Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օնիկ Սահակյան (այլ կիրառումներ)

Օնիկ Արզումանի Սահակյան (հոկտեմբերի 11 (23), 1890[1], Աշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), խորհրդային ռազմական գործիչ, երկրորդ կարգի բանակային կոմիսար, ՌՍԴ(Բ)կ անդամ (1907

Օնիկ Սահակյան
հոկտեմբերի 11 (23), 1890[1] - 1937[1]
ԾննդավայրԱշխաբադ, Անդրկասպյան մարզ, Ռուսական կայսրություն[1]
Կոչում2-րդ կարգի բանակային կոմիսար[1]
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ[1]
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Աշխաբադի քաղաքային գիմնազիայում, որտեղից հեռացվել է 1905 թվականի հունվարին` ինքնակալության դեմ ելույթներին մասնակցելու համար։ Հեղափոխական գործունեության (Միջին Ասիայում և Բաքվում) համար երկու անգամ (1908 թվականին և 1911 թվականին) բանտարկվել է։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության օրերին Կոկանդում մասնակցել է բանվորների և գյուղացիների դեպուտատների խորհուրդների կազմակերպմանը, ստեղծել բանվորական զինված դրուժինա և աջակցել Տաշքենդում խորհրդային օկուպացիային։ 1919 թվականին նշանակվելով Միխայիլ Ֆրունզեի հրամանատարությամբ գործող Թուրքմենական ռազմաճակատի Ռազմահեղափոխական խորհրդի ՌԿ(Բ) կ Կենտկոմի Միջին Ասիայի բյուրոյի լիազոր՝ մասնակցել է Ֆերգանայի ընդդիմադիր ուժերի վերացմանը, Բուխարայի էմիրի զորքերի դեմ մղված մարտերին և Բուխարայի գրավմանը։ 1921 թվականին նշանակվել է Հյուսիսային Կովկասի զինվորական օկրուգի քաղվարչության պետի տեղակալ, ապա՝ պետ և Ռազմահեղափոխական խորհրդի անդամ։ 1922 թվականին մասնակցել է Կուբանի ընդդիմադիր ուժերի դեմ կռիվներին։ Այնուհետև եղել է Լենինգրադի զինորական օկրուգի Ռազմահեղափոխական խորհրդի անդամ և քաղվարչության պետ, Մոսկվայում՝ ԲԳԿԲ ռազմազինման պետի տեղակալ։ 1935 թվականին տեղափոխվել է քաղաքացիական աշխատանքի։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2 շքանշանով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 138.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 138