Օտա Ամատունի
Օտա Ամատունի (3-րդ դար - 4-րդ դար), հայ նախարար, Հայոց հազարապետ (287-320-ական թթ․), Վահան Ամատունու հայրը, Ամատունիների նախարարական տոհմից[1][2]։
Օտա Ամատունի | ||
| ||
---|---|---|
մոտ 280 - 320-ականներ | ||
Հաջորդող | Վահան Ամատունի | |
| ||
287 - 320-ականներ | ||
Մասնագիտություն՝ | Հազարապետ | |
Ծննդյան օր | 3-րդ դար | |
Վախճանի օր | 4-րդ դար | |
Դինաստիա | Ամատունիներ | |
Քաղաքացիություն | Մեծ Հայք | |
Զավակներ | Վահան Ամատունի |
Կենսագրություն
խմբագրելՕտա Ամատունու ժառանգական կալվածքները Վասպուրական աշխարհի Արտազ և Ճվաշռոտ գավառներն էին, որոնք, ընդհանուր կոչվում էին նաև Ամատունիք գավառ[2]։ Նրա կինը Սլկունիների տոհմից էր։ Խոսրով Բ Մեծի սպանությունից հետո մինչև Տրդատ Գ Մեծի գահակալությունը, Շապուհ Ա-ի կոտարծից փախցրել և խնամել է Խոսրով Բ-ի դստերը՝ Խոսրովիդուխտին։ Նրան տարել էր Մեծ Հայքի արևմտյան մասը, Բարձր Հայք աշխարհի Դարանաղի գավառի Անի-Կամախ ամրոցը, որտեղ գտնվում էր հայ Արշակունիների թագավորական դամբարանը[2]։ Ավելի ուշ, Շապուհի Ա-ի որդի և «Մեծ Հայքի թագավոր» Որմիզդ-Արտաշիրը հարքունիս է գրավում լքված Ամատունիք գավառը, իսկ հետագայում, Մեծ Հայքի գահին բազմած Շապուհ Ա-ի մյուս որդի Ներսեհը գավառը դարձնում է իր կենտրոնը։ Ենթադրվում է, որ հնագույն Շավարշանի տեղում Ներսեհը հիմնում է Ներսեհապատ ավանը[2]։
Երբ Տրդատ Գ-ն հաստատվում է գահին, Օտա Ամատունուն նշանակում է հայոց հազարապետ և ավագ նախարար[1]։
Օտա Ամատունին սպանվել է ապստամբ Սղուկ Սլկունու ձեռքով[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 5, Ցուցակ 1, Էջ 243-244․
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Հայ Ժողովրդի պատմություն», Հատոր Բ, Երևան, 1984, հատոր 2, էջ 48․