Բացել գլխավոր ցանկը

Օսկար Իխուելոս (անգլ.՝ Oscar Hijuelos, օգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][4], Նյու Յորք շրջան, Նյու Յորք - հոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[5][1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), նորագույն ժամանակների ամերիկացի գրող, «Գեղարվեստական արձակ» անվանակարգում Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր

Օսկար Իխուելոս
Hijuelos.jpg
Ծննդյան անունանգլ.՝ Oscar Jerome Hijuelos
Ծնվել էօգոստոսի 24, 1951(1951-08-24)[1][2][3][4]
ԾննդավայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք
Վախճանվել էհոկտեմբերի 12, 2013(2013-10-12)[5][1][2][3][4] (62 տարեկանում)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՆյու Յորք քաղաքի քոլեջ և Lehman College?
Ուշագրավ աշխատանքներThe Mambo Kings Play Songs of Love?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրԴյուկի համալսարան և Հոֆստրա համալսարան
ՊարգևներՊուլիտցերյան մրցանակ գեղարվեստական արձակի բնագավառում Հռոմի մրցանակ և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

ԿենսագրությունԽմբագրել

Ծագումով կուբացի է: Ծնվել է Նյու Յորքի Մորնինգսայթ Հայթս թաղամասում: Մանուկ հասակում հիվանդության պատճառով շուրջ մեկ տարի Քոնեքթիքութի հիվանդանոցում բուժվելիս կտրված է եղել ընտանիքից և գրեթե իսպառ մոռացել է իր ծնողների մայրենի լեզուն՝ իսպաներենը[7][8], անգլերեն վարժ խոսել է սովորել"[9]:

Օսկարը սովորել է նյույորքյան իրենց թաղամասի Corpus Christi դպրոցում[7], ուսումը շարունակել Նյու Յորքի Սիթի քոլեջում, որտեղ գրական վարպետության դասեր է առել Սյուզան Սոնտեգից, Ֆրեդերիկ Թութենից, Դոնալդ Բարթելմից (վերջինս դարձել է ապագա գրողի հովանավորն ու ընկերը[10]), ստացել է արվեստների բակալավրի, ապա՝ նաև մագիստրոսի որակավորում[7] [11]: Դեռ սովորելու տարիներին Օսկարը կատարել է գրական իր առաջին փորձերը. գրել է պատմվածքներ, գովազդային հոլովակների սցենարներ[12]: Իխուելոսի առաջին մեծածավալ արձակ երկը՝ «Մեր տունը վերջին աշխարհում» վեպը, ջերմորեն է ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ գրաքննադատների կողմից, արժանացել արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի «Հռոմ» մրցանակին, իսկ երկրորդ՝ 1989 թվականին լույս ընծայված «Մամբոյի արքաները» վեպի համար1990-ին նրան շնորհվել է հեղինակավոր գրական պարգև՝ Պուլիտցերյան մրցանակ[13][14][15]: Երկու տարի անց՝ 1992 թվականին այդ վեպի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել, որտեղ գլխավոր հերոսներին մարմնավորել են անվանի կինոդերասաններ Արմանդ Ասանտեն ու Անտոնիո Բանդերասը, 2005-ին էլ մյուզիքլ է գրվել ու բենադրվել[9][16]: Վեպը պատմում է ԱՄՆ ներգաղթածների կյանքի, նրանց փորձությունների ու հաջողությունների մասին: Այդ թեման կրկնվում է Իխուելոսի շատ ստեղծագործություններում[16]: New York Times-ում լույս տեսած գրախոսության մեջ ընդգծված է, որ «վեպում հիմնականում իշխում է էլեգիական տոնայնությունը, այն կարծես չեխովյան ողբերգ լինի բաց թողնված հնարավորություններով, չիրականացած երազանքներով կյանքի մասին»[17]:

Օսկար Իխուելոսի ստեղծագործություններն ուսումնասիրած գրականագետներից ոմանք նշում են, որ նրա գործերում նկատվում են Կառլոս Ֆուենտեսի, Խոսե Լեսամա Լիմայի, Գաբրիել Գարսիա Մարկեսի ազդեցության հետքեր:

Իխուելոսը գրական գործունեության հետ մեկտեղ զբաղվել է մանկավարժական աշխատանքով. դասավանդել է Հոֆսթրա և Դյուք համալսարաններում[18][19]:

Անվանի գրողն ու մանկավարժը մահացել է 62 տարեկան հասակում՝ 2013 թվականի հոկտեմբերի 12-ին ինֆարկտից, Մանհեթենի Ռիվրսայդ Փարքում թենիս խաղալիս[20][9]: Թենիսի այդ խաղահրապարակը հետագայում կոչվել է նրա անունով:

ՊարգևներԽմբագրել

1990 թվականին «Գեղարվեստական արձակ» անվանակարգում ստացած Պուլիտցերյան մրցանակից բացի, Օսկար Իխուելոսն արժանացել է գրական այլ պարգևների ևս. Ingram Merrill հիմնադրամի մրցանակ՝ 1983 թ., Հռոմում ամերիկյան ակադեմիայի Հռոմ մրցանակ՝ 1985 թ., «Գրականություն» անվանակարգում «Իսպանական ժառանգություն» հիմնադրամի մրցանակ՝ 2000 թ.[12][21], Luis Leal մրցանակ՝ Chicano/Latino գրականության մեջ ներդրած ավանդի համար՝ 2003 թ.[22]:

ՄատենագրությունԽմբագրել

  • Our House in the Last World (1983)
  • The Mambo Kings Play Songs of Love (1989)
  • The Fourteen Sisters of Emilio Montez O'Brien (1993)
  • Mr. Ives' Christmas (1995)
  • Empress of the Splendid Season (1999)
  • A Simple Habana Melody (from when the world was good) (2002)
  • Dark Dude (2008)
  • Beautiful Maria of My Soul (2010)
  • Thoughts Without Cigarettes: A Memoir (2011)
  • Twain & Stanley Enter Paradise (2015) (ձեռագիրը խմբագրվել ու հրատարակվել է հետմահու)[23]

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Oscar Hijuelos, Cuban-American Writer Who Won Pulitzer, Dies at 62
  6. Скончался лауреат Пулитцеровской премии Оскар Ихуэлос, lenta.ru Կաղապար:Проверено
  7. 7,0 7,1 7,2 Carlson, Lori M.; and Hijuelos, Oscar, Red Hot Salsa : Bilingual Poems on Being Young and Latino in the United States, Macmillan, 2005. 0-8050-7616-6. Cf. Introduction, p.xvi. "Once, while in the fourth grade at Corpus Christi School, I received a Valentine's card that said 'I think you're cute'. ..."
  8. Press Associated (2013-10-14)։ «Pulitzer prize winner Oscar Hijuelos dies at 62»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2017-01-18 
  9. 9,0 9,1 9,2 «Oscar Hijuelos, Cuban-American Writer Who Won Pulitzer, Dies at 62»։ NY Times։ Վերցված է October 13, 2013 
  10. Eder, Richard, "This Cuban-American boy’s life", The Boston Globe, Sunday, June 12, 2011. Review of Thoughts Without Cigarettes.
  11. Eder, Richard, "This Cuban-American boy’s life", The Boston Globe, Sunday, June 12, 2011. Review of Thoughts Without Cigarettes.
  12. 12,0 12,1 Hispanic Heritage Awards: HHA Honorees: 2000: Oscar Hijuelos Archived 2012-03-01 at the Wayback Machine. (accessed October 14, 2013)
  13. Brennan, Elizabeth A.; Clarage, Elizabeth C., Who's who of Pulitzer Prize winners, Greenwood Publishing Group, 1999. Cf. p. 245
  14. Candelaria, Cordelia; Garcia, Peter J.; Aldama, Arturo J., Encyclopedia of Latino popular culture, Greenwood Publishing Group, 2004. Cf. pp.343-345
  15. Биография в Британнике.
  16. 16,0 16,1 BBC News: Cuban-American writer Oscar Hijuelos dies at 62 (accessed October 14, 2013)
  17. New York Times: Books of The Times; Cuban Immigrants in the 50's of Desi and Lucy (accessed October 14, 2013)
  18. "Oscar Hijuelos, Professor of the Practice", Duke University, English Department faculty
  19. «Oscar Hijuelos, ‘Mambo Kings’ author, dies at 62»։ Washington Post։ Վերցված է 2017-01-18 
  20. CTV News: Pulitzer Prize-winning novelist Oscar Hijuelos dies at age 62
  21. «Hispanic Heritage Awards for Literature»։ Hispanic Heritage Foundation։ Վերցված է January 11, 2011 
  22. «Luis Leal Award for Distinction in Chicano/Latino Literature» 
  23. https://www.npr.org/2015/11/03/454236770/twain-stanley-enter-paradise-educates-but-doesnt-entertain-its-readers

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել