Ֆելիպե Մատեու ի Լյոպիս (իսպ.՝ Felipe Mateu y Llopis, նոյեմբերի 15, 1901, Վալենսիա, Իսպանիա - ապրիլի 13, 1998, Բարսելոնա, Իսպանիա), իսպանացի պատմաբան, 20-րդ դարի իսպանացի նշանավոր դրամագետներից մեկը։

Ֆելիպե Մատեու ի Լյոպիս
իսպ.՝ Felipe Mateu y Llopis
Ծնվել էնոյեմբերի 15, 1901(1901-11-15)[1]
Վալենսիա, Իսպանիա
Մահացել էապրիլի 13, 1998(1998-04-13)[1][2] (96 տարեկան)
Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունպատմաբան, գրադարանավար, համալսարանի դասախոս, դրամագետ և գրող
Հաստատություն(ներ)National Archaeological Museum of Tarragona?, Կատալոնիայի ազգային գրադարան, Օվիեդոյի համալսարան, Վալենսիայի համալսարան, Բարսելոնայի համալսարան և Ազգային հնագիտական թանգարան
Պաշտոն(ներ)Կատալոնիայի ազգային գրադարանի տնօրեն, տնօրեն և պրոֆեսոր
ԱնդամակցությունԲարսելոնայի գեղարվեստի ակադեմիա, Cuerpo Facultativo de Archiveros, Bibliotecarios y Arqueólogos? և Royal Academy of Valencian Culture?
Ալմա մատերՎալենսիայի համալսարան և Մադրիդի կենտրոնական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն

Կենսագրություն խմբագրել

Ֆելիպե Մատեու ի Լյոպիսը ծնվել է 1901 թվականի նոյեմբերի 15-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Ուսումը ստացել է Վալենսիայի համալսարանում՝ փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետում։ Մասնագիտացել է պատմության բնագավառում։ 1924-1929 թվականներին Մադրիդի Կենտրոնական համալսարանում աշխատել է իր դոկտորական ատենախոսության վրա։ Աշակերտել է Էլիաս Տորմոյին և Մանուել Գոմես Մորենոյին։

Վալենսիայում հաճախ էր այցելում Վալենսիայի թագավորական արխիվ, որտեղ ծանոթացավ դարաշրջանի վալենսիացի այնպիսի նշանավոր պատմաբանների հետ, ինչպիսիք են Լուիս Սեբրիան Իբորը, Խոսե Ռոդրիգո Պերտեգասը, Խոսե Մարտինես Ալոյը, Ֆրանցիսկ Ալմարշեն և Ջոզեփ Սանչիս Սիվերան։ Լինելով «Acciò Valenciana» ամսագրի առաջին տնօրենը՝ սերտ կապեր ուներ իրեն շրջապատող վալենսիացիների հետ, Մանուել Սանչիս Գուարների հետ անդամակցում էր Acció Cultural Valenciana խմբակին։ 1932 թվականին «Normes de Castelló»-ն ստորագրողներից էր։ Այդ տարիներին գրել է մի քանի կատալաներեն հոդված, որոնց թվում էր նաև «Վալենսիա երկիրը» (կատ.՝ El País Valencià, 1933), որը մտավ «Cuadernos de Orientación Valencianista L'Estel»-ի մեջ։

1930 թվականին անդամագրվեց Ֆոնդապահների, գրադարանավարների և թանգարանների խմբակին և որոշ ժամանակ անց նշանակվեց Մադրիդի Ազգային հնագիտական թանգարանի և Տառագոնայի շրջանային գրադարանի տնօրեն, որն էլ ավելի ամրապնդեց նրա կապերը Կատալոնիայի ինտելեկտուալ միջավայրի հետ։ 1931 թվականին ամբողջովին վերադարձավ Ազգային հնագիտական թանգարան։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ տարբեր պաշտոններ է զբաղեցրել Մադրիդում և Վալենսիայում, որոնց թվում էր նաև Պատրիարքի քոլեջում տեղակայված Արվեստի գանձեր միության (Junta de Tesoro Artístico) խոսնակի պաշտոնը։ Նրան հաջողվում է կործանումից փրկել Տոլեդոյի, Վալենսիայի և Սեգորբեի տաճարների արխիվները, ինչպես նաև վալենսիական այլ արխիվներ՝ այդ թվում Ջոզեփ Սանչիս Սիվերայի անձնական արխիվը[3]։ Որպես Ազգային հնագիտական թանգարանի դրամագիտության բաժնի ֆոնդապահ՝ 1936 թվականին ականատես է եղել, թե ինչպես է Ժողովրդական ճակատի կառավարությունը կողոպտում թանգարանը[4]։ Այս փաստը մանրամասն ներկայացված է ֆրանկիստական կառավարությանը տրված զեկույցում՝ 1939 թվականի մայիսի 16-ին։

Պատերազմի ավարտից հետո, որոշ կարգավորումներից հետո կրկին ընդունվեց Ազգային հնագիտական թանգարան, այնուհետև նշանակվեց Կատալոնիայի ուսումնասիրությունների ինստիտուտի ֆոնդերի ժառանգորդ հանդիսացող Բարսելոնայի կենտրոնական գրադարանի տնօրեն։ Խոստովանել է, որ հրաման է ստացել ոչնչացնել գրադարանի կատալոնական ֆոնդերի լավագույն մասը, սակայն հրաժարվել է կատարել հրամանը, թեև այդ ժամանակ ստիպված էր միանալ Falange Española կուսակցությանը[5]։

1943 թվականին աշխատանքի է անցնում Օվիեդոյի համալսարանի դիվանագիտության և հնագրության ամբիոնում։ Այնուհետև տեղափոխվում է Վալենսիայի համալսարան և վերջնականապես՝ Բարսելոնայի համալսարան, որտեղ դառնում է Փիլիսոփայության և հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը։ 1943 թվականին անդամակցել է նաև Գեղարվեստի թագավորական ակադեմիային, իսկ 1945 թվականին՝ Վալենսիայի մշակութային կենտրոնին։

Այս տարիների ընթացքում մինչև թոշակի անցնելը՝ 1972 թվականը, Բարսելոնայի կենտրոնական գրադարանի համար կարևոր գործունեություն ծավալեց։ Ղեկավարում էր Գրադարանավարների դպրոցը և «Biblioteconomía» ամսագիրը, ինչպես նաև հանդիսանում էր Գիտահետազոտական գերագույն խորհրդի մատենագրության «Նիկոլաս Անտոնիո» ինստիտուտի բաժիններից մեկի ղեկավարը։

1982 թվականին «Հիսպանիայի հնագույն մետաղադրամների մատենագրություն» զեկույցով հանդես է գալիս Դրամագիտության ազգային 5-րդ շաբաթին։ Զեկույց ուներ նաև 1983 թվականին Դրամագիտության ազգային 7-րդ շաբաթի կոնֆերանսին և վերջինը՝ 1984 թվականին էր «Datos para la historia de los hallazgos monetarios» վերնագրով[6]։

Դրամագիտության, կնքագիտության, մատենագրության և պատմության ոլորտում նրա կատարած գիտական ուսումնասիրություններն ամփոփվել է 169 էջանոց մի կատալոգի մեջ ու տպագրվել 1984 թվականին Բարսելոնայի համալսարանի կողմից «Titula de Felipe Mateu y Llopis: Su obra científica al conmemorar el LXXXIII aniversario» անվամբ[7]։

Իսպանիայի դրամագիտության միությունը 1984 թվականին նրան շնորհում է Պատվավոր նախագահի կոչում։ Տվյալ պաշտոնը զբաղեցնում է մինչև 1988 թվականը[8], երբ նրան փոխարինելու է գալիս Անտոնիո Բելտրան Մարտինեսը[9]։ 1998 թվականին հետմահու նրան նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվում, որին մասնակցում էին նաև Ֆելիպեի զավակները և կազմակերպության ղեկավարությունը։

Կոչումներ խմբագրել

Իսպանիայի դրամագիտական միությունը, որի գործընկերն էր, 1960 թվականի մարտի 1-ին նրան է հանձնել Խավիեր Կոնդե Գառիգայի անվան առաջին մրցանակ՝ «Իսպանիայի դրամագիտության պատմության մատենագրությունը» աշխատության համար, որը լույս էր տեսել 1958 թվականին Մադրիդում[10]։

Երկու անգամ արժանացել է Կառլոս Ռուիս դե Լառամենդի ի Կատալանի անվան նախագահական մեդալների, մեկը՝ 1966 թվականին և մյուսը՝ 1972 թվականին[11]՝ դրամագիտության ոլորտում նշանակալի ներդրման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  2. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. Massot i Muntaner, 13
  4. «La noche más triste del expolio de las monedas del Museo Arqueológico en 1936». ABC. 29 de marzo de 2014. Վերցված է 12 de marzo de 2015-ին.
  5. Massot i Muntaner, 14
  6. ANE 50 aniversario, 77-78
  7. .Felipe Mateu y Llopis, Universidad de Barcelona Departamento de Paleografia y Diplomàtica. Colaboradores Felipe Mateu y Llopis.Titula de Felipe Mateu y Llopis: Su obra científica al conmemorar el LXXXIII aniversario Edicions Universitat Barcelona, 1984. ISBN 9788475281605.
  8. ANE 50 aniversario, 72
  9. ANE 50 aniversario, 29
  10. ANE 50 aniversario, 19
  11. ANE 50 aniversario, 42-43

Գրականություն խմբագրել

  • Josep Massot i Muntaner. Escriptors i erudits contemporanis: tercera sèrie. Publicaciones de la Abadia de Montserrat, 2003. ISBN 9788484154556.
  • Josep Pellicer i Bru & Jaime Casas Plá. ANE 50 aniversario 1955 - 2005. Publicaciones de la Asociación Numismática Española, 2005. Depósito legal: B-9713-2005.

Արտաքին հղումներ խմբագրել