Ֆահրադ Սողոմոնյան
Ֆահրադ Հայրապետի Սողոմոնյան (նոյեմբերի 23, 1923, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 23, 2014, Երևան, Հայաստան), հայ գրող, հասարակական գործիչ, մանկավարժ, մատենագիր և բանահավաք։ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից[1]։ Դդմաշեն գյուղի պատմության և մշակույթին նվիրված գրքերի հեղինակ։
Ֆահրադ Սողոմոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1923 |
Ծննդավայր | Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 23, 2014 (90 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մայրենի լեզու | հայերեն |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953) |
Մասնագիտություն | գրող և մանկավարժ |
Կենսագրություն խմբագրել
Ֆահրադ Սողոմոնյանը ծնվել է 1923 թվականի նոյեմբերի 23-ին Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում (այժմ՝ Գեղարքունիքի մարզում)՝ գյուղացու ընտանիքում[2]։ 1929-1939 թվականներին սովորել է Դդմաշենի միջնակարգ դպրոցում, որից հետո մասնակցել է Գավառ քաղաքի ուսուցիչների պատրաստման եռամսյա դասընթացներին և աշխատանքի նշանակվել Կաքավաձոր գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ Մեկ տարի աշխատելուց հետո զորակոչվել է Կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի սկզբից կրկին զորակոչվել է բանակ, սկզբում ծառայել Վրաստանի Ցխինվալի քաղաքում, ապա մեկնել ռազմաճակատ։ Մարտնչել է հայկական 89-րդ դիվիզիայի 400-րդ գնդի 2-րդ վաշտում՝ որպես դիպուկահար։ 1943 թվականի նոյեմբեր ամսին` Կերչ քաղաքի գրավման օրերին ծանր վիրավորվել է։ Բուժվելուց հետո ճանաչվել է ծառայության համար ոչ պիտանի, վերադարձել է հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ 1953 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ 1953-1986 թվականներին դասավանդել է Սևանի շրջանի գյուղերի դպրոցներում։ 2003 թվականից Դդմաշեն համայնքի պատվավոր անդամ է[3]։
Սողոմոնյանի «Նվիրական անուններ», «Որ մեղքի համար», «Հիշենք. որ հիշվենք» գրքերը նվիրված են Սևանի շրջանից 1937 և 1949 թվականներին անհիմն բռնադատվածների հիշատակին։ Ֆահրադ Սողոմոնյանի «Դդմաշեն» գրքում ներկայացված են Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում զոհված դդմաշենցիները։ Ֆահրադ Սողոմոնյանի նախաձեռնությամբ Դդմաշենի կենտրոնում տեղադրվել է զոհված ազատամարտիկների, իսկ Սուրբ Թադևոս եկեղեցու բակում՝ բռնադատված դդմաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձաններ[1]։
Երկեր խմբագրել
- «Դդմաշեն», Երևան, «Առերեսում» Անի հրատարակչություն, 1997
- «Նվիրական անուններ», Երևան, Արամե, 2000
- «Որ մեղքի համար», Երևան, Ուխտատուն, 2001, Բռնադատվածներ Սևանից և շրջակա բնակավայրերից 1930-1949 թվականներին
- «Հիշենք. որ հիշվենք», Երևան, Զանգակ-97, 2003, հպանցիկ դիմանկարներ Դդմաշեն գյուղի և նրա մարդկանց․
- «Կաքավաձոր (Ֆառուղ)», Երևան, Հայաստան, 2005, պատմական ակնարկ
- Գյուղը Զանգվի ափին
Ֆիլմագրություն խմբագրել
Նկարահանվել է Հայաստանի Հեռուստատեսության 2-րդ աշխարհամարտի հայ հերոսների մասին պատմող փաստագրական ֆիլմում[4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994) հանրագիտարան, էջ 414
- ↑ Ս․ Գալստյան, Մեր մատենագրության կաղնին, «Գեղամա աշխարհ», 20 դելտեմբերի 2013
- ↑ ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի գյուղապետի №7 որոշում, 19․06․2003
- ↑ «Ինչու է աղմկում անցյալը - Հայերը և 2-րդ աշխարհամարտը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Գայանե Եգանյան, Հարազատ բնաշխարհի նվիրյալը
- Սերո Աբրահամյան, Գյուղի հանրագիտարանը, «Հայաստան» օրաթերթ, 1998, թիվ 75
- Մեր մատենագրության կաղնիները․ Ֆահրադ Սողոմոնյան
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆահրադ Սողոմոնյան» հոդվածին։ |