Ֆաբլաբ (անգլ.՝ fabrication laboratory) «խելացի» լաբորատորիա՝ զինված նորարարական տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել «գրեթե ամեն ինչ»՝ «համարյա ոչնչից»[1][2]։ Ֆաբլաբերը հիմնականում ստեղծվում են որևէ կրթական հաստատությանը կից և հնարավորություն են տալիս աշակերտներին և ուսանողներին կատարել տարբեր հետազոտություններ, փորձարկել նոր գաղափարներ և այդպիսով բացահայտել այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա ստեղծել անհատական «խելացի սարքեր»[3]։ Թվային տեխնոլոգիաների կիրառումը էապես հեշտացնում է նաև ուսուցչի կամ դասախոսի աշխատանքը՝ երկար դասախոսությունները փոխարինելով նոր մեթոդներով ու ձևերով։

Այբին կից Ֆաբլաբը
Այբին կից ֆաբլաբը (ներսից)
Ֆաբլաբ Ամստերդամի Վաագ միությունում

Ֆաբլաբերում կատարվող աշխատանքները կապված են ոչ միայն տեխնոլոգիական նորարարությունների, այլ նաև նոր բիզնես-մոտեցումների, ռոբոտաշինության, դիզայնի, ճարտարապետության, գյուղատնետեսական և առողջապահության սարքավորումների ուսումնասիրման հետ։ Ֆաբլաբերի ստեղծումից ի վեր այնտեղ իրականացվում են մի շարք հետազոտական ու գործնական նախագծեր, որոնք հիմք են հանդիսանում նորագույն տեխնոլոգիաների զարգացման համար։ Ֆաբլաբերը ստեղծվել են Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից[4] և այժմ ակտիվորեն տարածվում են ամբողջ աշխարհով մեկ։ Ֆաբլաբեր գործում են աշխարհի ավելի քան 34 երկրում՝ ԱՄՆ-ից մինչև Հարավային Աֆրիկա, Հնդկաստանից մինչև Նորվեգիա։ Այս տարի միանալով Ֆաբլաբի ցանցին՝ Հայաստանը նույնպես դարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային կրթական հսկա ցանցի անդամ և ձեռք է բերել հնարավորություն ստանալու ավելի շատ հմտություններ, փորձ և գիտելիք

Ֆաբլաբերը Հայաստանում խմբագրել

Հայաստանում 2015 թվականի հոկտեմբերի 10-ին բացվեցին երկու ֆաբլաբ՝ Երևանի «Այբ»-ին կից և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից ֆաբլաբերը։ Ֆաբլաբերի բացման գործընթացում դերակատար են եղել «Այբ» կրթական հիմնադրամը և ՎիվաՍել-ՄՏՍ, և ֆաբլաբերն ֆինանսավորվել են ՀՀ կենտրոնական բանկի միջոցով ($250,000 արժողությամբ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանից ձեռք բերելով երկու ֆաբլաբի լիցենզիա և սարքավորումներ)[5]։

Այս երկու ֆաբլաբերն առաջինն են Հայաստանում և տարածաշրջանում։ Դիլիջանի կենտրոնական դպրոցի ֆաբլաբը համաշխարհային Ֆաբ ակադեմիայի մաս է կազմում, և թույլ է տալիս ամեն տարի մի քանի ուսանող կրթել ֆաբլաբերի հիմնադիր՝ ՄՏԻ պրոֆեսոր Նիլ Գերշենֆելդի դասախոսության ներքո։

Ֆաբլաբերն տունն են համակարգչային թվային հսկողությամբ (CNC) լազերային կտրող սարքերի, համակարգչային թվային հսկողությամբ ֆրեզերային (աղացող) հաստոցների, որոնց շնորհիվ կարելի է փայտից և ակրիլից ստանալ մասեր, կամ պատրաստել տպատախտակ, եռաչափ տպիչների, վինիլային կտրիչների, կաղապարների պատրաստանյութերի, տպման ներկերի, և այլ արտադրման հարմարանքների։

Նրանք բաց են համայնքի օգտագործման արջև, և նրանց կարգախոսն է՝ «սարքիր (գրեթե) ամենինչ»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Menichinelli, Massimo. «Business Models for Fab Labs».
  2. Troxler, Peter (2011). «Libraries of the Peer Production Era». In van Abel, Bas; Evers, Lucas; Klaassen, Roel; Troxler, Peter (eds.). Open Design Now. Why Design Cannot Remain Exclusive. Bis Publishers. ISBN 978-90-6369-259-9. {{cite book}}: Invalid |display-editors=4 (օգնություն)
  3. Gershenfeld, Neil A. (2005). Fab: the coming revolution on your desktop—from personal computers to personal fabrication. New York: Basic Books. ISBN 0-465-02745-8.
  4. «Fab Central - Fab Lab - IaaC». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  5. «Առաջին երկու ֆաբլաբը Հայաստանում». «Այբ» կրթական հիմնադրամ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.