Օշինդր բուժիչ

բույսերի տեսակ
Օշինդր բուժիչ
Օշինդր բուժիչ
Օշինդր բուժիչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Artemisiinae
Ցեղ Օշինդր (Artemisia)
Տեսակ Օշինդր բուժիչ (A. abrotanum)
Միջազգային անվանում
Artemisia abrotanum

Օշինդր բուժիչ (լատին․՝ Artemisia abrotanum), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն խմբագրել

Կիսաթուփ է, որն ունի 75-150 սմ բարձրություն և մերկ փայտացող ցողուններ։ Հերթադիր տերևները, որոնք խիտ դասավորված են ուղիղ, վերին մասում ճյուղավոր ցողունի վրա, փետրաձև բաժանված են գծային թելանման մասերի։ Փոքր գնդաձև զամբյուղներում հավաքված են դեղնավուն ծաղիկները, որոնք ճյուղերի վերին հատվածներում առաջացնում են խիտ նեղ հուրանաձև ծաղկաբույլեր։ Զամբյուղներում եզրային ծաղիկները իգական են, մյուսները՝ երկսեռ։ Պտուղը փոքր հարթ սերմիկ է[1]։

Տարածվածություն խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտու չոր վայրերում։ Հանդիպում է Երևանի շրջակայքում, Կոտայքի, Արարատի մարզերում[1]։

Նշանակություն խմբագրել

Վերգետնյա մասը՝ առանց ստորին փայտացող հատվածների, պարունակում է սուր յուրահատուկ հոտով եթերային յուղ (մինչև 0,6 %), որի կազմի մեջ մտնում են ցինեոլ և այլ տերպեններ, դաբաղանյութեր, քլորոգենային թթու, սրճաթթու, խեժ, ալկալոիդ աբրոտանին և այլն։ Չորացրած տերևներն օգտագործում են որպես համեմունք, իսկ եթերային յուղը կիրառում են օծանելիքի արտադրության մեջ և լիկյորներ պատրաստելիս[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր բուժիչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օշինդր բուժիչ» հոդվածին։