Սուրբ Թադևոս եկեղեցի (Դդմաշեն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Թադևոս (այլ կիրառումներ)
Դդմաշենի Սուրբ Թադևոս եկեղեցի, կիսավեր հայկական եկեղեցի Հայաստանի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում[2]։ Կոչվել է Սուրբ Թադեոս Առաքյալի անունով։ Եկեղեցին իր ճարտարապետությամբ, ոմանց կարծիքով, համարվում է չորրորդ ամենակարևոր օրինակը Թալինի տաճարից, Պտղնավանքից և Արուճավանքից հետո։ 1907 թվականի երկրաշարժից առաջացած կառուցվածքային վնասից հետո 1907 թվականին թմբուկը փոխարինվել է տասնվեցնիստանիով, որը ճարտարապետական ոճով տարբերվում էր բնօրինակից։ Բացի վերը նշված փոփոխությունից, եկեղեցում այլ մեծ փոփոխություններ չեն եղել։ Եկեղեցուց հարավ գտնվում է ընդարձակ գերեզմանատուն, որը հիմնականում բաղկացած է անշուք գերեզմանաքարերից[3]։
Սուրբ Թադևոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Դդմաշեն[1] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գեղարքունիքի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Կազմված է | Խաչքար Եղիշի և Գերեզմանոց |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 7-րդ դար |
Ddmashen Church Վիքիպահեստում |
Ճարտարապետություն խմբագրել
Ս. Թադևոս եկեղեցին ունի խաչաձև ուղղանկյուն հատակագիծ։ Մեկ կոնաձև գմբեթը հենվում է տասնվեցանիստ թմբուկին, որի վերևում ութ պատուհան է, որոնց միջով լույսը թափանցում է կառուցվածքի ներսը։ Թմբուկը երիզող պատուհանների միջև ճակատներում կան խորշեր։ Աբսիդում առկա է փոքր պատուհան, իսկ տասը ավելի մեծ պատուհանները լուսավորում են նավը։ Պատուհաններ կան նաև աբսիդին կից բոլոր աղոթասենյակներում։ Եկեղեցու արտաքին և ներքին տեսքը գրեթե զուրկ է որևէ զարդարանքից։ Պատուհանների վերևի զոլակները նույնպես զարդարված չեն[3]։ Եկեղեցու ներսում տեղադրված է փայտյա գեղազարդ խորան[2]։
Պատկերասրահ խմբագրել
-
Եկեղեցու տեսքը հարավ-արևմուտքից
-
Խաչքարեր հարավային մուտքի մոտ
-
Խաչքարերի շարք
-
Արևմտյան մուտք
-
Դդմաշեն գյուղը եկեղեցիով
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 75. ISBN 99941-0-121-8.
- ↑ 3,0 3,1 Holding, Deirdre (2014). Armenia: with Nagorno Karabagh (Bradt Travel Guides) (4th ed.). Guilford, Conn.: The Globe Pequot Press Inc. էջ 202. ISBN 978-1-84162-555-3.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Թադևոս եկեղեցի (Դդմաշեն) կատեգորիայում։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սուրբ Թադևոս եկեղեցի (Դդմաշեն) կատեգորիայում։ |