Օլտեն (գերմ.՝ Olten), քաղաք Շվեյցարիայում[3], Աարե գետի ափին։ Զոլոտուրն կանտոնի կազմի մեջ մտնող շրջաններից մեկի վարչական կենտրոնն է։ Երկաթուղային կարևոր հանգույց է, գնացքով Ցյուրիխից, Բեռնից, Բազելից, Լյուցեռնից գտնվում է մոտավորապես հավասար՝ կես ժամվա հեռավորության վրա։ Զբաղեցնում է 11.49 քառակուսի կիլոմետր տարածք։ 2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 18.389 մարդ[4]), որոնց 27.3%-ը օտարերկրացիներ էին[5]։ 1999–ից 2009 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 1.2%.[6]:

Օլտեն
Տեսակmunicipality of Switzerland? և city of Switzerland?
Երկիր Շվեյցարիա[1]
ՎարչատարածքOlten District?
ԲԾՄ396 մետր
Մակերես11,5 կմ² և 11,49 կմ² (2006)[2]
Ջրլիցի ափինԱարե
Քարտեզ
Քարտեզ

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7]

Պատմություն խմբագրել

Քաղաքի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են Մագդալենյան ժամանակաշրջանի (մեզանից մոտավորապես 16.000-14.000 տարի առաջվա) բազմաթիվ արտեֆակտներ, ինչպես նաև միջին ու նոր քարի դարերի մարդկանց գործունեության հետքեր։ Հայտնաբերվել են նաև հին հռոմռական ժամանակների ոչ մեծ բնակավայրի՝ վիկուսի և Աար գետի վրա արդեն իսկ այդ ժամանակներում գցված կամրջի, ինչպես նաև՝ ավելի ուշ կառուցված հռոմեական մեծ ամրոցի ավերակներ, որոնց մերձակայքում էլ հիմնվել է միջնադարյան բնակավայրը։ Պատմական փաստաթղթերում առաջին անգամ այն հիշատակվել է 1201 թվականին՝ որպես Oltun (ուսումնասիրողների կարծիքով այդ անվանումն առաջացել է գալլերեն *Olodunum-ից, որ նշանակել է գետի մոտի բերդ).[8]: 13-րդ դարում եղել է Ֆրոբուրգի կոմսերի սեփականությունը, 1377 թվականին անցել Կիբուրգներին, վերջիններից էլ, յոթ տարի անց՝ Հաբսբուրգներին։ 1407 թվականից գտնվել է Բազելի ենթակայության ներքո, 1411 և 1422 թվականներին հրդեհներից ավերվել և 1426 թվականին վաճառվել Զոլոտուրնին։ Շվեյցարական Համադաշնությանը միացել է երկարատև դիմադրությունից հետո։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Օլտենի մի շարք պատմամշակութային հուշարձաններ ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում, այդ թվում՝ հին հռոմեական վիկուսը, նախապատմական, հին հռոմեական, միջնադարյան և վաղ նորդարյա ժամանակների բնակավայրերի ավերակներն ու պահպանված կառույցները, Աար գետի վրայի փայտե ծածկած կամուրջը, երկաթուղային կայարանը, բնության թանգարանը։ Քաղաքն ամբողջությամբ ներառված է Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[9]։

Պատկերասրահ խմբագրել

Անվանի անձինք խմբագրել

 
Պաուլ Հերման Մյուլլեր
  • Մարտին Դիստելի (1802–1844) - նկարիչ
  • Բեռնարդ Համեր (1822–1907) - քաղաքական գործիչ, Համադաշնության նախագահ 1879-ին և 1889-ին
  • Վերներ Մյունցինգեր (1832–1875) - Աֆրիկյան Եղջյուր տարածաշրջանի հետազոտողներից
  • Պաուլ Հերման Մյուլլեր (1899–1965) - քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր
  • Ուելի Շիբլեր (ծնվ. 1947) - կենսաբան, Ժնևի համալսարանի պրոֆեսոր
  • Պեդրո Լենց (ծնվ. 1965) - գրող
  • Մին Լի Մարտի (ծնվ. 1974) - քաղաքական գործիչ, հրատարակիչ, հասարակագետ, պատմաբան
  • Մարիաննա Շմիդ Մաստ (ծնվ. 1975) - Լոզանի համալսարանի պրոֆեսոր
  • Նաոմի (ծնվ. 1977) - երգչուհի, դերասանուհի, երգերի հեղինակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Arealstatistik Standard - Gemeinden nach 4 HauptbereichenFSO.
  3. Statistik, Bundesamt für. «Gemeindedaten» (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «PX-Web - Datenbank wählen». www.pxweb.bfs.admin.ch. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  5. Swiss Federal Statistical Office - Superweb database - Gemeinde Statistics 1981-2008 (գերմ.) accessed 19 June 2010
  6. Swiss Federal Statistical Office accessed 7 April 2011
  7. Swiss Federal Statistical Office STAT-TAB Bevölkerungsentwicklung nach Region, 1850-2000 Արխիվացված 30 Սեպտեմբեր 2014 Wayback Machine (գերմ.) accessed 29 January 2011
  8. Der Geschichtsfreund: Mitteilungen des Historischen Vereins der fünf Orte Luzern, Uri, Schwyz, Unterwalden und Zug, vols. 126-130 (1974), p. 257.
  9. «Kantonsliste A-Objekte:Solothurn» (PDF). KGS Inventar (German). Federal Office of Civil Protection. 2009. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլտեն» հոդվածին։