Օյեմ (ֆր.՝ Oyem), քաղաք Գաբոնում, Վոլե-Նտեմ նահանգի և Վոլե դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Գտնվում է նահանգի հյուսիսում՝ Նտեմ գետի ափին։

Բնակավայր
Օյեմ
Զինանշան

ԵրկիրԳաբոն Գաբոն
ԲԾՄ3000 ֆուտ
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն60 685 մարդ (հոկտեմբերի 1, 2013)[1]
Օյեմ (Գաբոն)##
Օյեմ (Գաբոն)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է մոտ 910 մ բարձրությամբ սարահարթի վրա։ Քաղաքը շրջակա գյուղատնտեսական տարածքների վարչական և տրանսպորտային կենտրոնն է[2]։ Օյեմը գտնվում է Գաբոնի մայրաքաղաք Լիբրևիլից 411 կմ հեռավորության վրա[3]։

Պատմություն խմբագրել

Օյեմն անվանվել է քաղաքի մերձակայքում աճած մեծ ծառի պատվին։ 1990-ականներին Խաղաղության կորպուսի մի քանի կանայք բռնաբարվեցին և սպանվեցին, ինչը կասկածներ առաջացրեց տարածաշրջանի անվտանգության վերաբերյալ։ 2004 թվականի մարտին քաղաքը պաշարել են կատաղած շները, որոնք սպանել են երեք բնակիչների։ Քաղաքի իշխանությունները ստիպված գնդակահարել են 50 թափառող շներին[4]։

2004 թվականի հոկտեմբերին Օյեմը տուժել է ջրի պակասից և էլեկտրաէներգիայի անջատումից։ Նույն թվականի դեկտեմբերին տիֆի բռնկում եղավ, որը տարածվեց Հյուսիսային Գաբոնում[3]։ Օյեմում գրանցվել է մոտ 50 դեպք։

Տնտեսություն խմբագրել

Օյեմում աճեցվող հիմնական մշակաբույսերն են կակաոն և սուրճը։ Դրանք ավտոմոբիլային ճանապարհով առաքվում են Կամերունի, Կրիբիի և Դուալայի նավահանգիստներ, որտեղից արտահանվում են այլ երկրներ։ Այստեղ րտադրում է նաև կաուչուկ և կարտոֆիլ[2]։

Ծառայություններ խմբագրել

Քաղաքն ունի հիվանդանոց, երկու եկեղեցի, գյուղատնտեսական դպրոց, հանրակրթական միջնակարգ դպրոց և մաքսատուն[2]։

Կլիմա խմբագրել

Օյեմի կլիման
Ցուցանիշը Հուն․ Փետ. Մարտ Ապրիլ Մայիս Հունիս Հուլիս Օգոստ․ Սեպ. Հոկ. Նոյ. Դեկ. Տարի
Միջին առավելագույնը, °C 28,6 29,1 29,5 29,4 28,9 27,4 26,0 26,4 27,5 28,2 27,9 28,0 28,0
Միջին ջերմաստիճանը, °C 23,7 24,0 24,1 24,1 23,9 23,0 21,9 22,0 22,9 23,3 23,1 23,1 23,3
Միջին նվազագույնը, °C 18,9 18,8 18,7 18,9 18,8 18,6 17,8 17,6 18,3 18,4 18,3 19,1 18,6
Տեղումների նորման, մմ 77,1 89,6 204,6 208,9 206,9 103,3 38,6 48,6 220,6 338,5 214,2 86,9 1837,8

Աղբյուրը՝ [1],[2]

Ժողովրդագրություն խմբագրել

Տարի Բնակչություն[5]
1993 22 404
2010 40 235
2013 60 685

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gabon. Cities & Urban PlacesCitypopulation.de.
  2. 2,0 2,1 2,2 «Oyem» (անգլերեն). Encyclopædia Britannica. 2008. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  3. 3,0 3,1 Typhoid fever breaks out in northern Gabon(անգլ.) // Asia Africa Intelligence Wire.
  4. Gabonese town slays 50 stray dogs(անգլ.) // Asia Africa Intelligence Wire.
  5. «Oyem» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օյեմ» հոդվածին։