«Վիվա-ՄՏՍ» («Վիվա Արմենիա» ՓԲԸ), բջջային օպերատոր, որը տրամադրում է բջջային կապի, շարժական ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտի մի շարք այլ ծառայություններ Հայաստանի ողջ տարածքում։

Վիվա-ՄՏՍ
Viva-MTS
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Ընկերության տեսակՓակ բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2004
ՎայրԵրևան, Հայաստան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏնօրենԱրմեն Ավետիսյան
Սպասարկվող տարածքՀայաստան Հայաստան
Արդյունաբերությունբջջային կապ
Մայր ընկերությունՎիվաՍել-ՄՏՍ
Կայքmts.am(հայ.)(անգլ.)
Ընկերության պատկերանիշը 2004-2007 թվականներին

Պատմությունը

խմբագրել

Վիվա-ՄՏՍ (գործունեության սկզբում՝ ՎիվաՍել, այնուհետև «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ, 2024 թ-ից՝ «Վիվա Արմենիա» ՓԲԸ[1]) ընկերությունը գործունեություն իրականացնելու արտոնագիր է ստացել 2004 թվականին։ Գործունեությունն սկսել է 2005 թվականին՝ գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ղեկավարությամբ։

2006 թվականի սեպտեմբերին ընկերության բջջային ցանցը հասանելի էր երկրի բնակեցված տարածքի 90 տոկոսում։

2007 թվականի սեպտեմբերին, բաժնետոմսերի 80 տոկոսի վաճառքից հետո, ընկերությունը դարձավ ԱՊՀ տարածքում հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկի` ռուսաստանյան «Մոբիլնիյե Տելեսիստեմի» («ՄՏՍ») ընկերության դուստր ձեռնարկություն։

2008 թվականին իրականացված քոբրենդինգի արդյունքում փոխվեց ընկերության ապրանքանշանը. ՎիվաՍել-ը դարձավ ՎիվաՍել-ՄՏՍ։ Այդ տարվա ընթացքում ընկերությանը նաև հաջողվեց գրավել շուկայի զգալի մասնաբաժինը՝ գերազանցելով 78 տոկոսը։

2009 թ. Վիվա-ՄՏՍ-ը գործարկեց 3G ցանց, իսկ արդեն 2010 թ. 3G ծածկույթ ապահովեց Հայաստանի ողջ տարածքում։ 2011 թվականին Վիվա-ՄՏՍ-ը առաջինը Հայաստանում սկսեց շահագործել 4G կապը[2]։ 2023 թվականին Վիվա-ՄՏՍ-ն ազդարարեց Երևանում իր՝ 5G ցանցի գործարկման մասին[3]։

Ըստ 2012 թվականի ամռանն անցկացված հարցումների, ընկերությունը Հայաստանի լավագույն ինտերնետ-պրովայդերների ցանկում զբաղեցնում է չորրորդ տեղը[4]։

2019 թվականի օգոստոսին «ՄՏՍ» ՀԲԸ-ը ձեռք է բերել Վիվա-ՄՏՍ-ի բաժնետոմսերի մնացած 20 տոկոսը[5]։

Վիվա-ՄՏՍ-ն ունի 4 ցանցային կոդ՝ 093, 094, 098 և 077 (միջազգային ձևաչափով՝ +374 93 XXXXXX, +374 94 XXXXXX, +374 98 XXXXXX, +374 77 XXXXXX)։

Ընկերությունը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը[6]։

2022 թվականից ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը[7]։

2024 թ․ հունվարի 24-ին Վիվա-ՄՏՍ-ը հայտարարեց բաժնետիրոջ փոփոխության մասին։ Ըստ այդմ՝ ընկերությունը դադարեց ռուսական «ՄՏՍ» խմբի մաս կազմել։ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի նոր բաժնետերը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ն (“Fedilco Group Limited”) է, որի սեփականատերերը եվրոպական ու ասիական ներդրողներ են։

«Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը Կիպրոսում գրանված ընկերություն է, որի վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերերն են Չժե Չժանգը և Կոնստանտին Սոկոլովը։ Հաշվի առնելով Հայաստանի համար «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ռազմավարական նշանակությունը՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ»-ը բաժնետոմսերի 20%-ը փոխանցեց Հայաստանի Հանրապետությանը` անհատույց[8]։ 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է[9]։

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն (ԿՍՊ)

խմբագրել

Հիմնադրման օրվանից, Վիվա-ՄՏՍ-ի բոլոր աշխատակիցների համար կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (ԿՍՊ) եղել և մնում է ոչ միայն հայեցակարգ, այլև՝ ամենօրյա գործելակերպ[10]։ Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին ընկերությունն է, որը ներկայացրել և կիրառել է ԿՍՊ-ն՝ որպես կառավարման մոդել և առաջին օպերատորն է, որն առաջնորդվում է սոցիալական պատասխանատվության միջազգային՝ ISO 26000 ուղեցույցներով։

Գործունեության ընթացքում, ԿՍՊ ռազմավարության շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ն ավելի քան 29 միլիարդ դրամ է հատկացրել Հայաստանում սոցիալական ներդրումներ իրականացնելու նպատակով՝ հետևյալ ոլորտների բարելավման և կայուն զարգացման ուղղությամբ.

  • աջակցություն՝ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի, ներառյալ՝ ստարթափների զարգացմանը[11],
  • առողջապահություն[12],
  • մշակույթ[13],
  • կրթություն[14],
  • սպորտ[15],
  • շրջակա միջավայր[16],
  • խմելու և ոռոգման ջրագծեր, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում[17],
  • բնակարանաշինություն, ներառյալ՝ սահմանամերձ համայնքներում[18],
  • այլընտրանքային էներգիայով սնվող՝ ջեռուցման ու լուսավորման LED համակարգեր[19],
  • կամավորություն,
  • հատուկ կարիքներով երեխաներ[20],
  • բնակարանների տրամադրում աղետի գոտու անտուն ընտանիքներին[21]։

2017-ին Վիվա-ՄՏՍ-ը մուտք է գործում  B2B ֆիքսված կապի շուկա[22]։ Ընկերությունը ներկայում տրամադրում է ֆիքսված VoIP ծառայություններ, ֆիքսված լայնաշերտ ինտերնետ և տվյալների փոխանցում, համատեղակայում և կապուղիների տրամադրում։ Վիվա-ՄՏՍ-ի կողմից լայնաշերտ ինտերնետի մատակարար, օպտիկամանրաթելային սեփական ցանց ու տեխնոլոգիական հզորություններ, ինչպես նաև բաժանորդային զգալի բազա ունեցող «ADC» ընկերության ակտիվների ձեռքբերումը Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն գործարքներից էր։ Արդյունքում՝ Վիվա-ՄՏՍ-ը զգալիորեն ընդլայնել է լայնաշերտ ֆիքսված ինտերնետի ու հարակից ծառայություններից օգտվող իր բաժանորդների բազան, որը ներառում է իրավաբանական անձանց՝ մասնավոր/կորպորատիվ սեկտորի ընկերություններ, պետական ու համայնքային կառույցներ։

2018 թվականին ընկերությունը հզորացրել է ամպային ենթակառուցվածքներն ու ներկայացրել #CloudMTS[23]՝ ծառայությունը։

ՄոբիԴրամ

խմբագրել

2012 թվականին Վիվա-ՄՏՍ-ը թողարկեց«ՄոբիԴրամ» էլեկտրոնային դրամապանակը, իսկ 2016 թվականին՝ նաև «ՄոբիԴրամ» բջջային հավելվածը` հաճախորդին հնարավորություն տալով կատարել անհպում ապահով վճարումներ՝ սմարթֆոնի միջոցով։ Այսօր Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութում ցանկացած սարք գնելիս վճարումը նույնպես կարելի է կատարել ՄոբիԴրամ-ով[24]։

Տես նաև

խմբագրել

Հայաստանի ինտերնետ պրովայդերների ցուցակ

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Iravaban.net. ««Վիվա-ՄՏՍ»-ը՝ այսուհետ «Վիվա Արմենիա»».
  2. Վիվա Սելը սկսեց շահագործել 4G կապը Արխիվացված 2012-06-04 Wayback Machine(ռուս.)
  3. LLC, Helix Consulting. «Վիվա-ՄՏՍ-ը Հայաստանում առաջին անգամ 5G գործարկել է ապրիլի 6-ին». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. Հայաստանի առաջատար ինտերնետ պրովայդերները. ամառ 2012
  5. Civilnet (2020 թ․ հունվարի 20). ««ՎիվաՍել-ՄՏՍ»-ում բաժնետերեր են փոխվել. Ֆատուշ եղբայրների բաժնեմասը՝ MTS-ին». CIVILNET. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «ՊԵԿ-ը հրապարակել է 2022 թվականի 1000 խոշոր հարկատուների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  7. Technologies, Peyotto. «Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել». 1in.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. «Վիվա-ՄՏՍ-ի բաժնետերը փոխվել է. ընկերությունը նոր ձեռքբերումներ կարձանագրի».
  9. «Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է. «Վիվա Արմենիա» ՓԲԸ».
  10. Limited, Clover Media (2019 թ․ մարտի 29). «Տարվա առաջնորդ՝ ԿՍՊ ոլորտում. ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը դարձել է «Մերկուրի»-ի մրցանակակիր». b24.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. Limited, Clover Media (2021 թ․ նոյեմբերի 17). «Վիվա-ՄՏՍ. ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020թ․ դափնեկիրն է Սինոփսիսի նախագահ Դր․ Չի-Ֆուն Չանը». b24.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Չինարիում ատամնաբուժական անվճար ծառայություն կկմատուցվի». iTel.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  13. Limited, Clover Media (2019 թ․ հուլիսի 8). «ՎիվաՍել-ՄՏՍ. Մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնը». b24.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. «Arminfo: ՎիվաՍել-ՄՏՍ. Անվճար Wi-Fi կապ մոտ 60 հաստատությունում և 10-ից ավելի միանգամյա և ամենամյա միջոցառումների ընթացքում». arminfo.info (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  15. Limited, Clover Media (2014 թ․ հուլիսի 17). «ՎիվաՍել-ՄՏՍ. Հայաստանում մեկնարկում է նետաձգության Եվրոպայի առաջնությունը». b24.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. «ՎԻՎԱ-ՄՏՍ». Իմ անտառ Հայաստան. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  17. «Գնիշիկում նոր ջրընդունիչ է գործարկվել (ֆոտո)». news.am. 2023 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  18. «Վիվա-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի բնակարանաշինության ծրագրի շրջանակում հերթական կիսակառույցը տուն է դարձել». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  19. «Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ. Վիվա-ՄՏՍ». news.am. 2023 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  20. «Թիրախային աջակցությունը Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում (ֆոտո)». news.am. 2023 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  21. ««ՎիվաՍել-ՄՏՍե-ը աղետի գոտու բնակիչների համար այս տարի եւս նախատեսում է բնակարնների հատկացման ծրագիր իրականացնել». armenpress.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  22. «Վիվա-ՄՏՍ-ի թվային B2B ծառայությունները կայուն աճ են գրանցել». Times.am (անգլերեն). 2023 թ․ հունիսի 9. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  23. «#CloudMTS #այբ #բեն #գիմ. մեծ զեղչ ամպային ենթակառուցվածքների ծառայությունների համար». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 1-ին.
  24. «Վիվա-ՄՏՍ-ը դարձավ 18 տարեկան. լավագույնն առջևում է». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.