Ծաղկած փշալարեր
Ծաղկած փշալարեր, Գուրգեն Մահարու ինքնակենսագրական վիպակներից։ Առաջին անգամ տպագրվել է 1971-72 թվականներին Բեյրութում Ա. Ծառուկյանի «Նաիրի» շաբաթաթերթում։ Առանձին գրքում հրատարակվել է դարձյալ Բեյրութում 1986 թվականին։
Ծաղկած փշալարեր | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Հեղինակ | Գուրգեն Մահարի |
Բնագիր լեզու | հայերեն |
Վիքիքաղվածք | Ծաղկած փշալարեր |
Վիպակի բնաբանն է՝ «Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սև էր»[1]։
ՆախապատմությունԽմբագրել
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են։ Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին՝ երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը։ «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան։ Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ։ «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը՝ ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները։
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը։ Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը[2]։
ՍյուժեԽմբագրել
1936 թվականին Գուրգեն Մահարուն ձերբակալում են։ Երկու տարի անց երեք րոպեանոց դատավարության արդյունքում նրան դատապարտում են 10 տարվա ազատազրկման ու աքսորում։
Աքսորի տարիներին Մահարին աշխատել է բրուտանոցում։ Նրա հետ աշխատում են Աշոտ դային, լիտվացի Իոնասը, ադրբեջանցի նախկին կառապան Մամոն, Բեռլինի նկարչական ակադեմիայի նախկին ուսանողուհի, քանդակագործ Լյուդմիլա Շարթը և այլք։