Օյար Վացիետիս (լատիշ․՝ Ojārs Vācietis, նոյեմբերի 13, 1933(1933-11-13)[1][2][3][…], Trapene Parish, Ապեի շրջան, Լատվիա - նոյեմբերի 28, 1983(1983-11-28)[2][3][4], Ռիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), լատվիացի բանաստեղծ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1977)։ Գրող, թարգմանիչ Լյուդմիլա Ազարովայի (1935-2012) ամուսինը։

Օյար Վացիետիս
լատիշ․՝ Ojārs Vācietis
Օյար Վացիետիս.jpg
Ծնվել էնոյեմբերի 13, 1933(1933-11-13)[1][2][3][…]
ԾննդավայրTrapene Parish, Ապեի շրջան, Լատվիա
Վախճանվել էնոյեմբերի 28, 1983(1983-11-28)[2][3][4] (50 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, գրող և թարգմանիչ
Լեզուլատվիերեն[2]
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ
ԱմուսինLudmila Azarova?

ԿենսագրությունԽմբագրել

Օյար Վացիետիսը ծնվել է 1933 թվականին ծառայող Օտո Վացիետիսի ընտանիքում։ Սովորել է Տրապենեի միջնակարգ դպրոցում, այնուհետև՝ Գաույիենայում։ 1949 թվականին՝ դեռևս դպրոցական տարիներին տպագրվել է նրա առաջին բանաստեղծական ծողովածուն («Տրակտորիստ»)։ 1952-1957 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում։ 1958 թվականից աշխատել է տարբեր թերթերում և ամսագրերում (Literatūra un Māksla, Liesma, Draugs), Ռիգայի կինոստուդիայում։ 1960-ական թվականներին իր բանաստեղծություններում նա հարցականի տակ է դրել խորհրդային շատ դոգմաներ, և 1960-1966 թվականներին նրան արգելել են հրապարակել գրքեր։ Այդ ժամանակաշրջանի նրա շատ գործեր առաջին անգամ տպագրվել են Երգող հեղափոխությունից հետո։

Բազմաթիվ բանաստեղծական ժողովածուների հեղինակ է, որոնք թարգմանաբար հրատարակվել են ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, անգլերեն, բուլղարերեն, լեհերեն, գերմաներեն: 1956 թվականին լույս է տեսել նրա «Երկար ճամփաների քամին» (լատիշերեն՝ Tālu ceļu vējš) ժողովածուն, որին հաջորդել են 17 բանաստեղծական ժողովածուներ, այդ թվում 6 մանկական ժողովածու։ 1959 թվականին լույս է տեսել Վացիետիսի «Այն օրերի աչքերով» վիպակը՝ տասնվեցամյա լատիշ դպրոցականի օրագիրը։ «Շնչառություն» (Elpa, 1966) ժողովածուի համար արժանացել է ԼԽՍՀ պետական մրցանակի (1967)։ Ռուսերենից թարգմանել է «Վարպետն ու Մարգարիտան» վեպը։ ՍՄԿԿ անդամ 1966 թվականից[5][6]:

Պարգևներ, մրցանակներԽմբագրել

  • Լատվիայի ԽՍՀ պետական մրցանակ, 1967
  • Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող, 1977

ՄահըԽմբագրել

Մահացել է 1983 թվականի նոյեմբերի 28, Ռիգայում։ Թաղված է Ցարնիկավա գերեզմանատանը։

ՀիշատակԽմբագրել

  • Ռիգայում գործում է Օյար Վացիետիսի անվան թանգարան համանուն փողոցում[7]:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Вациетис Ояр Оттович // Большая советская энциклопедия (рус.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 Энциклопедия Брокгауз (нем.)
  5. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
  6. Ojārs Vācietis
  7. Мемориальный музей Ояра Вациетиса(լատիշ.)

Արտաքին հղումներԽմբագրել