Սիլվիո Պիրիլո

բրազիլական Ֆուտբոլիստ

Սիլվիո Պիրիլո Սեսարինո (պորտ.՝ Sylvio Pirillo Cesarino, հուլիսի 27, 1916(1916-07-27) կամ հուլիսի 26, 1916(1916-07-26), Պորտու Ալեգրի, Բրազիլիա - ապրիլի 22, 1991(1991-04-22), Պորտու Ալեգրի, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել «Ամերիկանո»[1][2], «Ինտերնասիոնալ»[1][3], «Պենյառոլ»[2], «Ֆլամենգո»[4], «Բոտաֆոգո»[5][6] ակումբներում, ինչպես նաև Բրազիլիայի ազգային հավաքականում։

Սիլվիո Պիրիլո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 27, 1916(1916-07-27) կամ հուլիսի 26, 1916(1916-07-26)
Ծննդավայր Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ ապրիլի 22, 1991(1991-04-22) (74 տարեկան)
Մահվան վայր Պորտու Ալեգրի, Բրազիլիա
Հասակ 174 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Սիլվիո Պիրիլոն կարիերան սկսել է Պորտու Ալեգրիի «Ամերիկանո» ակումբում, նրա հաջող խաղը գրավեց «Ինտերնասիոնալ» ակումբի մարզիչների ուշադրությունը, որտեղ էլ Պիրիլոն հանդես է եկել 2 տարի։ Որից հետո նա խաղացել է Ուրուգվայի «Պենյարոլ» ակումբում։

1941 թվականին Պիրիլոն տեղափոխվել է «Ֆլամենգո» ակումբ, որը փնտրում էր փոխարինող իր լեգենդար հարձակվող Լեոնիդասին։ Առաջին իսկ տարում Պիրիլոն «Ֆլամենգո»-ում 39 գնդակ է խփել Ռիոյի առաջնության ժամանակ, ինչը մինչ օրս անգերազանցելի ռեկորդ է։ Պիրիլոն Ֆլամենգոյի կազմում հաղթել է 3՝ 1942, 1943 և 1944 թվականների Ռիոյի առաջնությունը։ 1947 թվականին Պիրիլոն դուրս է եկել ակումբի կազմից, խփելով 201 գոլ, որն էլ հանդիսանում էր ակումբի պատմության 5-րդ արդյունքը։

Պիրիլոն իր կարիերան ավարտել է «Բոտաֆոգո»-ի կազմում, որը, ինչպես «Ֆլամենգո»-ն, փնտրում էր փոխարինող իր լավագույն ռմբարկու Էլենո Ֆրեյթասին։ «Բոտաֆոգո»-ի կազմում Պիրիլոն անցկացրել է 5 տարի, 1948 թվականին հաղթելով իր 4-րդ Ռիոյի առաջնությունը և ավարտել է կարիերան 35 տարեկան հասակում։

Բրազիլիայի հավաքականում Պիրիլոն նորամուտը նշել է 1942 թվականի հունվարի 14-ին Ամերիկայի գավաթի խաղարկությունում՝ Չիլիի դեմ խաղի ժամանակ, հենց առաջին խաղում Պիրիլոն խփել է 3 գնդակ, իսկ Բրազիլիան հաղթել է 6։1 հաշվով։ Պիրիլոյի վերջին խաղն անցկացրել է նույն մրցաշարում, որտեղ Բրազիլիային դիմակայում էր Էկվադորը, Պիրիլոն իր վերջին խաղում բրազիլական թիմի ավագիմարզաշապիկով խփել է 3 գնդակ։ Այս երկու հեթ-տրիկները դարձել են Պիրիլոյի եզակի գոլերը Բրազիլիայի կազմում, որի մարզաշապիկով նա անցկացրել է 5 հանդիպում։

Կարիերայի ավարտից հետո Պիրիլոն դարձել է մարզիչ։ Մարզչական կարիերայի ընթացքում նրա գլխավոր հաջողությունները դարձան Ռիո Սան Պաուլուի մրցաշարում «Ֆլումինենսե»-ի հետ մրցավեճում տարած հաղթանակներն ու նույն տարում Ռոկայի Գավաթում Բրազիլիայի հավաքականի հաղթանակը, որը նա ղեկավարել է ուղիղ 2 օր։

Նվաճումներ խմբագրել

Որպես խաղացող խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Ռիո դե Ժանեյրոյի չեմպիոն (1942, 1943, 1944, 1948)

Անձնական խմբագրել

  • Կարիոկա լիգայի լավագույն ռմբարկու (1941)
  • Կարիոկա լիգայի մեկ մրցաշրջանում գոլերի քանակով ռմբարկու (39 գոլ)

Որպես մարզիչ խմբագրել

  • Ռիո-Սան Պաուլո մրցաշարի չեմպիոն (1957)
  • Ռոկա գավաթի դափնեկիր (1957)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «A Federação». Biblioteca Nacional Digital (պորտուգալերեն).
  2. 2,0 2,1 [1] Futebol80 (pt)
  3. [2] Memória do Inter (pt)
  4. [3] Fla-Estatística (pt)
  5. «Acervo histórico». Acervo O Globo (պորտուգալերեն). O Globo.
  6. [4] BrFut (pt)

Արտաքին հղումներ խմբագրել