմեդ և Մարիամ
Մայր՝Asombi Bojang?
Պարգևներ՝
National Order of the Lion of Senegal Order of Brilliant Jade և Գամբիայի Հանրապետության շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Յահյա Ջամեն ծնվել է 1965 թվականի մայիսի 25-ին Մեծ Բրիտանիայի տիրապետության տակ գտնվող Գամբիայի հարավ-արևմուտքում տեղակայված Կանիլայի գյուղում։

Վաղ տարիներ, կրթություն և զորաբանակային գործունեություն

խմբագրել
 
Յահյա Ջամեն

1984 թվականին ծառայության է անցել Գամբիայի ազգային ժանդարմերիայում և մինչև 1986 թվականը ծառայել է հատուկ ծառայությունների բաժնում[3]։

1986 թվականին ստացել է սերժանտի կոչում[4]։ 1986-1989 թվականներին սերժանտ Յահյա Ջամեն սովորել է ժանդարմերիայի վերապատրաստման դպրոցում։

1989 թվականին նշանակվել է Գամբիայի նախագահի թիկնապահների պատասխանատու։ Այդ աշխատանքով զբաղվել է մինչև 1990 թվականը։ 1991 թվականին Յահյան դարձավ ազգային ժանդարմերիայի հրամանատար, իսկ հաջորդ տարում ստացավ լեյտենանտի կոչում։

Բացի այդ, նա նաև նշանակվեց Գամբիայի ոստիկանության հրամանատար[3]։ Յահյա Ջամեն Ամերիկայի Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգում սովորել է ռազմական ոստիկանության բազային կուրսեր և 1994 թվականին ստացել ռազմական գործի դիպլոմ[3][4]։

Պետության ղեկավարի պաշտոնում

խմբագրել

1994 թվականի հուլիսի 22-ին 29-ամյա լեյտենանտ Յահյա Ջամեն գլխավորում է 25-30 տարեկան հինգ զինվորականներից կազմված հեղափոխական խումբը[4] և Գամբիայիում կատարում հեղաշրջում։

Հեղաշրջման արդյունքում տապալվում է Ժողովրդա-առաջադիմական կուսակցության հիմնադիր Դաուդա Կայրաբա Ջավարայիկժամանակավորառավարությունը։ Դաուդա Կայրաբա Ջավարաը կառավարում էր Գամբիան 1965 թվականից ի վեր (Գամբիան ստացավ անկախություն Մեծ Բրիտանիայից

1996 թվականի սեպտեմբերի 26-ին երկրում տեղի ունեցան նախագահական ընտրություններ։

Նախագահական ընտրություններում հաղթեց Յահյա Ջամեն` հավաքելով ամբողջ ձայների 55.77 %-ը[5]։

2003 թվականին տեղի ունեցած ժողովրդի հետ հանդիպման ժամանակ Ջամեն մեջբերել է, որ «Երիտասարդ մարդիկ, ովքեր անձրևային եղանակին խաղում են ֆուտբոլ և հրաժարվում են աշխատել երկրի համար, պետք է գնան բանտ»[6]։

2006 թվականի սեպտեմբերի 22-ին հերթական նախագահական ընտրություններում Յահյա Ջամեն հավաքում է ընդհանուր ձայների 67.33 %-ը և վերընտրվում Գամբիայի նախագահ։

2009 թվականի սկզբին ահաբեկչության պատճառով վախճանվում է նախագահի հորաքույրը[7][8]։

Նրա մահվան ժամանակաշրջանը համընկնում է Գամբիայում բռնկված «Վհուկների որս» կազմակերպության գործունեության սկսման հետ։ Ըստ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալների, Գամբիայում հազարավոր մարդիկ այս շրջանում դարձել են առևանգումների և քարոզչության զոհ, որոնց հետևում կանգնած է «վհուկներ որսող» խմբավորումը[9]։ Հանցագործները զոհերին պահում էին գաղտնի կենտրոններում, և նրանց ստիպում էին խմել թմրեցնող թուրմեր և հաբեր։

Առևանգված անձանց մեծամասնությունը ծերերն էին[10]։ Գերությունից ազատված որոշ քաղաքացիների մոտ հայտնաբերվում էր նաև երիկամային հիվանդություններ։ Ականատեսները ասում են.

  Ռազմական ոստիկանները, զինված հրացաններով և բահերով, շրջապատեցին մեր գյուղը և սպառնացին գյուղացիներին փախչելու դեպքում թաղել գերեզմանի մեջ։  

Յահյա Ջամեի կառավարման տարիներին երկրում սրացավ ՁԻԱՀ-ի վտանգը։ Նախագահը այս ամենի մեջ մեղադրել է միասեռականներին։ Ըստ երկրում սահմանված օրենքի, միասեռականները ենթարկվում էին խիստ պատասխանատվության և նույնիսկ մինչև մահապատժի։

 
Յահյա Ջամեն Եգպտոսում, Շարմ էլ Շեյխ

2010 թվականի աշնանը Յահյա Ջամեն հեռուստատեսությանը տված իր հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է սպանել նրան, ով կհամարձակվի «ապակայունացնել իրավիճակը Գամբիայում»[11]։

2010 թվականի նոյեմբերի 8-ին իր ելույթում նշել է, որ Գամբիայի թագավոր դառնալու և երկիրը միանձնյա ղեկավարել ցանկություն ունի։

Սակայն նրա ներկայիս կառավարման և միապետական կառավարման մեջ չէին լինելու էական տարբերություններ, քանի որ Յահյան ներկայումս կառավարում է գրեթե միանձնյա, հաշվի չառնելով խորհրդարանյ որոշումները։

Նրա այս քայլի դրդապատճառը այն էր, որ միապետության պարագայում կդադարեցվեին պարբերաբար կատարվող նախագահական ընտրությունները[12]։

Նրա այս որոշումը առաջացրել է գամբիական մամուլի և հոգևորականության քննադատությանը։ Արդյունքում Գամբիան չդարձավ միապետություն։

2013 թվականի հունվարին, Յահյա Ջամեն ընդունում է չորսօրյա աշխատանքային շաբաթվա մասին դեկրետ, որի համաձայն ուրբաթ օրը հայտարարվում է աղոթքների օր և դառնում պաշտոնապես ազատ օր։

2015 թվականի դեկտեմբերի 12-ին Ջամեն, հաշվի առնելով Գամբիայում իսլամադավան բնակչության ճնշող մեծամասնություն լինելու հանգամանքը, իսլամը հռչակում է երկրի պաշտոնական կրոն, իսկ Գամբիան՝ իսլամական հանրապետություն (Գամբիան դարձավ 5-րդ իսլամական հանրապետությունը Իրանի, Պակիստանի, Աֆղանստանի և Մավրիտանիայի հետ միասին)։

Տեսակետներ

խմբագրել

Միասեռականություն

խմբագրել
 
Յահյա Ջամեն Գամբիայի նախագահի պաշտոնում

2008 թվականի մայիսի 15-ին իր ելույթում Յահյա Ջամեն նշել է, որ ինքը պատրաստ է կտրել Գամբիայում ապրող յուրաքանչյուր միասեռականի գլուխը և որ միասեռականությունը Գամբիայում դատապարտվում է ավելի խիստ, որքան Իրանի Իսլամական Հանրապետությունում կամ այլ իսլամադավան երկրում։

Թալինդինգում իր ելույթի ժամանակ Ջամեն գեյերին և լեզբուհիներին Գամբիան լքելու վերջին հնարավորություն տվեց[13]։

2013 թվականի սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի խորհրդում ունեցած իր ելույթում նա նույնասեռականներին բնութագրել է ինչպես չար, հակամարդկային, ինչպես նաև հակակրոնական արարածների։

Նա նշեց, որ նույնասեռականները ի վերջո դադարեցնելու են մարդու գոյությունը։

2014 թվականի փետրվարի 18-ին Ջամեն համասեռամոլներին անվանել է «վնասատուներ» և մեկնաբանել.

  Մենք պայքարելու ենք այդ համասեռամոլներ կամ միասեռականներ կոչվող վնասատուների դեմ այնպես, ինչպես պայքարում են մալարիայի և այլ հարուցիչների դեմ։  

Նա նաև հավելել է, որ ԼԳԲՏ-ն ի վերջո հանգեցնելու է բորոտության, սիֆիլիսի և այլ վեներական հիվանդությունների գերակայության։

Բուժական մեթոդներ

խմբագրել

2007 թվականի հունվարին Յահյեն պնդում էր, որ կարող է բուժել ՄԻԱՎ և ՁԻԱՀ հիվանդությունները բնական դեղաբույսերի միջոցով։ Նա նշում էր, որ բուժման առաջին քայլը այն է, որ հիվանդը պետք է դադարեցնի հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունումը։

Ըստ նրա, դեղամիջոցներով բուժումը կարող է ունենալ վտանգավոր արդյունքներ։

2011 թվականի դեկտեմբերին հերթական անգամ նշեց ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի ուսումնասիրություններում ունեցած լավ արդյունքների մասին։

Դեռևս 2007 թվականի օգոստոսին Գամբիայի նախագահը հայտարարել էր, որ մշակել է բուսական թուրմերով բուժում՝ արյան գերճնշման` հիպերտոնիայի համար, ինչպես նաև կարող է բուժել կանանց անպտղությունը։

 
Յահյա Ջամեն Ամերիկայի Միացյալ Նահանգների աֆրո-ամերիկացի նախագահ Բարաք Օբամայի և իր կնոջ` հանրապետության առաջին տիկին Միշել Օբամայի հետ

Պատմական հայացքներ և կրոնադավանություն

խմբագրել

2010 թվականի հուլիսի 26-ին Յահյա Ջամեն թերթերից մեկում նշել է, որ Գամբիան կարևոր դեր ունի ավիացիոն արդյունաբերության մեջ և օրինակ բերել առաջին ատլանտյան թռիչքը։

Միևնույն ժամանակ Ջամեն նշել է, որ Գամբիան եղել է Աֆրիկայի տարածքով ամենամեծ և ամենահին պետություններից մեկը։

Նա հավելել է, որ իր երկրի անհաջողությունների պատճառը եղել է Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը Գամբիայի տարածքները վաճառել է Ֆրանսիային։

Ինչպես Գամբիայի բնակչության 90 %-ը, Յահյա Ջամեն ևս դավանում է իսլամ։ 2010 թվականի հուլիսին տված իր հարցազրույցում նա ընդգծել է, որ այն մարդիկ ովքեր չեն հավատում Աստծոն, չեն կարող շնորհակալ լինել մարդկությանը և նրանց ավելի ցածր են քան խոզերը։

Անձնական կյանք

խմբագրել
Յահյա Աբդու-Ազիզ Ջամուս Ջունկունգ Ջամե
անգլ.՝ Yahya Jammeh
 
Հանդիպում Սպիտակ տանը` Բարակ Օբամայի և Միշել Օբամայի հետ
Ծնվել էմայիսի 25, 1965(1965-05-25)[1][2] (59 տարեկան) կամ 1965
ԾննդավայրԿանիլայի, Արևմտյան ափ, Գամբիա
Քաղաքացիություն  Գամբիա
Ազգությունգամբիացի
Կրոնիսլամ
ԿրթությունWestern Hemisphere Institute for Security Cooperation?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
զինվորական
ԱմուսինZeineb Jammeh?[14] և Tuti Faal?[15]
Ծնողներմայր՝ Asombi Bojang?
Զբաղեցրած պաշտոններԳամբիայի նախագահ
ԿուսակցությունAlliance for Patriotic Reorientation and Construction?
Պարգևներ և
մրցանակներ
 ,  
Կայքstatehouse.gm/president.html
  Yahya Jammeh Վիքիպահեստում

Յահյա Ջամեն իր առաջին ամուսնությունը ավարտել է ամուսնալուծությամբ։ Իր երկրորդ կնոջ` Զեյնաբ Սումա Ջամեի հետ ամուսնացել է 1999 թվականին։

Նրանք ունեցել են երկու երեխաներ։ Երեխաներն են մեկ աղջիկ (Մարիամ Ջամե) և մեկ տղա (Մուհամմեդ Ջամե)[16]։ Տղան ծնվել է 2007 թվականին, երբ նրանց առաջնեկը 8 տարեկան էր[17]։

Յահյա Ջամեի երկու երեխաներն էլ ծնվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում[18]։

Նրանք ցանկացել են երեխաներին շնորհել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիություն, սակայն դա չի ստացվել, քանի որ երեխաների երկու ծնողներն էլ եղել են Գամբիայի քաղաքացիներ։

2010 թվականի սեպտեմբերի 30-ին Ջամեն հայտարարել է իր ամուսնությունը 21-ամյա (կամ հնարավոր է 18-ամյա) երկրորդ կնոջ հետ՝ Ալիմա Սալլահ անունով։

Նա եղել է Սաուդյան Արաբիայում Գամբիայի դեսպան Օմար Գաբրիլլ Սալլահի դուստրը[19][20]։ Սակայն իր երկրորդ կինը չի ստացել «Գամբիայի առաջին տիկին» պատվանունը, քանի որ այդ կարգավիճակը կարող էր կրել միայն իր առաջին կինը։

Իր երկրորդ ամուսնության լուրը ցնցում է Զեյնաբ Սումա Ջամեին և նույնիսկ կազմվում են նրանց ամուսնալուծությամ ծրագիրը։

Սակայն նրանք չեն ամուսնալուծվում և խնդիրը լուծվում է խաղաղ ճանապարհով։

Տիտղոս

խմբագրել

Յայկա Ջամեի պաշտոնական անվանումն է Նորին գերազանցություն շեյխ պրոֆեսոր։ Նա համարվում է երկրի միանձնյա ղեկավարը և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։

Երկրում կատարել է արմատական փոփոխություններ, որոնցից նշանավորներից է այն, որ իր կառավարման օրոք Գամբիան աշխարհիկ պետությունից դարձավ կրոնական՝ իսլամական հանրապետություն։

Նա ավելացրել է.[21]

  Հաշվի առնելով այն, որ մուսուլմանները երկրի մեծամասնությունն են կազմում Գամբիան դառնում է իսլամական հանրապետություն  

Երկրի նախկին ԱԳ նախարար Սեյդի Սանին մեկնաբանել է նախագահի արարքը.

  Ջամեն կարիք ունի զարգացման գումարների, որոնցից զրկվել է մարդու իրավունքների պաշտպանության սանդղակում ցածր տեղ զբաղեցնելու պատճառով, ուստի և ապավինում է արաբական երկրների օգնությանը՝ օգտագործելով դրանց որպես գումար ստանալու այլընտրանք  

:

Մրցանակներ

խմբագրել

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Գամբիայի նախագահ Յահյա Աբդու-Ազիզ Ջամուս Ջունկունգ Ջամեն գրանցել է գինեսի երկու ռեկորդներ։ 2001 թվականին նա դարձավ «ամենաերիտասարդ նախագահը», իսկ 2006 թվականին՝ «Ամենաերիտասարդ պետության ղեկավարը»։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Յահյա Ջամե` Գամբիայի երկրորդ նախագահը» (անգլերեն). narod.ru.
  4. 4,0 4,1 4,2 Ռոջեր Էսթ, Ռիչարդ Թոմաս, Մարդկային իշխանությունների պրոֆիլներ. աշխարհի կառավարությունների առաջնորդներ, [1], 2003 — 185 էջ, ISBN 185743126X, 9781857431261։
  5. «Ժողովրդա-առաջադիմական կուսակցությունը ընդդեմ դեմկորատական կուսակցության» (անգլերեն). Գամբիայի նախագահական ընտրությունների արդյունքներ, 1996, սեպտեմբերի 26.
  6. «Գամբիայում արգելվում է ֆուտբոլային խաղերը» (ռուսերեն). NEWSru.com. 2003 թվական, փետրվարի 5.
  7. Դան Մակդողալ (2009 թ․ օգոստոսի 16). «Արևմտյան Աֆրիկայի Գամբիա պետությունում սկսվել է գաղտնի ահաբեկչական գործողություններ» (անգլերեն). The Sunday Times.
  8. «Գամբիայում մոտ 10 մարդիկ դարձել են համաճարակի զոհ» (ռուսերեն). NEWSru.com. 2009, մարտի 19.
  9. «Գամբիա. վտանգավոր է դարձել «վհուկներ որսող» խմբավորումը» (անգլերեն). Միջազգային ամնիստիա (համաներում). 2009, մարտի 18.
  10. «Գամբիայում տեղի ունեցածի մասին, 2009 թվական» (անգլերեն). Միջազգային համաներում. մարտի 18.
  11. «Գամբիայի նախագահը սպառնացել է սպանել Գամբիայում բոլոր մարդու իրավունքների պաշտպաններին» (ռուսերեն). «Власть» ամսագիր. 05.10.2009.
  12. «Միանձնյա կառավարմամբ հանրապետությունից դեպի Միապետություն. Գամբիայի նախագահի նոր ելույթի լուսաբանումը» (ռուսերեն). Նորություններ Պենզայից. 22.01.2013.
  13. Յահյա Ջամեն վերջնագիր է ներկայացրել իր երկրի տարածում ապրող բոլոր համասեռամոլներին Արխիվացված 2012-03-15 Wayback Machine, Գամբիայի նորություններ, մայիսի 19, 2008.
  14. https://allafrica.com/stories/200711210269.html
  15. https://web.archive.org/web/20200424140712/https://www.freedomnewspaper.com/2016/01/15/6586-2/
  16. Ծնվել է Գամբիայի նախագահ Յահյա Ջամեի անդրանիկ որդին Արխիվացված 2009-06-21 Wayback Machine, ԳԱմբիայի նախագահի պաշտոնական կայքէջ, դեկտեմբերի 31, 2007.
  17. Գամբիայի նախագահի երեխաները` Մուհամմեդ և Մարիամ Արխիվացված 2009-06-21 Wayback Machine, Գամբիայի նախագահի պաշտոնական կայքից, դեկտեմբերի 31, 2007.
  18. Յահյա Ջամե, Գամբիայի առաջին տիկինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին Արխիվացված 2012-04-04 Wayback Machine, Գամբիայի նորություններ, նոյեմբերի 27, 2007.
  19. Գամբիայի նախագահի երկրորդ ամուսնությունը Արխիվացված 2011-07-27 Wayback Machine, Ալիմա Սալլահ, հոկտեմբերի 4, 2010.
  20. Գամբիայի նախագահը կնության է առել Սաուդյան Արաբիայում Գամբիայի դեսպանի դստերը Արխիվացված 2012-03-15 Wayback Machine, Նորություններ Գամբիայից, հոկտեմբերի 3, 2010.
  21. «Գամբիայի նախագահը իր երկիրը հայտարարել է իսլամական հանրապետություն - ankakh.com». ankakh.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)