Ֆազլոլլա Զահեդի (պարս.՝ فضل‌الله زاهدی‎, 1897[1] կամ մայիսի 17, 1892(1892-05-17), Համադան, Իրան - սեպտեմբերի 2, 1963(1963-09-02), Ժնև, Շվեյցարիա), իրանցի պետական և քաղաքական գործիչ, կորպուսի գեներալ, մեծ հողատեր։

Ֆազլոլլա Զահեդի
պարս.՝ فضل‌الله زاهدی
Դիմանկար
Ծնվել է1897[1] կամ մայիսի 17, 1892(1892-05-17)
ԾննդավայրՀամադան, Իրան
Մահացել էսեպտեմբերի 2, 1963(1963-09-02)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա
ՔաղաքացիությունԻրան
Կրոնշիա իսլամ
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններPrime Minister of Iran? և ներքին գործերի նախարար
ԿուսակցությունԻրանի զինված ուժեր
Պարգևներ և
մրցանակներ
«Գերմանիայի Դաշնային Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ վաստակի խաչ Order of the Crown Զուլֆիկարի շքանշան և Military Order of Merit
ԵրեխաներArdeshir Zahedi?[2]
 Fazlollah Zahedi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ռազմական դպրոցն ավարտելուց հետո նա ծառայել է Պարսկական կազակական դիվիզիայում։ 1925-1926 թվականներին Ռաշթում բրիգադ է ղեկավարել։ 1927-1935 թվականներին Ֆ. Զահեդին դարձել է ժանդարմերիայի պետ։ 1941 թվականին դարձել է Սպահանի դիվիզիայի հրամանատար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի գործակալների հետ համագործակցության համար 1943 թվականին նա ձերբակալվել է բրիտանացիների կողմից և ուղարկվել է Պաղեստին` 3 տարի ժամկետով։

1947-1949 թվականներին ապրել է Ֆրանսիայում։

1949 թվականինին եղել է Իրանի ոստիկանապետ։ 1951 թվականին եղել է ներքին գործերի նախարար, իսկ 1953 թվականի ապրիլին՝ արտաքին գործերի նախարար։

Նա 1953 թվականի օգոստոսի հեղաշրջման առաջնորդներից էր, երբ տապալվել է Մոսադեղի կառավարությունը։ 1953-1955 թվականներին եղել է Իրանի վարչապետ, այնուհետև դարձել է Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի եվրոպական բաժնում։

Գեներալ Զահեդի որդին` Արդեշիր Զահեդին, եղել է ականավոր պետական գործիչ, արտաքին գործերի նախարար և դեսպան ԱՄՆ-ում՝ Մոհամմադ Ռեզա Փահլավիի իշխանության օրոք։

Մրցանակներ խմբագրել

  • 3-րդ աստիճանի Զուլֆիկարի շքանշան
  • Թագի շքանշանի մեծ ժապավեն (Իրան)
  • «Երրորդ Էսֆանադի» հիշատակի շքանշան
  • Սեպահի շքանշան
  • Լիյակատի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #120977559 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Pas L. v. Genealogics — 2003.

Գրականություն խմբագրել

  • «Иран. История и экономика», сборник статей, Москва 1963
  • Vreeland H.H., «Iran», New Haven 1957.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆազլոլլա Զահեդի» հոդվածին։