Օվրե Պասվիկ ազգային պարկ

Օվրե Պասվիկ ազգային պարկ (նորվ.՝ Øvre Pasvik nasjonalpark), բնության պահպանվող տարածք Նորվեգիայում։ Գտնվում է Ֆինմարք ֆյուլքեի Սյոր-Վարանգեր կոմունայում։ Ռուսաստանին ամենամոտ գտնվող նորվեգական ազգային պարկն է։ Պարկի տարածքը հիմնականում պատված է փշատերև անտառներով, ցածրադիր բլուրներով, ինչպես նաև ճահիճներով։ Պարկի հիմնադրվել է 1970 թվականին 63 կմ² մակերեսով։ 2003 թվականին այն ընդլայնվել է մինչև 119 կմ²։

Օվրե Պասվիկ ազգային պարկ
նորվ.՝ Øvre Pasvik nasjonalpark
Տեսակազգային պարկ
Երկիր Նորվեգիա[1]
ՎարչատարածքՍյոր-Վարանգեր
Հիմնվել էփետրվարի 6, 1970
Մակերես179
ԿառավարումՆորվեգիայի բնօգտագործման վարչություն
Օվրե Պասվիկ ազգային պարկը գտնվում է Նորվեգիաում
Օվրե Պասվիկ ազգային պարկ
Օվրե Պասվիկ ազգային պարկը գտնվում է Երկիրում
Օվրե Պասվիկ ազգային պարկ

Ազգային պարկը տայգայի տարածքի մեջ է գտնվում, որը տարածվում է նաև հարևան Ռուսաստանում և Ֆինլանդիայում։ 1992 թվականին սահմանի ռուսական կողմում ևս ստեղծվեց Օվրե Պասվիկ ազգային պարկի կրկնօրինակը։ Ֆինլանդիայի հատվածում տայգայի շարունակության հիման վրա 1991 թվականին ձևավորվեց Վյատսյարի արգելոցը։

Ֆլորա և ֆաունա

խմբագրել

Օվրե Պասվիկ ազգային պարկում գերակշռում են սոճու անտառները, որտեղ կան մեծ թվով ընկած և մեռած ծառեր։ Ճահճային լանդշաֆտում աճում են ավելի քանի 190 բուսատեսակ, որոնցից շատերը բնորոշ եյ միայն տվյալ տարածքին։ Պացոկի գետի ավազանում բնակվում է գորշ արջերի մեծ պոպուլյացիա։ Օվրե Պասվիկում կարելի է հանդիպել կուղխ, ջրարջանման շուն, լուսան, ինչպես նաև այնպիսի հազվադեպ կենդանատեսակներ, ինչպիսիք են միջին ատամնափորիկը և լեմինգը։

Զբոսաշրջություն և հանգիստ

խմբագրել

Համաձայն ազգային պարկի կանոնադրության՝ պահպանվող տարածքում որսորդությունը խստիվ արգելվում է։ Սակայն թույլատրվում է ձկնորսությունը, քայլարշավային տուրիզմը և բոլոր տեսակի դահուկային սպորտաձևերը։ Հատկապես գրավիչ է դեպի Գրենսեֆոսի ոլորաններ տանող քայլարշավային երթուղին, որը գտնվում է Սյոր-Վարանգեր կոմունայի հարավ-արևելքում։ Այդտեղով է անցնում նաև նորվեգառուսական պետական սահմանը։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օվրե Պասվիկ ազգային պարկ» հոդվածին։