Ֆերենց Հելբինգ
Ֆերենց Հելբինգ (հունգ.՝ Helbing Ferenc, դեկտեմբերի 25, 1870, Նովե Զամկի, Սլովակիա - հունվարի 28, 1958, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի գրաֆիկական նկարիչ, վիմագիր, գեղանկարիչ, պատկերազարդող, մանկավարժ։
Ֆերենց Հելբինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 25, 1870 |
Ծննդավայր | Նովե Զամկի, Սլովակիա |
Վախճանվել է | հունվարի 28, 1958 (87 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, նկարիչ և վիմագրող |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1892 թվականին Ֆերենցը սկսել է գեղարվեստական գործունեությունը։ Սկզբում զբաղվել է վիմագրությամբ, այնուհետև ուսումնասիրել է գրաֆիկան և կիրառական արվեստ, աշխատել է տպարանում[1][2]։
Հետագայում նա զբաղվել է գրաֆիկական ձևավորմամբ և պատրաստել մի քանի խոշոր պաստառ կլասիցիզմի և էկլեկտիզմի ոճով՝ օգտագործելով պլաստմասսա, դասական ձևավորում և ոսկյա կամ ներկված ֆոներ։
1906 թվականից Հելբինգը դասավանդել է գրաֆիկայի դպրոցում, այնուհետև կիրառական արվեստի դպրոցում (1910 թվականից) և Գեղարվեստի ակադեմիայում (մինչև 1936 թվականը)[3]։ 1927-1936 թվականներին ղեկավարել է կերպարվեստի դպրոցը։
Ժամանակի ընթացքում մշակել է սեփական գրաֆիկական ոճը, ինչի շնորհիվ դարձել է հունգարական կերպարվեստի առավել հայտնի ներկայացուցիչներից մեկը, եղել է հունգարական առևտրային գրաֆիկայի առաջնամարտիկը։
Եղել է նաև գրքի նկարազարդող, գեղանկարիչ, բազմաթիվ պաստառների, փոստային նամականիշների հեղինակ։ Նա ստեղծել է վիտրաժներ և ֆրեսկոներ (օրինակ՝ Լիլաֆյուրեդի Palace Hotel-ում, Միշկոլցի հյուրանոցում)։
Նրա հեքիաթային, մոդեռն ոճի խորհրդանշական ստեղծագործությունները նման են Վիեննական սեցեսսիոնիզմի ավստրիացի և հունգարացի վարպետների աշխատանքներին։ Նրա որոշ գործեր բավականին էրոտիկ են, ներկայացնում են դիվային կնոջ իդեալական կերպարը, ինչը շատ տարածված էր այդ ժամանակաշրջանում։ Իր գրաֆիկական աշխատանքների, նկարազարդումների, գրքապիտակների, էքսլիբրիսների մեջ նկարիչը հաճախ է օգտագործել ճոխ զարդարանքներ և ծաղկային մոտիվներ։ Նա նկարել և ձևավորել է բազմաթիվ հունգարական թղթադրամներ։
Ֆերենց Հելբինգը մի քանի արդյունաբերական և տպագրական մրցույթների մասնակից է, կիրառական արվեստի և գրաֆիկայի բնագավառում բազմաթիվ հունգարական և արտասահմանյան մրցանակների դափնեկիր։ Նրա որոշ աշխատանքներ այժմ կարելի է տեսնել Հունգարիայի ազգային պատկերասրահում։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Томкович Е. А. Домашняя литография. Руководство по автографии и перепечатыванию для канцелярий. — СПб.,1893
- ↑ Справочник полиграфиста — A
- ↑ Новый энциклопедический словарь изобразительного искусства. — Т. V, 2006. — С. 114
Արտաքին հղումներԽմբագրել
- Helbing Ferenc(հունգարերեն)