Օքսնարդ
Օքսնարդ (անգլ.՝ Oxnard), քաղաք ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Վենտուրա շրջանում։ Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ ունի 192.997 բնակիչ[2][3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Օքսնարդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Վենտուրա շրջան | |
Մակերես | 101,547739 կմ² | |
ԲԾՄ | 52 ֆուտ | |
Բնակչություն | ▲202 063 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | PDT?, UTC-8 և UTC-7 | |
Հեռախոսային կոդ | 805 | |
Փոստային դասիչ | 93030, 93030, 93031, 93032, 93033, 93034, 93035 և 93036 | |
Պաշտոնական կայք | oxnard.gov(անգլ.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՄինչև սպիտակամորթ բնակիչների հայտնվելը ժամանակակից Օքսնարդի տարածքում բնակվում էր հնդկացիական չումաշի ցեղը։ Առաջին եվրոպացին, որ ոտք է դրել այս կողմերում, իսպանացի կոնկիստադոր Խուան Ռոդրիգես Կաբրիլյոն է (1542)[4]։ Կաբրիլյոյի և տեղի բնակիչների միջև զինված ընդհարում է եղել, որի ժամանակ Կաբրիլյոն մահացու վիրավորվել է[5]։ Հետագայում` իսպանական գաղութատիրական շրջանում, ներկայիս Օքսնարդի տարածքը տրվել է սուրբ Բուենավետուրայի միսիոներական կազմակերպությանը[6]։
1897 թվականին տեղի ռանչոյի սեփականատերերը` Ալբերտ Մոլհարդտը և Յոհանես Բորչարդը, որոշում են շաքարի արտադրություն կազմակերպել[7][8]։ Նրանց համաձայնությամբ Հենրի Օքսնարդը և նրա երեք եղբայրները կառուցում են շաքարի ճակնդեղի մշակման գործարան, որտեղ աշխատում էին միայն ամերիկացիներ, ինչպես նաև Չինաստանից, Ճապոնիայից և Մեքսիկայից արտագաղթածներ։
Արտադրությունն աստիճանաբար ընդարձակվում էր, բնակիչներն էլ սկսում են աճեցնել գարի և լոբազգիներ[7]։ Քաղաքի հիմնումից ոչ շատ ժամանակ անց` 1903 թվականին, քաղաքում բացվում են ռեստորաններ, սալոններ[4][8]։ Նույն թվականին քաղաքում ստեղծվում է տեղի ոստիկանությունը[8]։ 1907 թվականին բացվում է քաղաքային առաջին հանրային գրադարանը։ Գրադարանի շենքը ներկայում պատմության հուշարձան է համարվում։
Քաղաքն արագ սկսել է զարգանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. Օքսնարդի տարածքում կառուցվում են ռազմածովային բազաներ։ Պատերազմի ավարտից հետո քաղաքում սկսում են զարգանալ էլեկտրոնային, աերոտիեզերական և արդյունաբերական այլ ճյուղեր[7]։
Աշխարհագրություն
խմբագրելՔաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին։ Քաղաքի շրջակա հողերը բարեբեր են։ Առվակների, ճահիճների, ափերի հետ տարածքը ներառում է անտառային ֆիտոցենոզ։ Այստեղ աճում են հազվագյուտ, անհետացող բուսատեսակներ[9]։
Կլիմա
խմբագրելՕքսնարդի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 94 (34) |
90 (32) |
94 (34) |
98 (37) |
98 (37) |
93 (34) |
94 (34) |
96 (36) |
101 (38) |
101 (38) |
98 (37) |
93 (34) |
101 (38) |
Միջին բարձր °F (°C) | 65.5 (18.6) |
65.3 (18.5) |
65.8 (18.8) |
68.8 (20.4) |
71.1 (21.7) |
72.5 (22.5) |
75.9 (24.4) |
76.8 (24.9) |
76.6 (24.8) |
73.5 (23.1) |
70.3 (21.3) |
65.5 (18.6) |
70.63 (21.47) |
Միջին ցածր °F (°C) | 43.2 (6.2) |
42.2 (5.7) |
46.6 (8.1) |
47.9 (8.8) |
51.7 (10.9) |
56.2 (13.4) |
58.0 (14.4) |
58.5 (14.7) |
57.0 (13.9) |
52.7 (11.5) |
46.7 (8.2) |
42.1 (5.6) |
50.23 (10.12) |
Ռեկորդային ցածր °F (°C) | 25 (−4) |
30 (−1) |
30 (−1) |
33 (1) |
36 (2) |
42 (6) |
46 (8) |
49 (9) |
43 (6) |
35 (2) |
31 (−1) |
27 (−3) |
25 (−4) |
Տեղումներ դյույմ (մմ) | 3.47 (88.1) |
3.71 (94.2) |
2.65 (67.3) |
0.79 (20.1) |
0.31 (7.9) |
0.05 (1.3) |
0.02 (0.5) |
0.04 (1) |
0.18 (4.6) |
0.63 (16) |
1.31 (33.3) |
2.06 (52.3) |
15.22 (386.6) |
աղբյուր: NOAA[10][11] |
Տնտեսություն և կյանքի մակարդակ
խմբագրելՔաղաքը տնտեսապես զարգացած է` շնորհիվ մի քանի գործոնների։ Այստեղ իր դերն է խաղում Օքսնարդի աշխարհագրական դիրքը. այն գտնվում է տնտեսական ու արդյունաբերական այնպիսի խոշոր կենտրոնի մոտ, ինչպիսին է Լոս Անջելեսը։ Քաղաքը մոտ է Խաղաղ օվկիանոսին. քաղաքում կա խոշոր նավահանգիստ[12]։ Օքսնարդում լավ զարգացած են տնտեսական, արդյունաբերական և գիտության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են բիոտեխնոլոգիան, առողջապահությունը, կրթությունը, ագրոարդյունաբերությունը[13]։ Օքսնարդում կյանքի մակարդակը բարձր է։ Օքսնարդում կյանքի մակարդակը 2009 թվականին միջինամերիկյան ցուցանիշի նկատմամբ 120 % է[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ «State Population Report» (PDF) (անգլերեն). Department of Finance. 1 May, 2007. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Demographics» (անգլերեն). City of Oxnard. 13 Jan, 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 4,0 4,1 «A Brief History of Oxnard» (անգլերեն). Oxnard Public Library. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ António Gonçalves (2002). «Cabrilho, João Rodrigues» (պորտուգալերեն). Navegações Portuguesas. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Mission History» (անգլերեն). San Buenaventura Mission, Ventura, California. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 «History of Oxnard» (անգլերեն). www.visitoxnard.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «History of Oxnard & The Oxnard Police Department» (անգլերեն). City of Oxnard, California - Oxnard Police Department. 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «National Collection of Imperiled Plants» (անգլերեն). Center for Plant Conservation. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «NOWData - NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված է օրիգինալից 2015-07-11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «CA Camarillo AP». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Oxnard : California» (անգլերեն). TopRetirements.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Economic Development Corporation» (անգլերեն). City of Oxnard. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Oxnard Economic Outlook» (անգլերեն). Moody's Analytics. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
Գրականություն
խմբագրել- Jeffrey Wayne Maulhardt. Oxnard: 1867-1940. — Arcadia Publishing, 2004. — (Images of America). — ISBN 0-7385-2930-3
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսնարդ» հոդվածին։ |