Կոնստանտին Ալեքսանդրովիչ Ֆեդին (ռուս.՝ Константин Александрович Федин, փետրվարի 12 (24), 1892[1][2][3], Սարատով, Ռուսական կայսրություն[4] - հուլիսի 15, 1977(1977-07-15)[4][5][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[4]), ռուս խորհրդային գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958 թ.), սոցիալիստական աշխատանքի հերոս (1967 թ.), Գերմանիայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ (1958 թ.)։

Կոնստանտին Ֆեդին
Ծնվել էփետրվարի 12 (24), 1892[1][2][3]
ԾննդավայրՍարատով, Ռուսական կայսրություն[4]
Վախճանվել էհուլիսի 15, 1977(1977-07-15)[4][5][6][…] (85 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[4]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Ժանրերվեպ և վիպակ
Ուշագրավ աշխատանքներՔաղաքներ և տարիներ (վեպ)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ
Պարգևներ
Կոնստանտին Ֆեդին Վիքիքաղվածքում
 Konstantin Fedin Վիքիպահեստում

Կենսագրություն և ստեղծագործություն

խմբագրել

1914 թվականին ավարտել է Մոսկվայի առևտրի ինստիտուտը։ Նույն տարում մեկնել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ կատարելագործվելու։ Վերադարձել է հայրենիք 1918 թ.։ 1921 թ. մտել է «Սերապիոնյան եղբայրներ» գրական խմբի մեջ։

Ֆեդինի գործերը տպագրվել են սկսած 1913 թ-ից։ 1923 թ. լույս է տեսել նրա պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Ամայի տարածություն»։ Հեղինակին լայն ճանաչում է բերել «Քաղաքներ և տարիներ» (1924 թ., համանուն կինոնկար, 1930 թ. և 1973 թ., հայերեն հրատակություն 1969 թ.) վեպը, որը պատմում է մտավորականության վարքագծի մասին՝ Հոկտեմբերյան հեղափոխության և քաղաքացիական պատերազմի ժամանակ։ «Եղբայրներ» (1927 - 1928 թթ.) վեպը նվիրված է հեղափոխության մեջ արվեստի դերի բացահայտմանը։

1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ սկզբին Ֆեդինը կատարել է մի քանի ուղևորություն Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Արդյունքը եղել են «Եվրոպայի առևանգումը» (գիրք 1-2, 1933 - 1935 թթ.) և «Արկտուր» առողջարանը» (1940 թ.) վեպերը, որոնցում բացահայտված են բուրժական աշխարհի սոցիալական հակասությունները, քննադատված են նրա քաղաքական ու բարոյական հիմքերը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է «Զգացմունքների փորձությունը» (1942 թ.) պիեսը, նաև պատմվածք-ակնարկներ, որոնք ամփոփվել են «Մի քանի բնակավայր» (1943 թ.) և «Ժամադրություն Լենինգրադի հետ» (1944 թ.) շարքերի մեջ, սկսել է աշխատել «Առաջին բերկրանքը» (1945 թ., համանուն կինոնկար, 1956 թ., հայերեն հրատարակվել է 1954 թ.), «Արտասովոր ամառը» (1947-1948 թթ., համանուն կինոնկար, 1956 թ., հայ․ հրատ․ 1952 թ., երկու վեպերի համար՝ ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1949 թ.) և «Խարույկ» (գիրք 1-2, 1961 - 1965 թթ.) եռերգության վրա։

Այս գործերում տրված է ռուսական հեղափոխական բնավորության կազմավորման պատմությունը, ռուս հասարակության հեղափոխական նորացման օրինաչափության գաղափարը։ «Գրող, արվեստ, ժամանակ» (1957 թ., լրց․ հրտ․ 1961 թ.) գրքում Ֆեդինը ստեղծել է անցյալի և իր ժամանակի գրողների դիմանկարներ, գրել գրողի աշխատանքի ու վարպետության մասին։ Լայնորեն հայտնի է «Գորկին մեզ հետ» (1941-1968 թթ.) հուշագրությունը։

Ֆեդինի ստեղծագործության մեջ առաջատարը «նոր աշխարհի մարդկայնության» գաղափարն Է։ Նրա երկերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ եղել է ԽՍՀՄ ԳՄ առաջին քարտուղարը (1959-1971 թթ.) և վարչության նախագահը (1971 թ.-ից)։ ԽՍՄ VI - IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևատրվել է Լենինի 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի 2, ինչպես նաև ԳԴՀ-ի 2 շքանշաններով։

  • Собр․ СОЧ․, Т․ 1 - 10, 1969-73․
  • Федин К. А. Собрание сочинений. В 12 т. - М., 1982 - 1986.

Գրականություն

խմբագրել
  • Брайнина Б․, Константин Федин․ Очерк жизни и творчества, 5 изд․, М-, 1962;
  • Брайнина Б․, По законам красоты․ О трилогии К․ Федина и о героях необыкновенного времени, М․, 1968;
  • Брайнина Б․, Федин и Запад, 2 изд․, М․, 1983;
  • Кузнецов Н․ И․, Константин Федин․ Очерк творчества, М․, 1969․
  • Кузнецов М. Романы Константина Федина. - М., 1980.
  • Оклянский Ю. Константин Федин. - М., 1986.
  • Старков А. Ступени мастерства։ Очерк творчества К. А. Федина. - М., 1985.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.sovlit.net/bios/fedin.html
  2. 2,0 2,1 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  3. 3,0 3,1 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 Федин Константин Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ֆեդին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնստանտին Ֆեդին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 622