Օսնե Սեյերսթադ

նորվեգացի լրագրող և գրող

Օսնե Սեյերսթադ (նորվ.՝ Åsne Seierstad, փետրվարի 10, 1970(1970-02-10)[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4] և Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5]), նորվեգացի հայտնի լրագրող և գրող։

Օսնե Սեյերսթադ
նորվ.՝ Åsne Seierstad
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1970(1970-02-10)[1][2][3] (54 տարեկան)
ԾննդավայրՕսլո, Նորվեգիա[4] կամ Լիլեհամեր, Օպլանդ, Նորվեգիա[5]
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Գիտական աստիճանCand.mag.?
ԵրկերThe Bookseller of Kabul?
Մասնագիտությունլրագրող և գրող
Ծնողներհայր՝ Dag Seierstad?, մայր՝ Frøydis Guldahl?
Պարգևներ և
մրցանակներ
 Åsne Seierstad Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Օսնե Սեյերսթադը ավարտել է Օսլոյի համալսարանը, որտեղ սովորել է ռուսերեն և իսպաներեն, ինչպես նաև փիլիսոփայության պատմություն։ 1993- 1996 թվականներին Ռուսաստանում, որպես թղթակից, աշխատել է Arbeiderbladet թերթում։ Առաջին չեչենական պատերազմի ժամանակ այցելել է Չեչնիա։ 1997 թվականին, որպես թղթակից, աշխատել է Չինաստանում։ 1998- 2000-ական թվականներին եղել է նորվեգական հեռուստաընկերության թղթակիցը Սերբիայում։ Բոսնիական պատերազմի ժամանակ մեկնաբանել է Կոսովոյում տեղի ունեցող իրադարձությունները։

2001- 2002 թվականներին, որպես թղթակից, աշխատել է Աֆղանստանում։ Որոշ ժամանակ բնակվել է աֆղանական մի ընտանիքում, որից հետո գրել է «Քաբուլցի գրավաճառը» գիրքը։ Վերջինս դարձել է միջազգային բեսթսելլեր։

2003 թվականին երեք ամիս անց է կացրել Իրաքում, մեկնաբանել Կոալիցիոն ուժերի մուտքը Իրաք։ Այս իրադարձություններից հետո գրել է «101 օր։ Բաղդադի օրագիր»։

2006 թվականին նա նորից այցելել է Չեչնիա, որից հետո հրապարակել իր «Գռոզնիի հրեշտակը. մոռացված պատերազմի որբերը» գիրքը։

Ներկայումս ապրում և գործունեություն է ծավալում Օսլոյում։

Արժանացել է նորվեգական լրագրողական մի քանի մրցանակների։

  • Հետահայացք դեպի աշխարհ. Սերբիայի դիմանկարը (2000, վերահրատարակվել է 2004 թվականին)
  • Քաբուլցի գրավաճառը (2003)
  • 101 օր։ Բաղդադի օրագիր (2005)
  • Գռոզնիի հրեշտակը. մոռացված պատերազմի որբերը (2007)

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսնե Սեյերսթադ» հոդվածին։