Օլտոն[2] (անգլ.՝ Alton), ԱՄՆ-ի Իլինոյս նահանգում գտնվող քաղաք։ Գտնվում է Միսիսիպի գետի վրա՝ Մադիսոն շրջանում։ 2010 թվականին քաղաքում ապրում էր 27 865 մարդ։ Օլտոնը համարվում է հում նավթի վերամշակման կենտրոն։

Բնակավայր
Օլտոն
անգլ.՝ Alton
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1818 թ.
Մակերես43,345054 կմ², 43,347485 կմ²
ԲԾՄ150 մետր
Բնակչություն25 676 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիUTC-6
Հեռախոսային կոդ+1 618
Փոստային դասիչ62002
Պաշտոնական կայքcityofaltonil.gov(անգլ.)
Օլտոն (ԱՄՆ)##
Օլտոն (ԱՄՆ)

Օլտոնը հիմնադրվել է 1837 թվականին։ Այն դարձել է Աբրահամ Լինքոլնի և Սթիվեն Դուգլասի բանավեճի վայր։ Քաղաքում են գտնվում Ջեյկոբի արվեստի կենտրոնը, երեք պատմական թաղամաս, Օլտոնյան պատմության և արվեստի թանգարանը, Իլայ Լավջոյի հուշարձանը և Օլտոնի ամֆիթատրոնը[3]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Օլտոնը գտնվում է Իլինոյս նահանգի հարավ-արևմուտքում՝ Մեդիսոն շրջանում, Սենթ Լուիսից 25 մղոն հեռու։ ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքն ունի 43,35 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք, որից 7,56%-ը ջուր է։

Բնակչություն խմբագրել

2010 թվականի մարդահամարի տվյալներով Օլտոնի բնակչությունը կազմել է 27 865 մարդ (դրանից 47,8 %-ը՝ տղամարդ, 52,2 %-ը՝ կին), քաղաքում կային 11 734 տնային տնտեսություններ և 6854 ընտանիքներ։

Ռասայական կազմ․ սպիտակամորթներ՝ 68,5 %, աֆրոամերիկացիներ՝ 26,6 %, ծագումով ամերիկացիներ՝ 0,2 %, ասիացիներ՝ 0․5 % և երկու կամ ավելի ռասսայի պատկանողներ՝ 3,7 %[4]։

11734 տնային տնտեսություններից 33,7 %-ը միասին ապրող ամուսնական զույգեր են (11․9 %-ը 18 տարեկանից ցածր տարիքի երեխաներ ունեցող), 19,2 % տնտային տնտեսություններում կանայք ապրում էին առանց ամուսինների, 5,6 %-ում տղամարդիկ ապրում էին առանց կանանց, 41,6 %-ը ընտանիք չէին համարվում։

Բնակչության տարիքային կազմը, ըստ 2010 թվականի մարդահամարի, բաշխվել էր հետևյալ կերպ․ 24,1 %-ը 18 տարեկանից ցածր, 3,9 %-ը 18-ից 21 տարեկան, 58,1 %-ը 21-ից 65 տարեկան և 13,9 %-ը 65 և ավելի տարիքի մարդիկ էին։ Բնակչության միջին տարիքը՝ 36,0 տարեկան։ Յուրաքանչյուր 100 կնոջ Օլտոնում համապատասխանում է 91,6 տղամարդ, ընդ որում յուրաքանչյուր 100 չափահաս կնոջ բաժին է ընկնում 87,1 չափահաս տղամարդ[4]։

2014 թվականին 16 տարեկանից բարձր աշխատունակ 21 650 մարդուց 10 995-ն ուներ աշխատանք։ Միևնույն ժամանակ տղամարդիկ ունեին տարեկան 42 212 դոլար միջին եկամուտ՝ կանանց տարեկան 33 483 դոլար միջին եկամտի դիմաց։ 2014 թվականին ընտանիքի տարեկան միջին եկամուտը կազմում էր 43 874 $, տնային տնտեսություններինը՝ 36 076 $։ Մեկ շնչի հաշվով եկամուտը կազմում էր 20 515 $։ Օլտոնում բնակվող ընտանիքների 19,5 %-ը և ընդհանուր բնակչության 24,5 %-ը մարդահամարի ժամանակ գտնվում էր աղքատության շեմից ցածր վիճակում[4]։

Բնակչության աճի դինամիկան.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 265.
  3. «About Alton». City of Alton. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 «American FactFinder». United States Census Bureau. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլտոն» հոդվածին։