Ֆիլիպ Լըռուա

ֆրանսիացի դերասան

Ֆիլիպ Լըռուա, նաև՝ Ֆիլիպ Լըռուա-Բոլյո (ֆր.՝ Philippe Leroy, ֆր.՝ Philippe Leroy-Beaulieu, հոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2][3][…], rue Davioud, Փարիզի 16-րդ շրջան[4]), ժամանակակից ֆրանսիացի կինոդերասան։ Կինոֆիլմերում սկսել է նկարահանվել 1960 թվականից և արդեն հասցրել է մարմնավորել հարյուր հիսունից ավելի կինոկերպար։ Հիշարժան են հատկապես նրա մարմնավորած Լեոնարդո դա Վինչին («Լեոնարդո դա Վինչիի կյանքը», 1971 թ.) Յանեզ դե Գոմերան («Սանդոկան», 1976 թ.)։ Երկար տարիներ ապրել է Իտալիայում և ֆրանսիականին հավասար չափով նկարահանվել է նաև իտալական ֆիլմերում։ Դերասանուհի Ֆիլիպին Լըռուա-Բոլյոյի հայրն է։

Ֆիլիպ Լըռուա
ֆր.՝ Philippe Leroy
Ծնվել էհոկտեմբերի 15, 1930(1930-10-15)[1][2][3][…] (93 տարեկան)
Ծննդավայրrue Davioud, Փարիզի 16-րդ շրջան[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, սպա, հեռուստատեսային դերասան և դերասան
Ծնողներհայր՝ Paul Leroy-Beaulieu?, մայր՝ Marie-Thérèse de Gailhard-Bancel?[5]
Ամուսին(ներ)Silvia Tortora?[4]
Երեխա(ներ)Ֆիլիպին Լըռուա-Բոլյո
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1930 թվականին, Ֆրանսիայում։ 1947 թվականին մեկնել է Նյու Յորք, շուրջ մեկ տարի ապրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1954 թվականին ֆրանսիական լեգեոնի կազմում մասնակցել է Հնդկաչինում ֆրանսիացիների մղած կռիվներին։ 1958 թվականին էլ, որպես պարաշյուտիստների ջոկատի սպա, ֆրանսիական զորքերի կազմում մարտնչել է Ալժիրում։

Կինոդերասանի իր կարիերան սկսել է 1960 թվականին։ 1962 թվականին մեկնել է Իտալիա, նկարահանվել մի ամբողջ շարք իտալական ֆիլմերում։ 1970-ականների սկզբից հաճախակի հանդես է եկել հեռուստաֆիլմերում[7] (հիշատակության է արժանի հատկապես Յանեզ դե Գոմերայի դերի կատարումը 1976 թվականին նկարահանված «Սանդոկան» հեռուստասերիալում)։ Իր երկարամյա և բեղուն գործունեության ընթացքում Ֆիլիպ Լըռուան աշխատել է հանրաճանաչ այնպիսի կինոռեժիսորների հետ, ինչպես՝ Ժան Լյուկ Գոդարը, Ժակ Դերեն, Դարիո Արջենտոն, Լյուկ Բեսոնը, Ալբերտո Լատուադան, Լուիջի Մանյին...

Նրան լավագույնս բնութագրում է նաև հետևյալ փաստը. նույնիսկ ծեր տարիքում չի թողել իր մոլեգին հրապուրանքը պարաշյուտային սպորտի հանդեպ, որով զբաղվել է երիտասարդ տարիքից[8]։ 2010 թվականին Հռոմի Ուրբե օդանավակայանում անցկացված Պարաշոուի ժամանակ Ֆիլիպ Լըռուան նշանավորել է իր 80-ամյակը՝ պարաշյուտով համարձակորեն ցատկելով զգալի բարձրությունից և օդում ճախրելիս կատարելով բավականին վտանգավոր վարժանքներ։ 2011 թվականի ապրիլին էլ, իտալական ռազմական կոնտիգենտի կազմում, 81-ամյա կինոդերասանը 12 օր անցկացրել է Աֆղանստանում և նույնիսկ մասնակցել խաղաղապահական ռիսկային գործողությունների։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • Le trou (1960), ռեժիսոր՝ Ժակ Բեկեր ....դերը՝ Մանու Բորելլի
  • Chaque minute compte (1960) ....դերը՝ Պատրիկ
  • Pleins feux sur l'assassin (1961), ռեժիսոր՝ Ժորժ Ֆրանյո] ....դերը՝ Անդրե
  • Les filles sèment le vent (1961) ....դերը՝ Արման
  • I briganti italiani (1961), ռեժիսոր՝ Մարիո Կամերինի ....դերը՝ Օ Զելուսո
  • Leoni al sole (1961) ....դերը՝ Միմի
  • Caccia all'uomo (1961) ....դերը՝ Մացցարո
  • Senilità (1962), ռեժիսոր՝ Մաուրո Բոլոնյինի ....դերը՝ Ստեֆանո Բալլի
  • La loi des hommes (1962) ....դերը՝ Դանդյո
  • Solo contro Roma (1962) ....դերը՝ Սիլա
  • Il giorno più corto (1962) ....դերը՝ Սոլդատո
  • L'attico (1963) ....դերը՝ Տոմազո
  • 55 Days at Peking (1963) ....դերը՝ Ջուլիարդ
  • Le quatrième sexe (1963) ....դերը՝ Պոլ
  • Il terrorista (1963) ....դերը՝ Ռոդոլֆո Բոսկովիչ
  • Frenesia dell'state (1964), ռեժիսոր՝ Լուիջի Ձամպա ....դերը՝ Մանոլո
  • Il treno del sabato (1964) ....դերը՝ Պաոլո Տրավերսի
  • Amore in 4 dimensioni (1964) ....դերը՝ Ֆրանկո Լամպրեդի
  • Le voci bianchi (1964) ....դերը՝ Դոն Ասկանիո
  • Llanto por un bandido (1964), ռեժիսոր՝ Կարլոս Սաուրա ....դերը՝ Պեդրո Սանչես
  • Castle of the Living Dead (1964) ....դերը՝ Էրիկ
  • Une femme mariée (1964), ռեժիսոր՝ Ժան Լյուկ Գոդար ....դերը՝ Պիեռ
  • Amore facile (1964) ....դերը՝ Ջովաննի Բոլլատի
  • L'idea fissa (1964) .... ("Sabato 18 luglio" դրվագում)
  • Una storia di notte (1964) .... դերը՝ Ջիմմի
  • Le ore nude (1964) ....դերը՝ Մասիմո
  • La donna del lago (1965) ....դերը՝ Մարիո
  • 7 uomini d'oro (1965) ....դերը՝ Ալբերտ
  • La mandragola (1965), ռեժիսոր՝ Ալբերտո Լատուադա ....դերը՝ Կալլիմակո
  • Il grande colpo dei 7 uomini d'oro (1965) ....դերը՝ Ալբերտ
  • Una vergine per il principe (1966) ....դերը՝ Իպոլիտո
  • Delitto quasi perfetto (1966), ռեժիսոր՝ Մարիո Կամերինի ....դերը՝ Պաոլո Ռեսպիգի
  • Yankee (1966) ....դերը՝ Յանկի
  • Che notte ragazzi! (1966) ....դերը՝ Տոնի
  • Lo scandalo (1966) ....դերը՝ Դավիդ
  • Non faccio la guerra, faccio l'amore (1966) ....դերը՝ Նիկոլա
  • L'occhio selvaggio (1967) ....դերը՝ Պաոլո
  • La notte è fatta per... rubare (1968) ....դերը՝ Ժորժ
  • La matriarca (1968) ....դերը՝ հրահանգիչ
  • Buona Sera, Mrs. Campbell (1968) ....դերը՝ Վիտտորիո
  • Ecce Homo (1968) ....դերը՝ Ժան
  • Cuore di mamma (1969) ....դերը՝ Անդրեա Ֆրանտի
  • La sua giornata di gloria (1969) ....դերը՝ հրամանատար
  • Come, quando, perché (1969) ....դերը՝ Մարկո
  • Senza sapere niente di lei (1969) ....դերը՝ Նաննի Բրա
  • Femina ridens (1969) ....դերը՝ դոկտոր սայեր
  • Mr. Superinvisible (1970)
  • Senza via d'uscita (1970) ....դերը՝ Գիլբերտ
  • Un omicidio perfetto a termine di legge (1971) ....դերը՝ Մարկո Բրեդա
  • Roma bene (1971), ռեժիսոր՝ Կառլո Լիցցանի ....դերը՝ Ջորջո Սանտի
  • The Life of Leonardo da Vinci (1971, miniserie) ....դերը՝ Լեոնարդո դա Վինչի
  • Stanza 17-17 palazzo delle tasse, ufficio imposte (1971) ....դերը՝ Ռոմոլո Սարտանա Մորետտի
  • Ettore lo fusto (1972), ռեժիսոր՝ Էնցո Կաստելլարի ....դերը՝ Էտտորե
  • Panhandle 38 (1972) ....դերը՝ գեներալ Բրիսկո
  • Caliber 9 (1972) ....դերը՝ Շինո
  • Raggaza tuta nuda assassinata nel parco (1972) ....դերը՝ Մարտին
  • Gang War in Milan (1973) ....դերը՝ Ռոջեր Դավերտի
  • La mano nera (1973) ....դերը՝ պրոֆեսոր
  • R.A.S. (1973) ....դերը՝ հրամանատար Լեկո
  • La mano spietata della legge (1973) ....դերը՝ կոմիսար Ջիաննի Դի Կարմինե
  • Una vita lunga un giorno (1973) ....դերը՝ Ֆիլիպ
  • Cebo para una adolescente (1974), ռեժիսոր՝ Ֆրանսիսկո Լարա Պոլոպ ....դերը՝ Իգնասիո
  • Il portiere di notte (1974), ռեժիսոր՝ Լիլիանա Կավանի ....դերը՝ Կլաուս
  • Fatevi vivi, la polizia non interverrà (1974) ....դերը՝ պրոֆեսոր
  • La svergognata (1974) ....դերը՝ Ֆաբիո Լորենցի
  • Libera, amore mio... (1975), ռեժիսոր՝ Մաուրո Բոլոնյինի ....դերը՝ Ֆրանկո Տեստա
  • La nuora giovane (1975) ....դերը՝ Ֆրանկո
  • Il soldato di ventura (1976) ....դերը՝ Շառլ Լա Մոտտ
  • La linea del fiume (1976) ....դերը՝ Ջիակոմինոյի հայր
  • Puttana galera! (1976) ....դերը՝ գնդապետ Ռեմի
  • Mannaja (1977), ռեժիսոր՝ Սերջիո Մարտինո ....դերը՝ Էդվարդ ՄաքԳովան
  • Beyond Good and Evil (1977) ....դերը՝ Փիթեր Գասթ
  • The Cat (1977) ....դերը՝ Դոն Պոցցոլա
  • La tigre è ancora viva: Sandokan alla riscossa! (1977, հեռուստաֆիլմ) ....դերը՝ Յանեզ դե Գոմերա
  • Quella strana voglia d'amare (1977)
  • Gli ultimi angeli (1978) ....դերը՝ Մասսիմո
  • Sono stato un agente C.I.A. (1978), ռեժիսոր՝ Ռոմոլո Գեռիերի ....դերը՝ Ռադի Ստավրոպուլոս
  • Courage fuyons (1979), ռեժիսոր՝ Իվ Ռոբեր ....դերը՝ Էրիկ Սիլվեն դը Շալամոն
  • Il medium (1980)
  • Qua la mano (1980) ....դերը՝ Հռոմի պապ
  • Tranquille donne di campagna (1980) ....դերը՝ Գվիդո Մալդինի
  • Bello di mamma (1980) ....դերը՝ դուքս Վիլյամ Տրինակրիա
  • Peccato originale (1981)
  • Il tango della gelosia (1981) ....դերը՝ Ջուլիո Լովանելլի
  • Teste di quoio (1981) ....դերը՝ հրամանատար Բարտոլի
  • State buoni se potete (1983) ....դերը՝ Իգնասիո դի Լոյոլա
  • Windsurf - Il vento nelle mani (1984) ....դերը՝ Լուպո
  • Quo Vadis (1985, miniserie) ....դերը՝ Պաբլո դե Տարսո
  • The Berlin Affair (1985), ռեժիսոր՝ Լիլիանա Կավանի ....դերը՝ Հերբերտ Գեսլեր
  • Juke box (1985)
  • A Man and a Woman: 20 Years Later (1986), ռեժիսոր՝ Կլոդ Լելուշ ....դերը՝ պրոֆեսոր Տևանին
  • La donna del traghetto (1986) ....դերը՝ Պրիմո (Վիոլայի հայր)
  • Incidente di percorso (1986)
  • Montecarlo Gran Casinò (1987) ....դերը՝ բարոն Դյուրոկ դը Ռոտշիլդ
  • Umi e (1988)
  • Don Bosco (1988) ....դերը՝ Լեոն XIII
  • Deux (1989) ....դերը՝ Մ. Մյուլլեր
  • Un uomo di razza (1989) ....դերը՝ Ջուլիո Ռոմանի
  • Hiver 54, l'abbé Pierre (1989) .... դերը՝ Ժակ
  • Nikita (1990) ....դերը՝ Գրոսման
  • The Man Inside (1990) ....դերը՝ Բորջես
  • L'Autrichienne (1990) ....դերը՝ Դ'Էստեն
  • Il volo di Teo (1990)
  • Netchaïev est de retour (1991) ....դերը՝ Լուիս Պերես
  • The Return of Casanova (1992) ....դերը՝ էմիսար
  • Adelaide (1992) ....դերը՝ Կոլլեր
  • Alibi perfetto (1992) ....դերը՝ ոստիկանապետ
  • Berlin '39 (1993) ....դերը՝ Ռոստոկ
  • Mario and the Magician (1994) ....դերը՝ Գրացիանո
  • Io e il re (1995) ....դերը՝ Կոնտե
  • In Love and War (1996), ռեժիսոր՝ Ռիչարդ Աթենբորո ....դերը՝ Կոնդե Սերջիո Կարաչչոլո
  • L'ombre du pharaon (1996)
  • Cous-cous (1996) ....դերը՝ Իսայա
  • Le déménagement (1997) ....դերը՝ հայրենադարձ #1
  • Il pesce innamorato (1999) ....դերը՝ աուտիստ

* La ville est tranquille (2000), ռեժիսոր՝ Ռոբեր Գեդիգյան ....դերը՝ Ռենե

  • Un giudice di rispetto (2000) ....դերը՝ Ինգ. Բալդասարի
  • Teste di cocco (2000) ....դերը՝ Él mismo / Յանեզ
  • Vajont (2001) ....դերը՝ Ջորջո դել Պիաց
  • Apri gli occhi e... sogna (2002)
  • Joy - scherzi di gioia (2002)
  • The Accidental Detective (2003) ....դերը՝ Մարիո դել Մառո
  • Five Moons Square (2003) ....դերը՝ Բարիստա
  • Le Cou de la girafe (2004) ....դերը՝ Մաքսիմ
  • Father of Mercy (2004, telefilm) ....դերը՝ Պիոս XII
  • La terza madre (2007) ....դերը՝ Գիլիելմո Դե Վիտտ
  • La rabbia (2008) ....դերը՝ Նոննո
  • Il sangue dei vinti (2008), ռեժիսոր՝ Միքելե Սոավի ....դերը՝ Ումբերտո Դոլյանի
  • Le premier cercle (2009) ....դերը՝ Հալամի
  • Nient'altro che noi (2009) ....դերը՝ ջութակահար
  • Vorrei averti qui (2010) ....դերը՝ Պակկոտո
  • La strada di Paolo (2011) ....դերը՝ Լուչիո
  • Breve storia di lunghi tradimenti (2012) ....դերը՝ Ժոզեֆ Միլտոն-Դումոնիե
  • Questione di Karma (2017) ....դերը՝ Լյուդովիկո Ստեռն
  • Chi salverà le rose? (2017) ....դերը՝ Էուջենիո
  • Una gita a Roma (2017) ....դերը՝ Ժան
  • Hotel Gagarin (2018) ....դերը՝ Վիրգիլ

Գրականություն խմբագրել

  • Curti, Roberto (2015). Italian Gothic Horror Films, 1957-1969. McFarland. ISBN 1476619891.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://www.cineartistes.com/?page=images&id=2904&type=3
  5. 5,0 5,1 5,2 Pas L. v. Genealogics — 2003.
  6. https://lpksaar.de/goldene-ente
  7. Enrico Lancia, Artikel Philippe Leroy, in: Roberto Chiti, Enrico Lancia, Andrea Orbicciani, Roberto Poppi: Dizionario del cinema italiano. Gli attori. Rom, Gremese 1998. S. 273/274
  8. http://www.airtoair.it/2008/10/22/tanti-auguri-philippe/titolo=Tanti(չաշխատող հղում) auguri Philippe|editore=airtoair.it|data=22 ottobre 2008|accesso=27 agosto 2016|urlmorto=sì}}
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Լըռուա» հոդվածին։