Օհագուրո
Օհագուրո (ճապ.՝ お歯黒, բառացի՝ «սև ատամներ»), ատամները ներկելու ճապոնական ավանդույթ, որը տարածված է եղել մինչ Մեյձիի ժամանակաշրջանը։
Անվանում
խմբագրել«Օհագուրո»՝ տերմին, որն օգտագործվում էր ճապոնական արիստոկրատիայի կողմից։ «Օհագուրոյի» ընթերցումը վերագրվել է նաև հիերոգլիֆներով (ճապ.՝ 鉄漿 տեցուսյո, բառացի «երկաթե հյութ»): Կիոտոյում օհագուրոն անվանել են ֆուսիմիձու (ճապ.՝ 五倍子水, աղտորի) թանաքով ընկույզներից ստացված ջուր[1]։ Ժողովրդի մեջ օհագուրոն կոչում էին (ճապ.՝ 鉄漿付け կանեցուկե, սարքել երկաթյա), (ճապ.՝ 鉄漿付け ցուկեգանե, նույնպես), (ճապ.՝ 歯黒め հագուրոմե, ատամների սևացում)[1]:
Պատմություն
խմբագրելՍովորույթի առաջացման կոնկրետ ժամանակը հայտնի չէ, քանի որ անցյալ ժամանակներում ճապոնացիները ներկում էին ատամները խոտերի և պտուղների հյութերով, սակայն երկաթի օգտագործումը այդ նպատակով ճապոնացիները փոխառել են մայր հողից։
- Կոֆունի ժամանակշրջանում մարդկանց աճյունների վրա և թաղման կավե արձանիկներին արդեն քսում էին օհագուրոն։
- Շան հայ ցզինում խոսվում է «սևատամների երկրի» մասին։ Սան-գո չժիում և Հիսիվաձինտենում այդպես է կոչվում Յամատոն։ Օհագուրոյի մասին հիշատակություններ են առկա արքայազն Գենձիի մասին պատմվածքում։
- 753 թվականին Գանձինը Ճապոնիա բերեց օհագուրոյի խառնուրդի բաղադրատոմսը, այն գտնվում է Սյոսոյինի պահեստատանը՝ Տոդաի-ձի տաճարում։ Գանձինը բարելավեց բաղադրատոմսը, նրա վերափոխված տեսակը տարածվեց ամբողջ երկրով՝ բուդդայական վանականների հսկողության տակ։ Հնարավոր է, որ բուդդայական ծառայողներից էլ օհագուրոյի օգտագործման փորձը մտել է ժողովրդի մեջ։
Հեիանի ժամանակաշրջանի վերջին տարիներին օհագուրոն վերածվել էր երկրորդային սեռական նշանի՝ երկու սեռերի երիտասարդ մարդիկ, ովքեր ծագում էին Տաիրա ազնվական տոհմերից և դրա նմաններից, սևացնում էին ատամները Գեմպուկույի արարողակարգի ժամանակ։ Ատամները սևացնում էին նաև մեծ տաճարների ծառայողները։ Կայսերական ընտանիքում օհագուրոյի արարողակարգը տղաների մոտ ուղեկցվում էր 引眉 (ճապ.՝ խիկիմայո հոնքերի ներկում) և տարածում ուներ մինչև Մեյձիի ժամանակաշրջանի ավարտը[2]։
Մուրոմատիի ժամանակաշրջանում օհագուրոն սովորաբար անում էին մեծահասակները, սակայն Սենգոկույի ժամանակաշրջանի սկզբին զինվորականների աղջիկների ատամները ներկում էին դեռևս 8-10 տարեկանում, որպեսզի ցույց տան նրանց չափահաս լինելը և շատ շուտ նրանց ամուսնացնեն քաղաքական ձեռնտու թեկնածուի հետ։ Արարողությունը անցկացնում էին հարազատները կամ աղջկա խնամակալները, նրանց անվանում էին կանեոյա (ճապ.՝ 鉄漿親 երկաթ+ծնողներ): Որոշ զորապետեր՝ Գո-Հոձյո տոհմից, Տաիրա տահմից, ռազմի դաշտ գնալիս անում էին օհագուրո և կանացի դիմահարդարում, որպեսզի այնտեղ ցույց չտան իրենց տառապանքները։ Նո թատրոնի կանանց, երիտասարդների և երեխաների դիմակները նմանակում են զորապետերի պատկերներ։ Էդոյի ժամանակաշրջանի գալուց հետո օհագուրոն համարյա ամբողջությամբ դուրս եկավ գործածությունից, այն օգտագործում էին միայն կայսերական ընտանիքի անդամները և տղամարդ ազնվականները։ Օհագուրոյով ատամները վատ հոտ ունեն, պահանջվում է դրանք պարբերաբար ներկել, բացի այդ, դրանք սկսել են ասոցացվել ծերության հետ։ Այս պատճառների ազդեցությամբ օհագուրոն սկսեցին անել միայն միջին տարիքի ամուսնացած կանայք, 18-20 տարեկան չամուսնացած կանայք, ինչպես նաև գեյշաները և մարմնավաճառները։ Գյուղական ընտանիքներում օհագուրոն անում էին մացուրիի, հարսանիքի, թաղման և նմանատիպ արարողությունների ժամանակ։ Մանկական հեքիաթներում մնացել են հիշատակություններ այսպիսի օհագուրոների մասին։ 1870 թվականին արձակվեց հրաման, որը կայսերական ընտանիքի անդամներին և ազնվականներին արգելում էր անել օհագուրո։ Հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ժողովրդի մեջ օհագուրոն սկսեց համարվել հնացած։ Մեյձի ժամանակաշրջանի սկզբում օհագուրոյի հայտնիության փոքրիկ բռնկում եղավ, սակայն Տայսյոյի ժամանակաշրջանում սովորույթը գրեթե անհետացավ։ Այսօր օհագուրոն կարելի է հանդիպել միայն ավանդական թատրոնում, կարյուկայում, 1960-ական թվականների պատմական դրամաներում, ֆիլմերում, երբեմն էլ՝ մուցարիի ժամանակ։ Եթե արվում է օհագուրո, ապա ներկում են միայն հոնքերը (անում են հիկիմայու)։
Օհագուրոյի տարածվածությունը տարբեր ժամանակաշրջաններում
խմբագրելkhufg điên
- Հեիանի ժամանակաշրջան
- կայսերական ընտանիքը, ազնվականները, գեմպուկուից հետո ծնված երեխաները, տղամարդիկ և կանայք անկախ իրենց ընտանեկան կարգավիճակից, երեխաներ, ովքեր մասնակցում են բուդդայական թափորներին։
- Տաիրա և Մինամոտո տան անդամները, զինվորականները հաճախ չէին անում օհագուրո։
- Սենգոկույի ժամանակաշրջան
- կայսերական ընտանիքը, ազնվականները, երիտասարդ հարսնացուները, որոնց դեռ վաղ էր ամուսնանալը մանկահասակությամբ։
- Էդոյի ժամանակաշրջան
- կայսերական ընտանիքը, ազնվականները, հարսնացուները քաղաքներում։ Սամուրայական ընտանիքներում կանայք սկսում էին հոնքերը ներկել միայն առաջին երեխայի ծնվելուց հետո, չամուսնացած կանայք՝ 18-20 տարեկանից, յուդձյոն Էդո քաղաքում, Կիոտո և Օսակա շրջաններում, մեծահասակ ամուրիները հոնքերը չէին ներկում, գեյշաները՝ Կիոտոյում և Օսակոյում գեյշաները։
- Այժմեականություն
- օհագուրոն անում են դերասանները, կարյուկայայի աշխատողները, երբեմն՝ մացուրիի մասնակիցները։
Ներկանյութի բաղադրություն
խմբագրելԱտամների համար ներկանյութը բաղկացած է կանեմիձույից (ճապ.՝ 鉄漿水, երկաթյա ջուր), երկաթի լուծույթը մուգ շագանակագույն քացախաթթվի մեջ, որի մեջ ավելացված է վատ հոտ ունեցող ներկանյութ, որը պատրաստված է աղտորի թանաքով ընկույզներից։ Լուծույթը պարունակում է մեծ քանակությամբ տանին։ Գլխավոր բաղադրիչը երկաթի ացետատն է, որը ատամները ներկում է սև։ Ատամները ծածկող թաղանթը կանխարգելում է ատամների փչանալը և ամրացնում է ատամի էմալը։ Անհրաժեշտ էր ներկը քսել ամեն օր։ Եթե հաշվի առնենք, որ Էդոյի ժամանակաշրջանում ատամները սևացնում էր շուրջ 35 միլիոն մարդ, իսկ մեկ ներկելու համար անհրաժեշտ է մեկ մոմմե ներկ (3,75 գրամ), ապա ստացվում է, որ ամեն օր ճապոնացիները օգտագործում էին 20 տոննա ներկ։ Լուծույթը պատրաստելու համար շիկացած ժանգոտած երկաթյա ձողերը տեղադրում էին ջրի և սակեյի խառնուրդի մեջ, որտեղ պահում էին շուրջ մեկ շաբաթ։ Այնուհետև ստացված հեղուկի մեջ ավելացնում էին աղտորի գալլ[3][4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Sen Nakahara, Yoshihisa Shindō: Manners and customs of dentistry in ukiyoe // Ishiyaku Shuppan, 1980
- ↑ 個人ホームページサーバの切り替えメンテナンス中 Արխիվացված 2008-05-19 Wayback Machine
- ↑ Henry Lovejoy Ambler, Around the world dentistry
- ↑ American Academy of the History of Dentistry: Bulletin of the history of dentistry // American Academy of the History of Dentistry, 1986, стр. 92
Արտաքին հղումներ
խմբագրել- Зубы с охагуро и рецепт приготовления настоя
- Охагуро у актёра кабуки
- Майко Саяка(չաշխատող հղում), Кономи, Ититэру с охагуро и причёской сакко.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օհագուրո» հոդվածին։ |