Օրշադ օշարակ
Օրշադ օշարակը քաղցր օշարակ է՝ պատրաստված նշից, շաքարից, վարդաջրից կամ նարնջի ծաղկի ջրից։ Սկզբնապես այն պատրաստել են գարու և նշի աղացած խառնուրդից։ Օշարակն ունի ընդգծված նշի համ և օգտագործվում է կոկտեյլների պատրաստման մեջ։ Օրշադ օշարակը կարևոր բաղադրիչ է Մաի Տաի և մի շարք այլ կոկտեյլների համար[1][2][3]։
Օրշադ օշարակ | |
---|---|
Ենթատեսակ | օշարակ |
Orgeat syrup Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելՕրշադի մի վաղ բաղադրություն գտնվել է մի «Անգլիական և ավստրալական խոհանոցային գրքում»[4]։
Դառը նուշը, որպես կանոն, պարունակում է բուսական ցիանիդ և մեծ քանակությամբ ընդունելիս կարող է մահացու լինել[5]։ Այս պատճառով ժամանակակից օշարակները պատրաստում են միայն քաղցր նշից։ Այդպիսի օշարակային արտադրանքները ցիանական թթվի նշանակալի քանակ չեն պարունակում, ուստի լայն սպառման համար համարվում են անվտանգ, միայն թե մարդը ալերգիկ չլինի[6]։
Բառի ծագումը
խմբագրելՕրշադ բառը (/ɔːrˈʒɑː, ˈɔːrdʒiət/) ծագել է լատիներեն hordeaceus 'բառից՝ գարուց պատրաստված, թեև ֆրանսերենում գարին orge-ն է։ Կատալաներեն գարի բառը orxata-ն է, որից էլ ծագել է իսպաներեն օրչատա ըմպելիքների անունը։ Այս երկու բառերի ծագումը նույնն է, թեև այսօր դրանք ընդհանուր բան իրար հետ չունեն և դրանցից ոչ մեկը չի ստացվում գարուց։
Տարածաշրջանային գործածություն
խմբագրելԹունիսում և Լիբիայում նմանատիպ օշարակի տարբերակը՝ ռոզատա անվամբ, սովորաբար մատուցվում է որպես զովացուցիչ՝ հարսանեկան և նշանադրության խնջույքներին՝ ի նշան ուրախության և մաքրության, քանի որ ըմպելիքը սպիտակ է և ունի ծաղկային հաճելի բույր։ Այն տարբեր համեր է ունենում, ինչպես ավանդական նուշի համ, այնպես էլ բանանի, մանգոյի և պիստակի։ Սուրինամում «օրշադե» անունով մի նմանատիպ օշարակ կա՝ պատրաստված շաքարով ու քաղցր և դառը նշով։ Մալթայում ռուշատա օշարակը պատրաստվում է վանիլի բնահյութից և կարող է պարունակել մեխակ և դարչին[7]։ Կիպրոսում և հունական Քիոս և Նիսիրոս կղզիներում նմանատիպ օշարակը հայտնի է սումադա անվամբ։ Սումադան ունի հնագույն պատմություն Կիպրոսում՝ սկսած հռոմեական ժամանակաշրջանից։ Այն, որպես էկզոտիկ ըմպելիք, Կիպրոսի Պետրոս Առաջին թագավորի կողմից մատուցվել է Կազիմիր III Մեծին՝ 1364 թվականին Լեհաստանում կազմակերպված Կրակովի կոնգրեսի ժամանակ[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «In honor of orgeat». alcoholprofessor.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Upgrade your orgeat». nationalpost.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ «Tiki cocktail history basics». drinks.seriouseats.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Abbott, Edward (1864). [h://archive.org/details/b21505524 The English and Australian Cookery Book].
- ↑ «What are bitter almonds». thespruceeats.com. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
- ↑ Chaouali N, Gana I, Dorra A, Khelifi F, Nouioui A, Masri W, Belwaer I, Ghorbel H, Hedhili A (2013). «Potential Toxic Levels of Cyanide in Almonds (Prunus amygdalus), Apricot Kernels (Prunus armeniaca), and Almond Syrup». ISRN Toxicol. 2013 (19 September): 610648. doi:10.1155/2013/610648. PMC 3793392. PMID 24171123.
- ↑ Georgina Lawrence. «Ruġġata tal-lewż». ILoveFood.com.mt. Վերցված է 2012 թ․ մարտի 20-ին.
- ↑ Maria Dembinska and William Woys Weaver, Food and Drink in Medieval Poland (Philadelphia: University of Pennsylvania Press, 1999) p.41