Ֆիլիպ Բիլինգ (դան․՝ Philip Billing, հունիսի 11, 1996(1996-06-11)[1][2], Կոպենհագեն), դանիացին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բորնմութի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Ֆիլիպ Բիլինգ
Philip Billing
Philip Billing 2019.png
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Philip Anyanwu Billing
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Նիգերիա Նիգերիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 11, 1996(1996-06-11)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Կոպենհագեն
Հասակ 193 սմ
Քաշ 83 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Բորնմութ
Համար 29
Պատանեկան կարիերա
Դանիա Երնե
Դանիա Էսբյերգ
2013-2014 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2019 Անգլիա Հադերսֆիլդ Թաուն 81 (5)
2019-ներկա Անգլիա Բորնմութ 16 (0)
Ազգային հավաքական
2014 Դանիա Դանիա Մ19 1 (0)
2017-2019 Դանիա Դանիա Մ21 12 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ դեկտեմբերի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ դեկտեմբերի 18-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

Հադերսֆիլդ ԹաունԽմբագրել

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան Բիլինգը սկսել է Հադերսֆիլդ Թաունում[4]։ 2013 թվականի հոկտեմբերին նա 4 տարվա պայմանագիր կնքեց ակումբի հետ[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բիլինգը նշեց 2014 թվականի ապրիլի 26-ին՝ փոխարինման մտնելով Լեսթեր Սիթիի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Հադերսֆիլդի մեկնարկային կազմում անցկացրեց 2015 թվականի նոյեմբերի 3-ին՝ Ռեդինգի դեմ խաղում[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի փետրվարի 13-ին՝ Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[9]։ Փետրվարի 23-ին Բիլինգը հեռացվեց խաղադաշտից Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 4 րոպե անց[10]։

2016 թվականի մարտին Բիլինգը երկարաձգեց իր պայմանագիրը Հադերսֆիլդի հետ մինչև 2020 թվականը[11][12]։ 2016-17 մրցաշրջանում նա դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ առաջնությունում անցկացրած 24 խաղերում[13]՝ ճանաչվելով ակումբի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[14][15] և օգնելով Հադերսֆիլդին տեղափոխվել Պրեմիեր Լիգա[16][17][18]։

2017 թվականի օգոստոսի 10-ին Բիլինգը երկարաձգեց իր պայմանագիրը 3 տարով[19][20][21]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Քրիսթալ Փելասի դեմ խաղում[22]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը Բիլինգը խփեց 2018 թվականի սեպտեմբերի 1-ին՝ գլխի հարվածով գրավելով Էվերթոնի դարպասը[23]։ Դեկտեմբերի 22-ին դանիացին գոլ խփեց Սաութհեմպտոնի դեմ խաղում[24]։ 2018-19 մրցաշրջանում Հադերսֆիլդը դուրս մնաց Պրեմիեր Լիգայից[25][26][27], իսկ Բիլինգը ճանաչվեց թիմի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[28]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 91 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[29]։

ԲորնմութԽմբագրել

2019 թվականի հուլիսի 29-ին Բիլինգը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորնմութի հետ[30][31][32]։ Ակումբը նրա համար վճարեց 15 միլիոն ֆունտ ստերլինգ[33][34][35]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 10-ին՝ Շեֆիլդ Յունայթեդի դեմ խաղում[36]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Բիլինգը իրավասու է ներկայացնել Դանիան և Նիգերիան միջազգային ասպարեզում[37][38]։ Նա հանդես է եկել Դանիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ Մ21 հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 31-ին՝ Ֆարերյան կղզիների դեմ խաղում[39]։ 2019 թվականին Բիլինգը մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[40][41], սակայն Դանիան դուրս մնաց խմբային փուլից[42][43]։

Դանիայի ազգային հավաքական Բիլինգը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մարտին՝ Կոսովոյի և Շվեյցարիայի դեմ խաղերի համար[44], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[45][46]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի դեկտեմբերի 18-ի դրությամբ[47]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հադերսֆիլդ Թաուն 2013–14 Չեմպիոնշիպ 1 0 0 0 0 0 1 0
2015–16 13 1 0 0 0 0 13 1
2016–17 24 2 4 0 0 0 28 2
2017–18 Պրեմիեր Լիգա 16 0 4 0 2 1 22 1
2018–19 27 2 0 0 0 0 27 2
Ընդհանուր 81 5 8 0 0 0 2 1 91 6
Բորնմութ 2019–20 Պրեմիեր Լիգա 16 0 0 0 1 0 17 0
Կարիերայի ընդհանուր 97 5 8 0 0 0 3 1 108 6

ՆվաճումներԽմբագրել

ԱկումբայինԽմբագրել

Հադերսֆիլդ Թաուն

ԱնհատականԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Denmark - P. Billing - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  4. «Scout Report: Philip Billing | Huddersfield's young midfielder • Outside of the Boot»։ outsideoftheboot.com (en-US)։ Վերցված է 2018-08-23 
  5. Thomson Doug (2013-10-09)։ «Huddersfield Town agree new deal with Danish teenager Philip Billing»։ huddersfieldexaminer։ Վերցված է 2018-08-23 
  6. bold.dk։ «Prof-kontrakt til dansk Huddersfield-talent»։ bold.dk։ Վերցված է 2018-08-23 
  7. «Huddersfield Town - Leicester City, Apr 26, 2014 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  8. «Reading FC - Huddersfield Town, Nov 3, 2015 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  9. «Nottingham Forest - Huddersfield Town, Feb 13, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  10. «Milton Keynes Dons - Huddersfield Town, Feb 23, 2016 - Championship - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  11. «Billing Awarded Extended Deal to 2020 | Vital Huddersfield Town»։ Vital Huddersfield Town (անգլերեն)։ 2016-03-31։ Վերցված է 2018-08-23 
  12. bold.dk։ «Billing forlænger med Huddersfield»։ bold.dk։ Վերցված է 2018-08-23 
  13. «Philip Billing | Football Stats | Huddersfield Town | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-23 
  14. 14,0 14,1 «MOOY NAMED TOWN’S PLAYER OF THE YEAR» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  15. «Every Premier League club’s best young player and where they are now»։ talkSPORT (en-GB)։ 2017-08-28։ Վերցված է 2018-08-23 
  16. 16,0 16,1 «Huddersfield clinch promotion to Premier League» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  17. «Huddersfield Town promoted to Premier League: David Wagner 'in fairy tale'»։ BBC Sport (en-GB)։ 2017-05-29։ Վերցված է 2018-08-23 
  18. «Huddersfield hold nerve to earn Prem promotion»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  19. «CONTRACT EXTENSION: PHILIP BILLING» (en-gb)։ Վերցված է 2018-08-23 
  20. «Huddersfield re-sign Billing to 3-year deal»։ ESPN.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  21. «Huddersfield's Philip Billing signs new long-term contract»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  22. «Crystal Palace - Huddersfield Town, Aug 12, 2017 - Premier League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  23. «Everton FC - Huddersfield Town, Sep 1, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  24. «Huddersfield Town - Southampton FC, Dec 22, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  25. Clark Gill։ «Huddersfield Become 1st EPL Team Relegated After Loss vs. Crystal Palace»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  26. «Huddersfield relegated in record-equalling time as they become first side since Derby to go down in March»։ The Telegraph։ Վերցված է 2019-12-18 
  27. Richards Alex (2019-03-30)։ «Huddersfield Town relegated from Premier League after Crystal Palace defeat»։ mirror։ Վերցված է 2019-12-17 
  28. 28,0 28,1 «SCHINDLER RETAINS PLAYER OF THE YEAR AWARD»։ www.htafc.com (en-gb)։ Վերցված է 2019-12-17 
  29. «TRANSFER: PHILIP BILLING JOINS AFC BOURNEMOUTH»։ www.htafc.com (en-gb)։ Վերցված է 2019-12-17 
  30. «Billing completes Cherries move»։ AFCB։ Վերցված է 2019-12-17 
  31. «Philip Billing: Bournemouth sign £15m Huddersfield midfielder»։ BBC Sport։ Վերցված է 2019-12-18 
  32. «Bournemouth sign midfielder Billing from Huddersfield»։ www.reuters.com։ Վերցված է 2019-12-18 
  33. «Transfer roundup: Bournemouth sign Huddersfield’s Philip Billing for £15m»։ The Guardian։ Վերցված է 2019-12-18 
  34. «Bournemouth sign Philip Billing from Huddersfield in £15m deal»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  35. «AFC Bournemouth bring in Billing»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  36. «AFC Bournemouth - Sheffield United, Aug 10, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  37. Furness Glenys (2018-04-02)։ «International tug of war over Philip Billing»։ VAVEL.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  38. «Nigeria Set For Tug Of War With Denmark Over Huddersfield First-Team Star Billing:: All Nigeria Soccer - The Complete Nigerian Football Portal»։ www.allnigeriasoccer.com։ Վերցված է 2018-08-23 
  39. «Faroe Islands U21 - Denmark U21, Aug 31, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-23 
  40. «DUO CALLED-UP FOR UNDER-21 EUROS»։ www.htafc.com (en-gb)։ Վերցված է 2019-12-17 
  41. «All the squads for the European Under-21 Championship 2019»։ The Sun (en-gb)։ 2019-06-21։ Վերցված է 2019-12-17 
  42. «Euro U21s: Germany through, Denmark crash out»։ FOX Sports Asia (en-US)։ 2019-06-24։ Վերցված է 2019-12-17 
  43. Creek Stephen։ «Euro U21s Review: Germany through to semis, Denmark and Austria crash out»։ Sportstar (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  44. «TWO PLAYERS RECEIVE FIRST SENIOR TEAM CALL-UPS»։ www.htafc.com (en-gb)։ Վերցված է 2019-12-17 
  45. «Kosovo - Denmark, Mar 21, 2019 - International Friendlies - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  46. «Switzerland - Denmark, Mar 26, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-12-17 
  47. «Philip Billing»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-08-23 
  48. «NAHKI WELLS NAMED TOWN’S PLAYER OF THE YEAR»։ www.htafc.com (en-gb)։ Վերցված է 2019-12-17 

Արտաքին հղումներԽմբագրել