Օլիմպիական Զևսի տաճար
Օլիմպիական Զևսի տաճար (հուն․՝ Ναός του Ολυμπίου Διός), Հունաստանի ամենամեծ տաճարը, որը կառուցվել է մ․թ․ա․ 4-2-րդ դարերում[1]։ Գտնվում է մայրաքաղաք Աթենքում՝ Ակրոպոլիսից 500 կմ հարավ-արևելք։
Օլիմպիական Զևսի տաճար հուն․՝ Ναός του Ολυμπίου Διός | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | հին հունական տաճար |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | ![]() |
Ժառանգության կարգավիճակ | գրանցված հնագիտական տարածք Հունաստանում |
Նվիրված | Զևս |
Անվանված | Զևս |
Ճարտարապետական ոճ | Հին Հունաստանի ճարտարապետություն և Կորնթոսյան սյուն |
Բարձրություն | 17 մետր |
Շինանյութ | Pentelic marble? |
![]() | |
![]() | |
Զևսի օլիմպիական տաճարը տեղակայված է Հունաստանի սահմանադրական հրապարակից՝ Սինտագմայից ընդամենը 700 մետր հեռավորության վրա՝ դեպի հարավ։
ՊատմությունԽմբագրել
Համաձայն լեգենդի՝ Օլիմպիական Զևսի տաճարը կառուցվել է Դևկալիոնի՝ հույն ժողովրդի նախահոր տաճարի տեղում[2][3]:
Տաճարի շինարարական աշխատանքները սկսվել են տիրանոս Պիսիստրատոսի կառավարման տարիներին։ Աթենական դեմոկրատիան տաճարը չէր կարևորում։ Թեմիստոկլեսը, ով մ․թ․ա․ 500-449 թվականներին կռվում էր հույն-պարսկական պատերազմներում և Աթենքի արքոնտ էր, նույնիսկ տաճարն օգտագործել է, որպես պաշտպանական կառույց Աթենքի և Պիրեյոսի միջև:
Մ․թ․ա․ 175—164 թվականներին Սիրիայի թագավոր Անտիոքոս IV Եպիֆանիսը ձեռնամուխ է եղել տաճարի վերակառուցողական աշխատանքների կազմակերպմանը[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ John Freely, Strolling Through Athens, pp. 209-214. Tauris Parke Paperbacks, 2004. ISBN 1-85043-595-2
- ↑ Aristotle, Politics, Book V, chapter 11
- ↑ Hans Rupprecht Goette, Athens, Attica and the Megarid: An Archaeological Guide, p. 100. Routledge, 2001. ISBN 0-415-24370-X
- ↑ K. W. Arafat, Pausanias' Greece: Ancient Artists and Roman Rulers, p. 174. Cambridge University Press, 2004. ISBN 0-521-60418-4
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օլիմպիական Զևսի տաճար կատեգորիայում։ |