Ֆիերի
Ֆիերի (ալբաներեն՝ Fieri), քաղաք և համայնք (ալբ․՝ bashkia) Ալբանիայի հարավարևմտյան մասում, Ադրիատիկ ծովից 16 կիլոմետր դեպի արևելք և երկրի մայրաքաղաք Տիրանայից շուրջ 100 կիլոմետր դեպի հարավ։ Նույնանուն մարզի և շրջանի (գավառի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 619,90 կմ² տարածք[1]։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով համայնքի բնակչության թվաքանակը եղել է 120.655, բուն քաղաքինը՝ 55.845[2][3]:
Բնակավայր | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 78 կմ² | ||
ԲԾՄ | 20±1 մետր | ||
Բնակչություն | 120 655 մարդ (2011) | ||
Ժամային գոտի | կենտրոնաեվրոպական ամառային ժամ և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||
Հեռախոսային կոդ | 34 | ||
Փոստային դասիչ | 9301–9305 | ||
Պաշտոնական կայք | bashkiafier.gov.al | ||
| |||
Ընդհանուր տեղեկություններ խմբագրել
Ֆիերիի մերձակայքում են ընկած Իլլիրական Ապոլոնիա և Բիլլիս հնագույն քաղաքների ավերակները։ Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Ֆիերին հիմնադրել են Հին Հունաստանից՝ Կորնթոսից ու Կորֆուից եկած հույները մեր թվականությունից առաջ 588 թվականին[4] ՝ մինչ այդ իլլիրիական ցեղերով բնակեցված վայրում[5]։ Ըստ մեկ այլ վարկածի՝ քաղաքը 19-րդ դարում հիմնել են Ալբանիայում հայտնի Վրիոնի տոհմի ներկայացուցիչները՝ որպես առևտրի կենտրոն։ Ֆիերիի կարևորագույն պատմաճարտարապետական հուշարձաններից է նաև Արդենիցա մենաստանը՝ միջնադարյան ուղղափառ վանքով։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այս բնակավայրով է անցել Ալբանիայով նահանջող սերբական զորքը[6]։ Ներկայումս քաղաքում սերբերի համայնք կա և գործում է նրանց հիմնած Јединство միավորումը[7]։
Ժամանակի ընթացքում Ֆիերին դարձել է արդյունաբերական խոշոր կենտրոն, որտեղ զարգացած է հատկապես ասֆալտի, նավթամշակման և քիմիական արդյունաբերությունը։
Ստուգաբանություն խմբագրել
Ըստ առաջ քաշված վարկածների՝ քաղաքի անվանումն առաջացել է ալբաներեն fern կամ իտալերեն fiera բառից, որ նշանակում է տոնավաճառ։
Ժողովրդագրություն խմբագրել

Քույր քաղաքներ խմբագրել
Գրականություն խմբագրել
- D.Hall, Albania and the Albanians, New York 1994.
- Klima e R.P. te Shqiperise : tabela, temperatura e ajrit, vol. 1 = Le climat de la Republique Populaire d'Albanie : tableaux, temp'erature de l'air, vol. 1. Tirane 1968
Պատկերասրահ խմբագրել
-
Քաղաքի համայնապատկերը հարավ-արևելքից
-
Կենտրոնական զբոսայգին
-
Ապոլոնիայի ավերակները
-
Արդենիցա վանքը
-
Քաղաքը թռչնաթռիչքի բարձրությունից
-
Տեսարան քաղաքից
-
Քաղաքի կենտրոնը
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://aam.org.al/en/bashkia-fier/%7Ctitel=Bashkia(չաշխատող հղում) Fier – Albanian Association of Municiplatilies|hämtdatum=2018-09-26|verk=aam.org.al}}
- ↑ «Population and housing census - Fier 2011»։ INSTAT։ Վերցված է 2019-09-25
- ↑ http://www.instat.gov.al/media/3063/5__fier.pdf%7Ctitel=CENSUSI(չաշխատող հղում) I POPULLSISË DHE BANESAVE: Fier 2011|hämtdatum=2018-09-26|sid=84}}
- ↑ Wilkes 1995, էջեր. 96–98
- ↑ Hammond 1976, էջ. 426 Larson 2001, էջ. 162
- ↑ Свака кућа у Фиру примала српског војника („Вечерње новости“, 21. август 2013)
- ↑ У срцу Фира певају Боже правде („Вечерње новости“, 20. август 2013)
- ↑ «Sister Cities International (SCI)»։ Sister-cities.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-13-ին։ Վերցված է 2013-04-21
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիճամփորդն ունի Fierին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
Ֆիերի Վիքիպահեստում |
- Ֆիերիի համայնք
- National Archaeological Park of Bylis
- Official Fier County Travel Guide
- Fieri International Film Festival
- Apollon International Theater Festival
- Official Gallery of Fier City Archived 2020-08-04 at the Wayback Machine.
- Albanian Music, Fier
- Fier Yellow Pages
- Chamber of Commerce and Industry of Fier
- Albpetrol sh.a: Public Company of Oil and Gas Archived 2009-02-04 at the Wayback Machine.
- TV Apollon Regional TV
- Fier travel guide
- |http://www.bashkiafier.gov.al Archived 2012-02-29 at the Wayback Machine.