Ֆիլիպ Գոնդե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ֆիլիպ Գոնդե (ֆր.՝ Philippe Gondet, մայիսի 17, 1942(1942-05-17)[2], Բլուա[2] - հունվարի 21, 2018(2018-01-21)[2], Vertou[2]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հարձակվող։

Ֆիլիպ Գոնդե
ֆր.՝ Philippe Gondet[1]
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 17, 1942(1942-05-17)[2]
Ծննդավայր Բլուա[2]
Մահվան ամսաթիվ հունվարի 21, 2018(2018-01-21)[2] (75 տարեկան)
Մահվան վայր Vertou[2]
Հասակ 174 սանտիմետր[1]
Դիրք հարձակվող

Ակումբային կարիերա

խմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1959 թվականին՝ խաղալով «Ստադ Ֆրանս» ակումբում, որտեղ անցկացրել է մեկ մրցաշրջան։

1963 թվականին տեղափոխվել է Նանտ, որտեղ հանդես է եկել իր խաղային կարիերայի հաջորդ ութ մրցաշրջաններին։ «Նանտի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը նա եղել է ակումբի հարձակման գծի գլխավոր խաղացող։ «Նանտի» կազմում նա եղել է լավագույն ռմբարկուներից մեկը՝ միջինը 0,5 գոլ մեկ խաղում։ «Նանտի» կազմում Ֆիլիպ Գոնդեն երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և մեկ անգամ հաղթել է Ֆրանսիայի Սուպերգավաթը։

1971-1972 թվականներին հանդես է եկել «Փարիզ-Ժուինվիլ» և «Ռեդ Սթար» ակումբներում։ Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է Կան քաղաքի համանուն ակումբում։

Ազգային հավաքականում

խմբագրել

1965 թվականին ֆուտբոլիստն իր նորամուտը նշել է Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում։ Հավաքականում իր կարիերայի ընթացքում, որը տևել է 5 տարի, նա երկրի գլխավոր թիմի համազգեստով մասնակցել է 14 հանդիպման և դարձել 7 գոլի հեղինակ։

Ազգային հավաքականի կազմում մասնակցել է Անգլիայի 1966 թվականի աշխարհի առաջնությանը։

Ֆիլիպ Գոնդեն մահացել է 2018 թվականի հունվարի 21-ին][3]: Նրա հուղարկավորել են Սուրբ Մարտին դե Վերտու եկեղեցում։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Անձնական

խմբագրել

Խաղերի վիճակագրություն

խմբագրել
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Եվրոգավաթ Ֆուտբոլի Ֆրանսիայի սուպերգավաթ Արդյունք
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
«Նանտ» 1960/61 17 12 1 1 - - 0 0 18 13
1961/62 13 3 0 0 - - 0 0 13 3
1962/63 8 3 0 0 - - 0 0 8 3
1963/64 25 7 5 3 - - 0 0 30 10
1964/65 16 3 4 2 0 0 0 0 20 5
1965/66 37 36 7 8 2 0 1 3 47 47
1966/67 25 14 3 0 1 2 1 0 30 16
1967/68 21 8 2 2 0 0 0 0 23 10
1968/69 28 8 2 2 0 0 0 0 30 10
1969/70 24 14 9 5 0 0 0 0 33 19
1970/71 18 8 1 0 3 2 0 0 22 10
Արդյունք 232 116 34 23 6 4 2 3 274 146
«Փարիզ-Ժուինվիլ» 1971/72 13 4 2 1 - - 0 0 15 5
Արդյունք 13 4 2 1 0 0 0 0 15 5
«Ռեդ Սթար» 1971/72 18 2 0 0 0 0 0 0 18 2
Արդյունք 18 2 0 0 0 0 0 0 18 2
«Կան» 1972/73 29 3 2 1 - - 0 0 31 4
Արդյունք 29 3 2 1 0 0 0 0 31 4
Ամբողջը կարիերայի ընթացքում 292 125 38 25 6 4 2 3 338 157

Աղբյուր

  • «Philippe Gondet». Pari-et-gagne.com (ֆրանսերեն). Վերցված է 2016-01-06-ին.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://www.lequipe.fr/Football/FootballFicheJoueur20000000000000000000013297.html
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Fichier des personnes décédées
  3. https://deces.matchid.io/id/xsOPdERY-3wo. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |consulté le= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Գոնդե» հոդվածին։