Ֆարիդա Ֆարուկ (ծննդյան անունը եղել է Սաֆինազ Զուլֆիկար, սեպտեմբերի 5, 1921(1921-09-05)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս - հոկտեմբերի 16, 1988(1988-10-16)[1], Կահիրե, Եգիպտոս) , Եգիպտոսի թագուհի, Ֆարուկ 1-ինի կինը։ Նա երկրի թագուհին է եղել 11 տարի շարունակ։

Ֆարիդա Ֆարուկ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1921(1921-09-05)[1]
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել էհոկտեմբերի 16, 1988(1988-10-16)[1] (67 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Քաղաքացիություն Եգիպտոս
Մայրենի լեզուեգիպտական արաբերեն
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինՖարուք I
Ծնողներհայր՝ Youssef Zulficar Pasha?
Պարգևներ և
մրցանակներ
Grand Cross of the Order of Beneficence Սուրբ Սավայի շքանշան և Բարեգորձության շքանշան
ԵրեխաներPrincess Fadia of Egypt?[2], Princess Fawzia Farouk of Egypt?[2] և Princess Farial of Egypt?[2]
 Farida of Egypt Վիքիպահեստում

Մանկություն և կրթություն խմբագրել

Ֆարիդան ծնվել է 1921 թվականի սեպտեմբերի 5-ին՝ եգիպտական ճանաչված ընտանիքում[3]։ Նրա ծննդավայրը եղել է Ալեքսանդրիայի Գիանկալիս քաղաքը։ Հայրը՝ Յուսեֆ Զուլֆիկար փաշան, եղել է Ալեքսանդրիայի Վերաքննիչ դատարանի փոխնախագահ[4]։ Ընտանիքը պատկանել է եգիպտական չերքեզների ցեղին[5], մորական պապը՝ Մուհամմեդ Սաիդ փաշան, եղել է Եգիպտոսի վարչապետ[6], իսկ մորեղբայրը՝ Մահմուդ Սաիդ բեյը՝ հայտնի նկարիչ։ Սաֆինազը սկզբնական և միջնակարգ կրթությունը ստացել է Նոտր Դամ դե Սիոնում։ Դա եղել է Ալեքսանդրիայում գտնվող մի դպրոց, որը ղեկավարում էին ֆրանսիացի միանձնուհիները[7]։

Ամուսնություն և կառավարում խմբագրել

Սաֆինազը և թագավոր Ֆարուկն առաջին անգամ հանդիպել են 1937 թվականին՝ թագավորի Լոնդոն կատարած ուղևորության ժամանակ[5]։ Նրանք նշանադրվել են 1937 թվականի ամռանը։ Նա թագավոր Ֆարուկի հետ ամուսնացել է 1938 թվականի հունվարի 20-ին։ Հարսանիքը տեղի է ունեցել Կահիրեի Կուբբա պալատում[8]։ Ամուսնանալուց հետո, թագավորի նախաձեռնած ավանդույթի համաձայն, նա ստացել է «Ֆարիդա» անունը։ Նրա հարսանեկան զգեստի ձևավորումը կատարել է փարիզյան «House of Worth» նորաձևության տունը[9]։ Նրանք ունեցել են երեք դուստր՝ Ֆերիալը, Ֆավզիան և Ֆադիան։ Երրորդ դստեր ծնվելուց հետո, 1948 թվականի նոյեմբերի 19-ին, նրանք բաժանվել են[5]։ Ամուսնալուծությունից հետո թագավոր Ֆարուկը իր հոգածության տակ է վերցրել առաջին երկու դստրերի խնամքը, իսկ երրորդ դուստրը մնացել է Ֆարիդայի հետ[10]։

Հասարակական դեր խմբագրել

Թագուհի Ֆարիդան ծնվել է այնպիսի մի ժամանակահատվածում, որտեղ եգիպտացի կնոջ միակ գերակայությունը եղել է երեխաներ ունենալը։ Հատկապես կարևոր էր արական սեռի երեխաների ծնունդը, որոնք համարվում էին գահի միակ ժառանգորդը։ Սակայն արևմուտքի երկրների ազդեցությամբ, առաջին տիկինը կարևորություն է ստանում նաև այլ կարևոր հարցերում։ Առաջին տիկին կարգախոսը դարձել էր պատվավոր տիտղոս, որի միջոցով թագուհին մասնակցում էր բարեգործական միջոցառումների, բարեգործության նպատակներով կազմակերպում էր դրամահավաքներ և մասնակցում էր օտարերկրյա հյուրերի ընդունման աշխատանքներին։ Թագուհի Ֆարիդան գլխավորել է Կարմիր մահիկի եգիպտական մասնաճյուղը, դարձել է ֆեմինիստական խորհրդի և Կանանց միջազգային միության պատվավոր նախագահ։ Նա մեծ դեր է ունեցել սոցիալական իրադարձությունների կազմակերպման գործում[7]։

Վերջին տարիներ խմբագրել

Ֆարիդան մինչև 1964 թվականը մնացել է Եգիպտոսում։ Նա ապրել է Նեղոս գետի ափին գտնվող Զամալեկ քաղաքում[11]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Լիվան, որտեղ 10 տարվա ընդմիջումից հետո հանդիպել է իր երեխաներին[12]։ 1965 թվականին, երբ թագավոր Ֆարուկը մահանում է Հռոմում, Ֆարիդան իր երեք դստրերի հետ ներկա է գտնվում նրա թաղմանը[13]։ 1968 թվականից մինչև 1974 թվականներն ապրել է Փարիզում։ 1974 թվականին՝ Անվար Սադաթի իշխանության տարիներին, նա վերադարձել է Եգիպտոս։ Ամուսնալուծությունից հետո Ֆարիդան չի ամուսնացել[14]։ 1960-ական թվականներից սկսել է նկարել և իր անձնական ցուցադրություններն է ունեցել Եվրոպայում և ԱՄՆ-ում[12]։ 1980 թվականին իր ցուցադրություններից մեկը տեղի է ունեցել Կահիրեում[12]։

Մահ խմբագրել

1988 թվականի սեպտեմբերին Ֆարիդան հոսպիտալացվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է լեյկեմիա, հեպատիտ և թոքաբորբ[15]։ Հոկտեմբերի 2-ին նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, այնուհետև նա ընկել է կոմայի մեջ։ Նա մահացել է լեյկեմիայից 1988 թվականի հոկտեմբերի 16-ին՝ 67 տարեկան հասակում[15]։

Պարգևներ խմբագրել

Ազգային խմբագրել

  •   Առաքինությունների շքանշան ադամանդով (1938 թվականի հունվարի 19, Եգիպտոս)[16]։

Օտարերկրյա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
  3. «Consorts of Monogamous Egyptian Heads of State». Egy. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  4. Charles Brice, William An Historical atlas of Islam. — Brill Publishers, 1981. — С. 299. — ISBN 90-04-06116-9
  5. 5,0 5,1 5,2 Hassan, Maher (2010 թ․ հունվարի 20). «Queen Farida, King Farouk's first wife». Egypt Independent. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  6. Goldschmidt, Arthur Biographical dictionary of modern Egypt. — Lynne Rienner Publishers, 2000. — С. 178. — ISBN 1-55587-229-8
  7. 7,0 7,1 Raafat, Samir (2005-03). «Egypt's first ladies» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  8. «Queen Farida hides beauty with veil». The Pittsburgh Press. Cairo. UPI. 1938 թ․ հունվարի 21. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  9. Hargrove, Rosette (1938 թ․ հունվարի 21). «Dressed to the King's taste». The Telegraph Herald. Paris. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  10. «Ex-queen Farida of Egypt». The Indian Express. Cairo. 1948 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  11. «Former Queen pens message to Farouk». Reading Eagle. 1952 թ․ հունվարի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  12. 12,0 12,1 12,2 Balouny, Lisette (1980 թ․ մայիսի 31). «Queen Farida living in dignified exile». The Day. Cairo. AP. էջ 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  13. «Cold, lonely end comes to Farouk». Lodi News Sentinel. Rome. UPI. 1965 թ․ մարտի 20. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  14. «Queen Farida of Egypt Dies at 68». The New York Times. 1988 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.
  15. 15,0 15,1 «Ex-Queen Farida of Egypt; First Wife of King Farouk». Los Angeles Times. 1988 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  16. 16,0 16,1 16,2 The Muhammad 'Ali Dynasty Royal Ark
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆարիդա Ֆարուկ» հոդվածին։