Օտտո Նագել (գերմ.՝ Otto Nagel, սեպտեմբերի 27, 1894(1894-09-27)[1][2][3][…], Wedding, Միտտե, Բեռլին, Գերմանական կայսրություն - հուլիսի 12, 1967(1967-07-12)[4][1][3][…], Biesdorf, Մարցան Հելերսդորֆ, Բեռլին, Արևելյան Գերմանիա[5]), գերմանացի նկարիչ և գրաֆիկ, ԳԴՀ-ի ամենահայտնի նկարիչներից մեկը, Գերմանիայի արվեստի ակադեմիայի (ԳԴՀ) կազմակերպիչը և ղեկավարը, քաղաքային բնանկարի և ժանրային տեսարանների վարպետ։ Առավել հայտնի է Բեռլինին նվիրված իր նկարներով։

Օտտո Նագել
գերմ.՝ Otto Nagel
Ծնվել էսեպտեմբերի 27, 1894(1894-09-27)[1][2][3][…]
ԾննդավայրWedding, Միտտե, Բեռլին, Գերմանական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 12, 1967(1967-07-12)[4][1][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրBiesdorf, Մարցան Հելերսդորֆ, Բեռլին, Արևելյան Գերմանիա[5]
Քաղաքացիություն Արևելյան Գերմանիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, նկարիչ և գծանկարիչ
Ժանրբնանկար
Պարգևներ
ՊաշտոնԳԴՀ Ժողովրդային պալատի անդամ և նախագահ
ԿուսակցությունԳերմանական սոցիալիստական միասնական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
 Otto Nagel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Օտտո Նագելը ծնվել է Բեռլինի Վեդդինգ շրջանում, սոցիալ-դեմոկրատական շարժման մասնակից հյուսնի ընտանիքում։ Հետագա ամբողջ կյանքում ունեցել է ձախամետ քաղաքական հայացքներ։ «Ժողովրդական» դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է խճանկարի և վիտրաժային արվեստի դպրոց, սակայն կարելի է ասել, որ նկարչություն նա ինքնուրույն է սովորել։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Նագելը հայտնվել է զինվորական ծառայությունից խուսափողների համար նախատեսված տուգանային ճամբարում։ 1919 թվականին նա ստեղծել է յուղաներկով իր առաջին նկարն Ավգուստ Մակեի ստեղծագործության ազդեցությամբ։ Նույն ժամանակահատվածում Նագելը դարձել է Գերմանիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ 1922 թվականին նա Էրվին Պիսկատորի հետ համատեղ կազմակերպել է Նկարիչների օգնության միությունը։

1925 թվականին Օտտո Նագելն ամուսնացել է ռուս երգչուհի, դերասանուհի Վալենտինա (Վալլի) Նիկիտինայի հետ[6]։

1933 թվականին Նագելին ընտրել են Նկարիչների համագերմանական միության նախագահ, սակայն դրանից գրեթե անմիջապես հետո այդ կազմակերպությունը լուծարվել է իշխանության եկած նացիստների կողմից։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նագելը նախ ապրել է Պոտսդամի մոտ, իսկ 1950 թվականից՝ Արևելյան Բեռլինում։

1950 թվականին Նագելին շնորհվել է ԳԴՀ Ազգային մրցանակ։ Նույն թվականին նա մասնակցել է Բեռլինի Գերմանական արվեստի ակադեմիայի ստեղծմանը։ 1956-1962 թվականներին նա զբաղեցրել է ակադեմիայի նախագահի պաշտոնը։

Օտտո Նագելը մահացել է 1967 թվականի հուլիսի 12-ին Բեռլինի Բիսդորֆ թաղամասում։

Մատենագիտություն խմբագրել

  • Leben und Werk (Geleitwort von М. Schroeder). B., 1952.
  • Отто Нагель. Кете Кольвиц. М.: Изобразительное искусство, 1971

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Otto Nagel (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Нагель Отто // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118586300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. Bernd-Rainer Barth. «Nagel, Otto * 27.9.1894, † 12.7.1967 Maler, Präsident der Deutschen Akademie der Künste». Bundesstiftung zur Aufarbeitung der SED-Diktatur: Biographische Datenbanken. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.

Գրականություն խմբագրել

  • Марченко Е., Отто Нагель, М., 1960.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օտտո Նագել» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 139