Ֆելիքս Գուլանյան

գեղանկարիչ, գրաֆիկ, նկարիչ-ձևավորող

Ֆելիքս Անդրեասի Գուլանյան (դեկտեմբերի 19, 1937(1937-12-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 5, 1991(1991-10-05), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, նկարիչ-ձևավորող։

Ֆելիքս Գուլանյան
Ծնվել էդեկտեմբերի 19, 1937(1937-12-19)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 5, 1991(1991-10-05) (53 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ

Կենսագրություն խմբագրել

Ֆելիքս Գուլանյանը ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 19-ին Լենինականում (ներկայում՝ Գյումրի)։ 1957 թվականին ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը, 1963 թվականին՝ Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1964ժ-1971 թվականներին աշխատել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմում՝ որպես նկարիչ-ձևավորող։ 1977-1981 թվականներին եղել է «Ծիծեռնակ» մանկական ամսագրի, 1982-1990 թվականներին՝ «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական խմբագիր։

Նկարազարդել է Գրիմ եղբայրների «Հեքիաթներ» (1981), Խ. Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» (1982), Վ. Սարոյանի «Ես» (1983), Պ. Սևակի «Ձեր ծանոթները» (1984), Հ. Թումանյանի «Ոսկի քաղաք» (1984, 2003), Ղ. Աղայանի «Հազարան բլբուլ» (1985), Ռ. Շառոյանի «Խաղաղ կեսօր» (1986), Ս. Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհը» (1987), Գ. Զոհրապի «Երեք նովել» (1988), Ս. Լիսիցյանի «Աբու-Հասանի մաշիկները» (1991) և այլ գրքեր։

Ձևավորել է Վ. Դրագունսկու «Դենիսկայի պատմվածքները» (1981), Րաֆֆու «Սամվել» (1982), Ն. Վնուկովի «Լսեցեք փետուրների երգը» (1982), Ա. Շեկոյանի «Ճոճք» (1984), Է. Միլիտոնյանի «Կյանքի ծառը» (ռուս., 1985), Գի դը Մոպասանի «Նովելներ» (ռուս., 1985), Ն. Միքայել­յանի «Հիշողություն լեռներից» (1986), Վ. Սարգսյանի «Հացի փորձություն» (1986), Մետաքսեի «Լեռները լալիս են գարնանը» (1987), Ա. Պարսամյանի «Աստղականչ» (1987), Գ. Մահարու «Ծաղկած փշալարեր» (1988) և այլ գրքերի կազմեր։

1985 թվականին Մոսկվայում անցկացված Համամիութենական գրքի ցուցահանդեսում արժանացել է արծաթե մեդաի։

Ֆելիքս Գուլանյանը մահացել է 1991 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։