Ֆանի Պոպովա-Մութաֆովա (բուլղար․՝ Фани Попова-Мутафова, հոկտեմբերի 16, 1902(1902-10-16)[1], Սևլիևո, Բուլղարիայի իշխանություն - հուլիսի 9, 1977(1977-07-09)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]), բուլղարացի գրող, որի գեղարվեստա-պատմական ստեղծագործությունները համարվում են բեսթսելեր[2][3]։

Ֆանի Պոպովա-Մութաֆովա
Ծնվել էհոկտեմբերի 16, 1902(1902-10-16)[1]
ԾննդավայրՍևլիևո, Բուլղարիայի իշխանություն
Վախճանվել էհուլիսի 9, 1977(1977-07-09)[1] (74 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[1]
Մասնագիտությունգրող
Լեզուբուլղարերեն
Քաղաքացիություն Բուլղարիա
 Fani Popova-Mutafova Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆանի Պոպովան ծնվել է Սևլիևոյում՝ բուլղարական բանակի սպա Դոբրի Պոպովի ընտանիքում[4]։ Կրթությունն ստացել է Սոֆիայում[3], Թուրինում, Իտալիա[2]։ 1922 -1925 թվականներին երաժշտական կրթություն է ստացել Գերմանիայում։ Անդրանիկ ստեղծագործությունները տպագրվել են Vestnik na Zenata, Bulgarska misul and Zlatorog ամսագրերում[3]։

Նրա ստեղծագործությունները 1930-1940-ական թվականներին վաճառվել են ռեկորդային թվաքանակով[2]։

Ֆանի Պոպովա-Մութաֆովան միացել է 1941 թվականին Յոզեֆ Գեբելսի հիմնադրած «Եվրոպացի գրողների միությանը» (Europäische Schriftstellervereinigung)[5]։

Կոմունիստական ռեժիմի օրոք 7 տարի դատապարտվել է ազատազրկման իր գրվածքների համար, 11 ամիս հետո առողջական խնդիրների պատճառով ազատվել է պատժից, սակայն նրան թույլ չեն տվել 1943-1972 թվականներին տպագրելու որևէ ստեղծագործություն[6]։ Ապրուստ վաստակելու համար թարգմանություններ է արել իտալերենից[2]։

Ամուսանցել է բուլղարացի գրող Չավդար Մութաֆովի հետ[7]։

Մահացել է Սոֆիայում՝ 74 տարեկան հասակում[3]։

Ընտրյալ երկեր[3] խմբագրել

  • Солунският чудотворец, պատմավեպ (1929-30)
  • Недялка Стаматова (1933)
  • Дъщерята на Калояна (Կալոյանի դուստրը), պատմավեպ(1936)
  • Иван Асен II (Իվան Ասեն II), պատմավեպ (1936)
  • Д-р П. Берон (Բժիշկ Պետար Բերոն, պատմավեպ (1972)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Deutsche Nationalbibliothek Record #172596017 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Jane Chance (2005). Women Medievalists and the Academy. Univ of Wisconsin Press. էջեր 501–. ISBN 978-0-299-20750-2.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wilson, Katharina M (1991). An Encyclopedia of Continental Women Writers. Vol. Volume 1. էջեր 998–99. ISBN 0824085477. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  4. «Fanny Popova-Mutafova a novelist who left a gallery of vivid heroes of the past». Radio Bulgaria. 2012 թ․ նոյեմբերի 2.
  5. Ed. Hellmut Th. Seemann, Angela Jahn, Thorsten Valk: Europa in Weimar - Visionen eines Kontinents. Yearbook of the Clasics Foundation Weimar, 2008, ISBN 978-3-8353-0281-5.
  6. Harold B. Segel (2012 թ․ նոյեմբերի 1). The Walls Behind the Curtain: East European Prison Literature, 1945-1990. University of Pittsburgh Press. էջեր 11–. ISBN 978-0-8229-7802-2.
  7. Tracy Chevalier (January 1997). Encyclopedia of the Essay. Taylor & Francis. էջեր 589–. ISBN 978-1-884964-30-5.