Ֆանֆան վարդակակաչ (ֆիլմ, 1952)
Ֆանֆան վարդակակաչ (ֆրանս.՝ Fanfan La Tulipe), թիկնոցի և սուսերի ժանրին պատկանող ֆրանսիական գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1952 թվականին՝ Քրիստիան-Ժակի կողմից:
Ֆանֆան վարդակակաչ ֆր.՝ Fanfan la Tulipe | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա![]() |
Ժանր | կինոկատակերգություն, թիկնոցի և սուսերի ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թվական | հուլիսի 31, 1952[1], սեպտեմբերի 10, 1953[2] և մարտի 20, 1952[3] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Քրիստիան-Ժակ |
Պրոդյուսեր | Ֆրենսիս Կոն, Ժորժ Դանսիժեր և Ալեքսանդր Մնուշկին |
Սցենարի հեղինակ | René Wheeler?, Henri Jeanson? և René Fallet?[4] |
Դերակատարներ | Ժերար Ֆիլիպ, Ջինա Լոլոբրիջիդա, Nerio Bernardi?, Marcel Herrand?, Geneviève Page?, Olivier Hussenot?, Նոել Ռոկվեր, Françoise Spira?, Georges Demas?, Georgette Anys?, Ժերար Բուր, Gil Delamare?, Guy Henri?, Harry-Max?, Անրի Ռոլան, Jacky Blanchot?, Jean Debucourt?, Jean René Célestin Parédès?, Jean-Marc Tennberg?, Լյուսեն Կալման, Paul Violette?, Sylvie Pelayo?, Henri Hennery? և Joe Davray? |
Օպերատոր | Քրիստիան Մատրաս |
Երաժշտություն | Maurice Thiriet? |
Նկարահանման վայր | Նիս |
Տևողություն | 102 րոպե |
ՍյուժեԽմբագրել
Ֆիլմի գործողություններն ընթանում են 18-րդ դարի Ֆրանսիայում: Գահին բազմած է Լյուդովիկոս XV թագավորը: Ֆրանսիան մշտապես պատերազմների մեջ է: Թագավորը նկատում է, որ հավասար հաշվի համար իրեն պակասում է 38 զինվոր: Ողջ Ֆրանսիայով մեկ հայտարարվում է զինվորներ հավաքագրելու գործընթաց: Ֆանֆանը խուսափելով իրեն հրապուրած աղջկա ծնողների հետապնդումից, անդամագրվում է բանակին: Գնչուհին նրան գուշակում է, որ ամուսնանալու է արքայադստեր հետ: Պարզվում է, որ գնչուհին Ադելինան է, գայթակղությամբ նոր զորակոչիկներ հավաքագրողի դուստրը: Հասկանալով, որ դա ծուղակ է, այնուամենայնիվ Ֆանֆանը չի նահանջում իր երազանքից և կանգնում է թագավորական դրոշի ներքո: Դեպի զորագունդ ուղևորվելու ճանապարհին, նա ավազակների հարձակումից փրկում է Մարքիզուհի դե Պոմպադուրին ու արքայադստերը և ի նշան երախտագիտության, ստանում է վարդակակաչի տեսքով կրծքազարդ:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Ժերար Ֆիլիպ | Ֆանֆան վարդակակաչ |
Ջինա Լոլոբրիջիդա | Ադելինա Լա Ֆրանշիզ |
Օլիվյե Հյուսսենո | Տրանշ-Մոնտան |
Նոել Ռոքվեր | Ֆյեր-ա-Բրա |
Ներիո Բեռնարդի | Լա Ֆրանշիզ |
Մարսել Հերրան | Լյուդովիկոս XV |
Ժենեվևա Պաժ | Մարքիզուհի դե Պոմպադուր |
Հենրի Ռոլլան | մարշալ դ՛Էստրե |
Սիլվի Պելայո | արքայադուստր Հենրիետա |
Ժան Դեբյուկուր | կարդում է տեքստը |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Հենրի Ժանսոն | սցենարիստ |
Քրիստիան-Ժակ | ռեժիսոր |
Ֆրանսիս Կոն, Ժորժ Դանսիժեր, Ալեքսանդր Մնուշկին | պրոդյուսեր |
Քրիստիան Մատրա | օպերատոր |
Մորիս Տիսյե, Ժորժ վան Պարիս | կոմպոզիտոր |
ՄրցանակներԽմբագրել
- 1952 թվականին արժանացել է Կաննի կինոփառատոնի մրցանակին՝ լավագույն ռեժիսուրայի համար (Քրիստիան-Ժակ):
- 1952 թվականին արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» մրցանակին[5]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.filmdienst.de/film/details/24621 (գերմ.) — Zweitausendeins.
- ↑ A fővárosi mozik műsora 1953 szeptember 10—16 közölt (հունգ.) // Szabad Nép — Budapest: 1953. — P. 4. — ISSN 0200-7428
- ↑ https://www.cnc.fr/professionnels/visas-et-classification/11777
- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Awards — IMDb